ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

 

 

 

Ամանորի և Սբ. Ծննդյան տոներին ընդառաջ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հաճելի անակնկալ էր պատրաստել 1200 տարեցների և երեխաների համար: Երկու օր շարունակ, դեկտեմբերի 28-ին և 29-ին, ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմը և ՀԲԸՄ Երևանի սկաոտական շարժման անդամներն ամանորյա սննդով լի փաթեթները հասցրին Երևանում գործող ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երեք բարեգործական ճաշարաններից օգտվող ավելի քան 600 անապահով թոշակառուների: Նվերներով լի փաթեթներ ստացան նույնիսկ նրանք, ովքեր առողջական կամ այլ պատճառներով ներկա չէին ճաշարաններում: ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի` Նոր Նորքի, Արաբկիրի և Մալաթիայի բարեգործական ճաշարաններն արդեն 20 տարի շարունակ ավելի քան 600 անապահով թոշակառուների ապահովում են ամենօրյա սնունդով:

Դեկտեմբերի 29-ին, ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, որտեղ արդեն ամիսներ շարունակ գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն, Միությունն ամանորյա անակնկալ էր պատրաստել Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների 6-13 տարեկան 600 երեխաների համար: Կենտրոնում կազմակերպվեց ուրախ տոնական միջոցառում` հրավիրված ծաղրածուների, մուլտֆիլմերի հերոսների և իհարկե Ձմեռ Պապի ու Ձյունանույշի մասնակցությամբ: Այդ օրը սիրիահայ երեխաներին ամանորյա նվերներ հանձնեցին նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) և ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակը (UNHCR).

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

 

 

Նոյեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) բացվեց «Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով» լուսանկարչական ցուցահանդեսը: Դիլդիլյան ընտանիքի մի քանի սերունդ զբաղվել է լուսանկարչությամբ: Նրանց լուսանկարչական հավաքածուն ներառում է ավելի քան 600 լուսանկար` արված 1880-1923թթ. Արևմտյան Հայաստանի ու Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում: Դրանց մեջ առանձին տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագներն ու դրանց հետևանքները պատկերող լուսանկարները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Ցոլակ Դիլդիլյանի թոռը` Քոնեքթիքութի համալսարանի պրոֆեսոր, ամերիկաբնակ Արմեն Մարսուբյանը, որի ջանքերով այս լուսանկարները ցուցադրվել են նաև Լոնդոնում ու Անկարայում: Գևորգ Ջերջյանը կարինցի բժիշկ էր: Արևմտյան Հայաստանում շրջագայելիս նա շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել են միայն 100-ը: 2014թ. Ջերջյանի թոռը` լոնդոնաբնակ Ջորջ Ջերջյանն իր պապի հավաքածուն, այլ արժեքավոր փաստաթղթերի հետ միասին նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին:
Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

 

Նոյեմբերի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց շախմատի հանրապետական համադրոցական օլիմպիադայի 10-րդ մրցաշարի երկրորդ` համայնքային փուլը: Հանրապետական համադպրոցական օլիմպիադան կազմակերպում են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Մրցաշարի մրցանակային ֆոնդն արդեն 9 տարի շարունակ ապահովում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի ու Ջավախքի 10,000 դպրոցականներ: Ամբողջական հոդվածն ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ԲԵԼԳԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԱՅՑԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆ

 

Հոկտեմբերին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համաժողովի շրջանակներում, Հայաստան էր ժամա-նել Բելգիայի Վալոնիա-Բրյուսել դաշնության նախարար-նախագահ Ռուդի Դեմոտը: Նախարարն այցելեց ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում գործող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ գրասենյակ` ծանոթանալու Հայաստանում փախստականների խնդիրների լուծման մեթոդներին:
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԶՈՒԼՈՒՄ ԵՎ ՄՈՒՇԵՂ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ «ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

 

 

Ավելի քան երեք տարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն (ՀԲԸՄ) աջակցում է դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայությանը: Սիրիայում ընթացող պատերազմի սկզբից ի վեր ՀԲԸ Միությունն առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց մեր հայրենակիցներին երեք տարբեր ուղղություններով` Սիրիա, Լիբանան և Հայաստան: Այս ընթացքում սիրիահայության աջակցության ծրագրերին ՀԲԸՄ-ն տրամադրել է ավելի քան 2,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Հոկտեմբերի 22-ին, սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում, ՀԲԸՄ-ն կազմակերպեց ՀՀ ժողովրդական արտիստ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի և նրա որդու` գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք: 85-ամյա ժողովրդական նկարիչն ու արվեստում նրան հետևող որդին իրենց 57 աշխատանքները ներկայացրին արվեստասերներին: «Կամուրջ» խորագրով բարեգործական ցուցահանդեսի հասույթն ուղղվեց ՀԲԸՄ-ի սիրիահայության օգնության ծրագրերին:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: