ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ 110-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ

 

 

Դեկտեմբերի 3-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Նախքան հանդիպման մեկնարկը վարչապետն այցելեց ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի և շրջայց կատարեց այնտեղ տեղակայված ՀԲԸՄ Հայաստանի, «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացավ նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունեց ստեղծագործ նախաձեռնությունները և մաղթեց հաջողություններ:

ՀՀ վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով ՀԲԸՄ զրույցը նպատակ ուներ ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի մենք՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերս, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները:

Ամբողջական նյութն ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը դեկտեմբերի 5-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով: Այցի նպատակը «Օգնենք Արցախին» արշավի արդյունքների ամփոփումն ու տրամադրված բժշկական սարքավորումների փորձարկումն էր: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ: 

 Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑԵՑ ՄԻ ՆՈՐ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

2016թ. -ի դեկտեմբերի 5-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում բացեց «Քլոտիա Նազարեան» բժշկական սպասարկման կենտրոնը: Այս նոր բուժսպասարկման կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի մասն է, որի շրջանակներում սիրիահայերը կստանան անվճար բժշական խորհրդատվություն: Կենտրոնում կմատուցվեն գինեկոլոգիական, սրտաբանական, ակնաբուժական և մանկաբուժական ծառայույուններ՝ համալրելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը:

Բժշկական կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձիք և հյուրեր: Արարողության ընթացքում թվով յոթ սիրիահայ բժիշկներ արժանացան ՀՀ սփյուռքի նախարարության ու ՀԲԸՄ-ի կողմից շնորհակալագրերի և հուշանվերների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի բժշկական ծառայությունների կենտրոնում կատարած կամավոր ու արդյունավետ աշխատանքի համար:

Ամբողջական նյութն ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԵՐՔԵՐԻՑ՝ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼՈՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԿԵՐՊԱՐՆԵՐ, ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

 

ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» եռօրյա միջազգային համաժողովը, սեպտեմբերի 17-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:  Միջազգային համաժողովի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի բանախոսներն էին Women in War կազմակերպության տնօրեն Կարոլ Մանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, և ալյոք:

Ամբողջական նյութն ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՇՈՒՇԻԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ

 

ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում, սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցավ Շուշիի ուսանողական հանրակացարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Շուրջ 230 հոգու համար նախատեսված հանրակացարանի շենքը համալրված է բոլոր անհրաժեշտ ու նորագույն սարքավորումներով և ծառայելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի և «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի ուսանողների և դասախոսական կազմի համար: Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: