ՍՏՈՐԱԳՐՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մարտի 17-ին, Իզմիրլյան բժշկական կենտրոնում, Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Իզմիրլյան բժշկական կենտրոնի, ՀՀ Սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան)-ի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի շուրջ համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր։

«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը նախաձեռնել է Իզմիրլյան հիմնադրամը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետ համագործակցաբար: Ծրագրի նպատակն է բժշկական օգնություն տրամադրել 2012 թ.-ից ՀՀ-ում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին՝ հաշվի առնելով առողջապահության ոլորտում նրանց կարիքներն ու նախորդ տարիների ընթացքում վերջիններիս կողմից բարձրացված առողջապահական խնդիրները: Ծրագիրը ֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի, Մայր Աթոռը Սուրբ Էջմիածնի և Իզմիրլյան բժշկական կենտրոնի կողմից, որն իր հերթին ապահովելու է մինչև 45 տոկոս զեղչ՝ բժշկական կենտրոնի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների համար:

Ծրագրի շրջանակներում Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան)-ն ապահովելու է ՀԲԸՄ-Քլոտիա Նազարեան բժշկական կենտրոնի և Իզմիրլյան բժշկական կենտրոնի միջև համագործակցությունը՝ ծրագրի շահառուներին տրամադրելով առաջնային անհատույց բուժօգնություն, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնելու ՀԲԸՄ-ի առողջապահական ծրագրերն ի նպաստ սիրիահայերի:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: