Բոլոր հոդվածները

Ուրբաթ, 07 Դեկտեմբերի 2007

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

 

Ֆրանսիական համալսարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջեւ կնքվեց համաձայնագիր: Այս համաձայնագրով ՀԲԸՄ-ն Ֆրանսիական համալսարանին անհատույց նվիրաբերեց քսան հազար եվրո` բակալավրի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի 23 գերազանց ուսանողների ուսման տարեկան վարձերի ամբողջությամբ ֆինանսավորման համար:

Հինգշաբթի, 06 Դեկտեմբերի 2007

ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ ՀԲԸՄ-ԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 3 միլիոն 388 հազար դրամի տասը անուն տեխնիկա նվիրեց, որով այսուհետեւ թանգարան-ինստիտուտի աշխատակիցները կկարողանան թվայնացնել Հայոց ցեղասպանությանը վերաբերող ոչ միայն արդեն հայտնի նյութը, այլեւ դեռեւս անհայտ եւ չուսումնասիրված տեղեկատվությունը:

Հինգշաբթի, 19 Հուլիսի 2007

Ալեք և Մարի Մանուկյանների մարմինները ամփոփվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 

 

Հուլիսի 17-ին` ժամը 10.00-ին, Ալեք և Մարի Մանուկյանների մարմինները պետական բարձր պատիվներով և եկեղեցական ծիսակարգով ամփոփվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իրենց բարերարությամբ կառուցված Գանձատան առջև: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Ալեք և Մարի Մանուկյանի դուստր Լուիզ Մանուկյան Սիմոնը և որդին Ռիչարդ Մանուկյանը, Մանուկյան ընտանիքի անդամներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ:

Հինգշաբթի, 07 Հունիսի 2007

ՀԲԸՄ 100-ամյակ, 2007թ-ի ապրիլի 2-8

 

ՀԲԸՄ 100-Ամեակի հոբելյանական հանդիսությունները եզրափակվեցին Երեւանում, 2007թ-ի ապրիլի 2-8։

Չորեքշաբթի, 06 Հունիսի 2007

ՀԲԸՄ անդամների այցը Ղարաբաղ

 

ՀԲԸՄ հարուրամյակի Հայաստանյան տոնակատարությունների շրջանակներում ՀԲԸՄ անդամները այցելեցին Ղարաբաղ և հանդիպում ունեցան տեղի պաշտոնյաների հետ:

Նորաշենի դպրոցի բացումը

 

Սեպտեմբերի 11ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում, որը վերակառուցվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից տեղի ունեցավ նորակառույց դպրոցի բացման արարողությունը: 80 աշակերտի համար նախատեսված 8-ամյա միջնակարգ դպրոցն ունի 8 դասասենյակ, 1 միջոցառումների սրահ, ուսուցչանոց և տնօրենի սենյակ: Այսօրվա դրությամբ դպրոց է հաճախում 32 աշակերտ:

Երեքշաբթի, 05 Հունիսի 2007

Հ1 հեռուստաալիքի տեսանյութ

 

ՀԲԸՄ հարուրամյակի Հայաստանյան տոնակատարությունների շրջանակներում Հայաստան էին ժամանել աշխարհի 25 երկրներից մոտ 150 սփյուռքահայեր:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2007 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: