ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 10 Մայիսի 2007

ՀԲԸՄ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

2007 թվականի մարտի 3-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ռեստորան-ակումբում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ արհեստավարժների Երեւանյան խմբի հիմնադրման հանդիսությունը: Միջոցառմանը ներկա էին 100 մասնակիցներ եւ 20 հովանավոր հյուրեր: Միջոցառումն իսկապես հաջողված էր, քանի որ այն համախմբել էր բազմաթիվ երիտասարդների, ովքեր պատրաստակամ են օգտակար լինել իրենց հայրենիքին, միաժամանակ նաեւ հաճույք ստանալ /զվարճանալ/:
Ավելին

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ (ԵԱ) ԽՈՒՄԲ

 
Դեկտեմբերի 7-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան ներկայացուցչությունում կայացավ հայ երիտասարդների հավաք, որի նպատակը ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Երեւանյան խումբ ստեղծելն էր: Զարգացնելով հայ ինքնությունն ու ժառանգությունը պահպանելու եւ տարածելու ՀԲԸՄ առաքելությունը` ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները ներկայացնում են նվիրված եւ ձգտում ունեցող ՀԲԸՄ երիտասարդ կամավորների գլոբալ ցանց...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2007 ԵԱ Երևան

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: