Բոլոր հոդվածները

Կիրակի, 28 Սեպտեմբերի 2008

Ճանապարհ դեպի Հայաստան

Արդեն հինգերորդ տարին է` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպական գրասենյակի նախաձեռնությամբ սփյուռքահայ մի շարք երիտասարդներ ամռան ամիսներին այցելում են Հայաստան` բարեգործական ծրագրերի մասնակցելու, ինչպես նաեւ ծանոթանալու հայրենի պատմությանը, մշակույթին ու ազգային արժեքներին:

Ուրբաթ, 01 Օգոստոսի 2008

ՀԲԸՄ սկաուտական Ճամբար Հայաստանում

Առաջին ՀԲԸՄ սկաուտական խումբը ձևավորվել է դեռևս 1936 թվականին Լիբանանի, Սիրիայի և Եգիպտոսի մասնաճյուղերի կողմից: Այսօր ՀԲԸՄ սկաուտական Ճամբարը մեկնարկեց նաև Հայաստանում:

Տեսանյութ

 

end faq

Հինգշաբթի, 03 Հուլիսի 2008

Շախմատի Հանրապետական Երկրորդ Համադպրոցական Առաջնության եզրափակիչ փուլը

Շախմատի Հանրապետական Երկրորդ Համադպրոցական Առաջնության եզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 29-ին Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի Տանը: Ընդհանուր առմամբ 16 թիմ Հայաստանի բոլոր մարզերից և Ղարաբաղից մասնակցեցին եզրափակչին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շախմատային հանրագիտարաններով պարգևատրեց առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերի բոլոր անդամներին, իսկ հաղթող թիմի` Լոռու մարզի թիվ 1 թիմի բոլոր 4 անդամներն ստացան համակարգիչներ ՀԲԸՄ-ի կողմից:

Երկուշաբթի, 02 Հունիսի 2008

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին այս տարի ևս ՀԲԸՄ Երևանի գրասենյակը երթ կազմակերպեց դեպի Ծիծեռնակաբերդի Հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915թ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մոտ 60 հոգանոց պատվիրակությունը, որը բաղկացած էր ՀԲԸՄ սկաուտական և ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբերից, ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների աշակերտներից, ինչպես նաև այդ օրերին Հայաստանում գտնվող ՀԲԸՄ Սաութֆիլդ (ԱՄՆ) քաղաքի Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի սաներից, այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հինգշաբթի, 01 Մայիսի 2008

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների երևանյան խումբը կազմակերպեց ծառատունկ

Սույն թվականի մարտի 30 ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների երևանյան խումբը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրին կից հատվածում կազմակերպեց ծառատունկ, որին ներկա էին մոտ 50 երիտասարդ: Այժմ արդեն Երևանում կա պուրակ, որը կրում է ՀԲԸՄ ԵԱ Երևան անունը:

Երեքշաբթի, 18 Մարտի 2008

ՀԱՅՈՐԴԱՑ ՏԱՆ ՍԱՆԵՐԸ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Հունվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմը տրամադրվել էր Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների գեղարվեստական խմբերի սաներին: “Լույսի գաղտնիքը” խորագիրը կրող մանկական բեմականացված համերգային ծրագրով ազդարարվեց տոնական հանդիսությունների փակումը:

Ուրբաթ, 04 Հունվարի 2008

ԿԱՆԱԴԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ SOS ՄԱՆԿԱՏՈՒՆ

Անցյալ տարի SOS մանկական գյուղում իրենց ամառային ակտիվ հանգիստն անցկացրին մի խումբ կանադահայ երիտասարդներ: Նրանց այցը Հայաստան կազմակերպել էին Հայ ուսանողական ջոկատներ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միություն կազմակերպությունները: Արձակուրդի ավարտին նրանք տուն վերադարձան, բայց SOS գյուղն ու նրա բնակիչներին չմոռացան: Նրանք դրամահավաք կազմակերպեցին եւ SOS գյուղին ուղարկեցին ձյունմաքրիչ մեքենայի գումար 1200 դոլարի չափով:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2008 Ցուցասրահ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: