ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Բոլոր հոդվածները

Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2008

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ԾՐԱԳԻՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

16.նոյեմբեր 2008-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Ծրագիրը կազմակերպել էր ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խումբը: Ծրագրի...
Ավելին
Երկուշաբթի, 01 Սեպտեմբերի 2008

ԴՐ. ԴՈՆԱԼԴ ՖՈՒԼԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ

Հուլիսի 22-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դր. Դոնալդ Ֆուլերը Հայաստանի և Եվրոմիության հարաբերությունների մասին դասախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի...
Ավելին
Չորեքշաբթի, 27 Փետրվարի 2008

ՀԲԸՄ ԵԱ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հիմնադրման առաջին տարեդարձի առթիվ ՀԲԸՄ ԵԱ Երևանի խումբը 2008 թվականի հունվարի 12-ին կազմակերպել էր տոնախմբություն` նշանավորելու իր գործունեության 1-ամյակը և շնորհավորելու իր անդամներին ու գործընկերներին Ամանորյա...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2008 ԵԱ Երևան

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: