Բոլոր հոդվածները

Երկուշաբթի, 02 Նոյեմբերի 2009

ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է

 Հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի ունեցավ համերգ նվիրված Արցախի կամերային նվագախմբի հիմնադրման հինգերորդ տարեդարձին: Ինչպես նվագախմբի բոլոր համերգներին, այս անգամ էլ դահլիճը լեփ լեցուն էր: Հոբելյանական համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Հենդելի, Վերդիի, Ռոսինիի, Առնո Բաբաջանյանի, Սայաթ Նովայի, Պիացոլայի ստեղծագործությունները: Համերգին հաջորդեց ընդունելություն, որին ներկա էին ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակութային գործիչներ, երաժիշտներ, Արցախի կամերային նվագախմբի ողջ անձնակազմը, այլ հյուրեր:

Հինգշաբթի, 01 Հոկտեմբերի 2009

ՀԲԸՄ "ԱՆԴՐԱՆԻԿ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության "Անդրանիկ" սկաուտական բանակումը, երկրորդ տարին անընդմեջ, հաջողությամբ անցկացվեց Հայաստանում: Միության հայաստանակենտրոն երիտասարդական ծրագրերին մաս կազմող սկաուտական ճամբարի բացումն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 15-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում գտնվող ՀԲԸՄ սեփական հողատարածքի վրա:

Չորեքշաբթի, 02 Սեպտեմբերի 2009

ՀԱԼԵՊԻ ՀԲԸՄ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻՆ

Հուլիսի 17-ին, Երևանի “Առնո Բաբաջանյան” համերգասրահում ամփոփվեցին Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի և համահայկական հայագիտական մրցույթի արդյունքները: Հուլիսի 10-ին մեկնարկած մրցույթին մասնակցում էին 12 երկրներից ժամանած 133 աշակերտներ, այդ թվում դպրոցական թիմեր Սիրիայից, Իրանից, Արցախից և Հայաստանից: Մասնակիցների մեջ կային նաև օտար դպրոցներ հաճախող աշակերտներ: Հալեպի ՀԲԸՄ Նաջարյան-Գյուլբենկյան երկրորդական վարժարանի աշակերտուհիներ Մարիա Շահինյանը, Արփի Դեքիրմենջյանը և Նուշիկ Թութունջյանը նույնպես մասնակցեցին մրցույթին: Մարիա Շահինյանը հայագիտական մրցույթի երեք առաջին մրցանակակիրների թվում էր, իսկ Նուշիկ Թութունջյանը` երեք երկրորդ մրցանակակիրների:

Հինգշաբթի, 16 Հուլիսի 2009

ՀԲԸՄ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում հունիսի 18-ից հուլիսի 2-ը երկշաբաթյա վարպետության դասընթաց անցկացրեց հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը: Նա Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության պրոդյուսերն է, «Բանաձև» ընկերության նախագահը: Հանրային հեռուստաընկերությունով եթեր են հեռարձակվում նրա «Հատուկ Ռեպորտաժ» հեղինակային ծրագիրը և « Եվրոպական Բանաձև» թոք-շոուն: Հեռուստալրագրության մաստեր-կլասսի նպատակն էր սկսնակ ուսանողներին և Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի հեռուստալրագրության ֆակուլտետի 15 ուսանողի զինել գործնական գիտելիքներով, որոնք նրանք հնարավորություն կունենան կիրառել իրենց աշխատանքում:

Չորեքշաբթի, 01 Հուլիսի 2009

ՀԲԸ Միության հովանավորությամբ բացվեց Նուբարաշենի մարզա-մշակութային կենտրոնը

Նուբարաշեն ավանը կառուցվել է 1930-ականներին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հիմնադիր-նախագահ Պողոս Նուբար Փաշայի առատաձեռն նվիրատվության ու միության հատկացրած գումարների շնորհիվ: Համագործակցելով Համաշխարհային բանկի ու Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հետ, համաֆինանսավորման սկզբունքով,
Ավելին
Չորեքշաբթի, 01 Ապրիլի 2009

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին։ Նրան ուղեկցում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շեշտեց ՀԲԸՄ հայապահպանությանն ուղղված հայրենանվեր մեկդարյա գործունեությունը: Պարոն Սեդրակյանը նշեց, որ Նորքում ՀԲԸՄ-ն արդեն իսկ ունի 1,5 հ. հողատարածք, ուր նախատեսում է ստեղծել ուսուցողական կենտրոն, որը կշարունակի Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության գործը։ Այնտեղ ամեն տարի կարող են ուսանել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 1000 հայազգի ուսանողներ։

Երկուշաբթի, 02 Մարտի 2009

Հայաստանում լույս տեսավ Լևոն Զավեն Սուրմելյանի “Արձակի արվեստը. Չափ և Խենթություն” գրքի հայերեն թարգմանությունը

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտի և Ակադեմիայի “Գիտություն” հրատարակչության կողմից վերջերս Երևանում լույս տեսավ սփյուռքահայ անվանի գրող Լևոն Զավեն Սուրմելյանի “Արձակի արվեստը. Չափ և Խենթություն” գրքի հայերեն թարգմանությունը` ՀԲԸ Միության “Լևոն Զավեն Սուրմելյան” հիմնադրամի հատկացումներով: “Գրականագիտություն XX դար” մատենաշարով լույս տեսած Սուրմելյանի այս ստեղծագործությունը թարգմանել է Արամ Արսենյանը:

Երկուշաբթի, 02 Փետրվարի 2009

ՇԱԽՄԱՏԻ ՏՈՆ

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտի և Ակադեմիայի “Գիտություն” հրատարակչության կողմից վերջերս Երևանում լույս տեսավ սփյուռքահայ անվանի գրող Լևոն Զավեն Սուրմելյանի “Արձակի արվեստը. Չափ և Խենթություն” գրքի հայերեն թարգմանությունը` ՀԲԸ Միության “Լևոն Զավեն Սուրմելյան” հիմնադրամի հատկացումներով: “Գրականագիտություն XX դար” մատենաշարով լույս տեսած Սուրմելյանի այս ստեղծագործությունը թարգմանել է Արամ Արսենյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2009 Ցուցասրահ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: