ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Բոլոր հոդվածները

Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2009

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԼԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ

Նոյեմբերի 14-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի 24 անդամներ “Ֆուլեր” կենտրոնի աշխատակիցների հետ միասին մեկնեցին Գեղարդ համայնք օգնելու Կարապետյանների ընտանիքին և ավարտին հասցնելու նրանց կիսակառույց տունը: Վեց հոգուց բաղկացած ընտանիքը շուտով կտոնի իր բնակարանամուտը: “Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի”, “Թուֆենկյան”, “Հայ Ձմեռ Պապ” բարեգործական հիմնադրամների և “Վիվասելի” աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում բնակվող Կարապետյանների ընտանիքի համար գնվել էր տնամերձ հողատարածք:
Ավելին
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2009

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ CARD-Ի ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

17 երիտասարդներ Հայաստանի 2 մարզերից (10-ը Տավուշի մարզի Ոսկեվան գյուղից, 7-ը, Արարատի մարզի Ջրահովիտ գյուղից) մասնակցեցին CARD-ի կազմակերպած գյուղատնտեսական վերապատրաստման ծրագրին, որին իրենց աջակցությունը բերեցին նաև ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Միացյալ Արա-բական Էմիրությունների խումբը: Երիտասարդները մասնակցեցին ոլորտի մասնագետ Հրունիկ Մանուկյանի գործնական պարապմունքներին, ով քաղցրահամ եգիպտացորեն աճեցնելու արդեն հինգ տարվա փորձ ունի:
Ավելին
Երեքշաբթի, 26 Մայիսի 2009

ՀԲԸՄ-ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ՀԵՏ

Երկուշաբթի, մայիսի 11-ին, ՀԲԸՄ-ԵԱ Երևանյան թիմը հանդիպեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմագիտական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀԲԸՄ-ԵԱ Երևանյան խմբի ավելի քան 30 անդամներ: Մոտ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում արծարծվեցին մի շարք արդիական հարցեր կապված վերջերս Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված ճանապարհային քարտեզի, հայ-թուրքական հարաբերությունների և հետագա հնարավոր զարգացումների ...
Ավելին
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2009

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երեւանյան խմբի ծրագիրը Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաների համար

Ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատանը տեղի ունեցավ համակարգչային սենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Սենյակը վերանորոգվել և կահավորվել է գույքով և տասը համակարգիչներով: Այս ծրագիրը շարունակությունն է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների (ՀԲԸՄ ԵԱ) Երևանյան խմբի նախաձեռնության, որը մեկնարկեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին: Ծրագիրը բաղկացած էր երեք փուլից:
Ավելին
Երկուշաբթի, 26 Հունվարի 2009

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԽՄԲԻ ՀԵՏ

Հունվարի 16-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանդիպումը ՀԲԸ Միության Երիտասարդ արհեսավարժների Երեւանի խմբի անդամների հետ: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Խալափյանը խմբի անդամներին ներկայացրեց Արմեն Հարությունյանին, որից հետո երիտասարդ արհեսավարժների Երեւանի խմբի ծրագրերի ու առաջիկա գործունեության մասին խոսեց ԵԱ համախմբող հանձնախմբի նախագահ Հարություն Պողոսյանը:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2009 ԵԱ Երևան

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: