Բոլոր հոդվածները

Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010

ԷԴՈՒԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ “ՀԲԸՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ” ԳԻՐՔԸ` ՌՈՒՍԵՐԵՆ

ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի աջակցությամբ 2010 թ. հոկտեմբերին “Տիգրան Մեծ” հրատարակչությունում լույս տեսավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Մելքոնյանի “Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն. շարունակվող պատմություն” ռուսերեն գիրքը:

Չորեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2010

ՀԲԸՄ 86-րդ ընդհանուր ժողովը գումարվեց Բուենոս Այրեսում

ՀԲԸՄ 86-րդ ընդհանուր ժողովը, որը գումարվում է երկու տարին մեկ, տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին, Բուենոս Այրեսում: Միության Կենտրոնական ժողովի անդամները, գլխավորությամբ միության նախագահ Պերճ Սեդրակյանի, մասնաճյուղերի պատկան մարմինների ներկայացուցիչներ, իրավասու անդամներ ու հյուրեր, ովքեր ժամանել էին Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Հարավային Ամերիկայի այլ երկրներից ու Հայաստանից, երեք օրերի ընթացքում քննարկեցին միության անցնող երկու տարիների գործունեությունը` նոր մարտահրավերների լույսի ներքո ծրագրելու նաեւ գալիք տարիների գործունեությունը:

 

 

FAQ header 1

 

end faq

Երկուշաբթի, 01 Նոյեմբերի 2010

ՀԲԸՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 5-ը Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի Կանանց հանձնախմբի անդամները: Նրանք եղան Էրեբունի թանգարանում, Մատենադարանում, Գյումրիում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Եռաբլուրում, Սևանում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Հաղարծինում, Սարդարապատում, Գառնիում և Գեղարդում: Սեպտեմբերի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նրանց ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այցելության ընթացքում ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի Կանանց հանձնախումμը այցելեց նաև Հայ-Արգենտինյան դպրոց, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանություն:

Երկուշաբթի, 04 Հոկտեմբերի 2010

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

“Հայկի սերունդ” երիտասարդական կազմակերպությունը նպատակադրվեց իր կազմակերպությանը կից ստեղծել Արցախի սկաուտական շարժում: 2010 թ.-ի օգոստոսի 3-10 կազմակերպվեց Արցախի առաջին սկաուտական ընդհանուր բանակումը, որի իրականացմամբ էլ Արցախում հիմնադրվեց սկաուտական շարժում` “Հայորդիներ” անվամբ: “Հայկի սերնդին” օժանդակելու նպատակով Շուշի էին մեկնել Թեհրանից` սկաուտական ավագ խմբապետ Ռուբիկ Սարդարյանը, սկաուտական առաջնորդներ, Երեւանից` ՀԲԸՄ սկաուտական բաժանմունքի հինգհոգանոց կազմը:

Չորեքշաբթի, 01 Սեպտեմբերի 2010

ՀԱՅ ԱՍՊԵՏ – ՍՓՅՈՒՌՔ ՀԵՌՈՒՍՏԱՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԲԸՄ ՀԱԼԵՊԻ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԹԻՄԸ

“Հայ ասպետ” կրթադաստիարակչական ծրագիրն արդեն հինգ տարի է ինչ զբաղվում է հայ երեխաների հայրենաճանաչողական և հայրենասիրական դաստիարակությամբ: Այս տարի մրցույթին մասնակցեց նաև ՀԲԸՄ Հալեպի Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի թիմը: Հուլիսի 18-ին կայացած մրցույթում հաղթող Ճանաչվելով, թիմը ստացավ “Մանկության մեկ օր Ստեփանակերտում” փառատոնին և դեպի Արցախ 7-օրյա ուխտագնացության մասնակցելու իրավունք:

Կիրակի, 01 Օգոստոսի 2010

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒԸՆԿԱԼԵՑ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԻ ՏՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հունիսի 30-ին, ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը հյուրընկալեց ՀՀ Սփյուռքի նախարարության “Արի Տուն” ծրագրի ավելի քան 100 մասնակիցներին, որոնք Հայաստան են ժամանել սփյուռքի տարբեր համայնքներից` Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Լիբանանից և Սիրիայից, և 2 շաբաթ կանցկացնեն հայաստանաբնակ հայ ընտանիքներում: ՀՎՀ հիմնադիր-նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Դոկտ. Զորյանը ներկայացրեց կրթական համակարգի հնարավորությունները, միաժամանակ ակտիվ քննարկումների մեջ ներգրավելով երիտասարդներին:

 

 

Տեսանյութ

end faq

Հինգշաբթի, 22 Հուլիսի 2010

“ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՅՆԵՐԸ” ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՀԲԸՄ ՄԱՐՍԵԼԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 10-ին, ՀՀ Սփյուռքի նախարարու-թյան հովանավորությամբ, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց հայ ժամանակակից արվեստի ցուցահանդես: Ցուցահանդեսը նվիրված էր ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի հիմնադրման 100-ամյակին: Բացելով ցուցահանդեսը` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև ՀԲԸՄ երկարամյա գործունեությանը, կարևորելով հատկապես 1914-1923թթ. Միության մատուցած անգնահատելի ծառայությունները հազարավոր որբերի, հիվանդների ու աղքատների օգնելու հարցում:

Երեքշաբթի, 01 Հունիսի 2010

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՅՑԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Ապրիլի 24-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի սկաուտական ու արենուշական խմբերի անդամները, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները, Հայորդյաց տների սաներն ու ուսուցիչները, միության հայրենաբնակ անդամներն ու ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի անձնակազմը բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի մեր նահատակների հիշատակին ու ծաղկեպսակ դնելու անմար կրակի մոտ:

Շաբաթ, 01 Մայիսի 2010

ՄԱՐԳԱՐԻՏ ԱՃԵՄՅԱՆ-ԱՀՆԵՐԹԻ “ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ” ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մարտի 30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Մարգարիտ Աճեմյան-Ահներթի “Դռան թակոցը” գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Արիս Ադամյանը, այլ հյուրեր: Շնորհանդեսին նախորդել էր Եղեռնի հուշահամալիրի այցելություն, որի ընթացքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մարգարիտ Աճեմյան-Ահներթը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամները, ուղեկցությամբ ՀԲԸՄ-ի սկաուտների ու արենուշների, ծաղկեպսակներ էին դրել Մեծ Եղեռնի հուշարձանին:

 

 

FAQ header 1

 

end faq

Շաբաթ, 03 Ապրիլի 2010

ՀԲԸՄ-ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Մարտի 31-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանում բացվեց “Ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոն”: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Արիս Ադամյանը, Միության այլ ներկայացուցիչներ և հյուրեր: Կենտրոնի բացմանն աջակցել է ՀԲԸՄ-ն: Միության Խնամակալ Խորհրդի անդամ և բարերար Նազար Նազարյանը 1,7 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել Կենտրոնին:

 

 

FAQ header 1

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Ցուցասրահ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: