ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Բոլոր հոդվածները

Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2010

ՀԲ ԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ

2010թ. աշնանը մեկնարկեց ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմի և hայ բլոգերների համատեղ ծրագիրը, որի նպատակն է գրականությամբ ապահովել Արցախի դպրոցներն ու գրադարանները: Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացվեց ԼՂ Քարվաճառ քաղաքի գրադարանում և Նոր Վերին Շեն և Եղեգնուտ գյուղերի դպրոցներում, որտեղ սովորում են մոտ 100 աշակերտ: Նախապես հայտարարված գրքահավաքի և դրամահավաքի արդյունքում հավաքվեց ավելի քան 1300 անուն գիրք և 300,000 ՀՀ դրամ:
Ավելին

ՀԲԸՄ ՀԱՄԱԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ

2010թ. ապրիլ ամսին մեկնարկեց ՀԲԸՄ համաերիտասարդական ծրագրի առաջին փուլը, CARD կազմակերպության հետ համատեղ և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի, Բրազիլիայի, Նյու Յորքի, Լոս Անջելոսի, Մարսելի, Հյուսիսային Կալիֆորնիայի, Ֆիլադելֆիայի, Տորոնտոյի և Ֆրանկֆուրտի Երիտասարդ Արհեստավարժների խմբերի աջակցությամբ:
Ավելին
Երեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2010

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Բացելով աշնանային նոր աշխատանքային շրջանը և շարունակելով պարբերաբար կազմակերպվող հան-դիպումների շարքը հայտնի քաղաքական գործիչների ու վերլուծաբանների հետ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան խումբը, սեպտեմμերի 14-ին, հանդիպեց քաղաքական վերլուծաբան, թուրքագետ, ԵՊՀ դասախոս և Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանի հետ:
Ավելին
Երկուշաբթի, 12 Ապրիլի 2010

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐՆ ՈՒ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) երիտասարդական երկու կառույցներ` Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խումբը և Երևանի սկաուտական շարժման անդամները, “Նվիրիր կյանք” հիմնադրամի հետ համատեղ մարտ-ապրիլ ամիսներին անցկացրին միջոցառումների շարք օգնելու արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին ՀՀ-ում: Միջոցառումների նպատակը ոչ միայն այս հիվանդության մասին հանրային տեղեկացվածության բարձրացումն էր, այլ նաև այնպիսի կարևոր ու անհրաժեշտ սարքավորման ձեռքբերումը, ինչպիսին արյան ցենտրիֆուգն է:
Ավելին

ՀԲԸՄ ԵԱ-ՆԵՐԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Ապրիլի 10-ին, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմը, նախագահ Հարություն Պողոսյանի, CARD-ի ագրոզարգացման գծով համակարգող Աննա Կարապետյանի և ՀՀ բնապահպանության նախարա-րության աշխատակից Վահագն Սարգսյանի գլխավորությամբ, մեկնեց Վայոց Ձորի Խաչիկ գյուղ իրականացնելու իրենց հաջորդ, այս անգամ արդեն բնապահպանական նախաձեռնությունը: Գյուղի վերակառուցվող հինավուրց եկեղեցու հարևանությամբ կազմակերպվեց ծառատունկ, որին, բացի ՀԲԸՄ ԵԱ-ներից և ...
Ավելին
Շաբաթ, 10 Ապրիլի 2010

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԵՆՅԱԿ ԵՆ ՀԻՄՆՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Մարտի 27-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմը մեկնեց Վայոց Ձորի Խաչիկ գյուղ մասնակցելու իրենց իսկ հիմնած համակարգչային դասասենյակի պաշտոնական բացման արարողությանը: Երիտասարդներին դիմավորեցին Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանը, գյուղապետարանի աշխատակիցներն ու գյուղի երեխաները, ովքեր մեծ անհամբերությամբ էին սպասում դասասենյակի բացմանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի ղեկավար Հարություն Պողոսյանը:
Ավելին
Երկուշաբթի, 18 Հունվարի 2010

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ 21 ՏԱՐԻ ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐՈՂ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

 
Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ծրագրերը Հայաստանում բազում են` հայորդաց տներ, “Անդրանիկ” սկաուտական բանակում, ամառային ուսանողական փորձառության ծրագիր Երեւանում, “Բացահայտիր Հայաստանը” այցը սփյուռքահայ ուսանողների համար եւ այլն: Միության երիտասարդ արհեստավարժների խումբը (Young Professionals), որ ստեղծվել է 2007-ին, Հայաստանում եւ Արցախում իրականացնում է կրթական, մշակութային եւ սոցիալական գործունեություն:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 ԵԱ Երևան

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: