Բոլոր հոդվածները

Չորեքշաբթի, 27 Փետրվարի 2013

ՀԲԸՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի նույնպես Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի Կանանց հանձնախմբ անդամները: Ավանդական դարձած այցելությունն այս տարի տեղի ունեցավ սեպտեմμերի 15-27-ը: Այցելության օրերին ՀԲԸՄ Կանանց հանձնախմբի անդամները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերն ու ծանոթացան Հայաստանի պատմամշակութային կոթողներին: Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ՀԲԸՄ Կանանց հանձնախմμի անդամներին ընդունեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նույն օրը խումբը հյուրընկալվեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանում:
Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2011

"ԳԻԼԳԱՄԵՇ" ԷՊՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Հոկտեմբերի 19-ին, ՆՓԱԿ կենտրոնում տեղի ունեցավ “Գիլգամեշ” նախագծի երևանյան պրեմիերան: Բազմաթիվ հյուրախաղերից հետո, հայ հանդիսատեսին նույնպես հնարավորություն ընձեռվեց վայելել այս յուրօրինակ նախագիծը: Եվ դա հնարավոր դարձավ ՀԲԸՄ-ի և մասնավորապես ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի ջանքերով: “Գիլգամեշ” նախագիծը արդյունքն է տևական համագործակցության ծնունդով սիրիացի երկու արվեստագետների` հայազգի Գևորգ Մուրադի և Կինան Ազմեի: Ձայնի և պատկերի հիանալի միաձուլմամբ` հանդիսատեսը, Ազմեի կլառնետի հնչյունների ներքո, հետևում էր Մուրադի տպավորիչ նկարազարդումներին:

FAQ header 1

 

end faq

Երեքշաբթի, 01 Նոյեմբերի 2011

ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսի 1-30-ը, Հայաստան այցելեց ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը` Րաֆֆի Տեր-Հակոբյանի գլխավորությամբ: 18-26 տարեկան 32 հայ և ֆրանսիացի երիտասարդներից կազմված խումբը Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր շրջաններում իրականացրեց մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծրագրեր: Օգոստոսի 2-12-ը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր գյուղում խումբն իրականացրեց շինարարական ախատանքներ: Առաջարկված տարբերակներից խումբն ընտրեց Բերձորի 2-հարկանի մշակութային կենտրոնի վերանորոգումը: Այն կառուցվել էր եկեղեցու կողմից 1999-ին և հետագայում հանձնվել Բերձորի երիտասարդներին որպես մշակութային կենտրոն:

FAQ header 1

 

end faq

Ուրբաթ, 09 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ “ԹՈՒՄՈ” ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Օգոստոսի 14-ին, Երևանի Աջափնյակ համայնքում տեղի ունեցավ “ԹՈՒՄՈ” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ ու պաշտոնյաներ: Կենտրոնի նախաձեռնողն ու հիմնադիրն է ամերիկահայ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ, “Սիմոնյան կրթական հիմնադրամի” հիմնադիր Սեմ Սիմոնյանն իր տիկնոջ Սիլվա Սիմոնյանի հետ:

FAQ header 1

 

end faq

Հինգշաբթի, 01 Սեպտեմբերի 2011

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԲԸՄ "ԱՆԴՐԱՆԻԿ" 2011 ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ

Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում տեղի է ունենում ՀԲԸՄ "Անդրանիկ" սկաուտական բանակումը, որին մասնակցում են միության տարբեր մասնաճյուղերի սկաուտական խմբեր: Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում գտնվող ՀԲԸՄ սկաուտական բանակավայրում այս տարի հավաքվելու են Սիրիայի, Լիբանանի, Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուրուգվայի ու Հայաստանի սկաուտական խմբերը: Շուրջ 350 սկաուտների մասնակցությամբ կայանալիք բանակումն ընթանալու է երեք հանգրվաններով: ՀԲԸՄ "Անդրանիկ" 2011 սկաուտական բանակումի առաջին հանգրվանի բացումն ու դրոշակի օրհնության արարողությունը տեղի ունեցավ կիրակի, հուլիսի 3-ին:

FAQ header 1

 

end faq

Երեքշաբթի, 19 Հուլիսի 2011

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԻՎԱՌՅԱՆ ԶԱՐԹՕՆՔ ՄԱՄԼՈ ՄՐՑԱՆԱԿ`ՀՈՎԻԿ ԵՈՐԴԵԿՅԱՆԻՆ

Հունիսի 16-ին, Բեյրութի Թեքեյան մշակութային միության կենտրոնի "Գերսամ Ահարոնյան" դահլիճում տեղի ունեցավ "Հայկազուն և Անահիտ Վարդիվառյան Զարթօնք մամլո մրցանքի" հանդիսությունը, որի ընթացքում 2010 տարեշրջանի մրցանակը շնորհվեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանին: Հանդիսությանը ներկա էին նախկին նախարար Ժան Հովասափյանը, խորհրդարանի նախկին անդամ, Թեքեյան մշակութային միության Հիմնադիր մարմնի ատենապետ Հակոբ Գասարճյանը...
Ավելին
Չորեքշաբթի, 06 Հուլիսի 2011

ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻՆ

Մայիսի 5-13-ը, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների "Վերածնունդ" երրորդ միջազգային մրցույթ-փառատոնը: Այն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, մարդկային ռեսուրսների զարգացման "Փյունիկ" համահայկական հիմնադրամը: Գլխավոր հովանավորն է Վիվասել-ՄՏՍ-ը: Մրցույթի անցկացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:

FAQ header 1

 

end faq

Չորեքշաբթի, 01 Հունիսի 2011

ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

Մարտի 9-ին, ժամը 15:30-ին, Հայաստանի ֆրանսիական համալսարանում (Դավիթ Անհաղթի 10) տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 22 լավագույն ուսանողներին գերազանցության վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր:

FAQ header 1

 

end faq

Կիրակի, 27 Փետրվարի 2011

ՀԲԸՄ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ՀԵՏ

Հունվարի 26-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի միջև ստորագրված համաձայնագրով սկիզբ դրվեց “Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային” (OLPC: One Laptop Per Child) ծրագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Ավելին
Երեքշաբթի, 01 Փետրվարի 2011

ՀԲԸՄ ՀՎՀ-Ն ԱԿՏԻՎՈՐԵՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ Է ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԻՆ

Նոյեմբերի 16-18-ը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը մասնակցեց “Կրթություն և կարիերա. էքսպո-2010” 11-րդ միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ և միջազգային դոնոր կազմակերպություններ: Ցուցահանդեսի նպատակն էր դպրոցականներին և ուսանողներին տեղեկացնել կրթական ոլորտի և աշխատանքային շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Ցուցասրահ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: