Բոլոր հոդվածները

Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2011

"ԱՐՄԵՆԻԱԿԱ" ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբերի 13-ին, Երևանի “ԹՈՒՄՈ” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարանի` “Արմենիակա”-ի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովցյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և դր. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրեն Ռայմոնդ Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, բազմաթիվ այլ հյուրեր:
Ավելին
Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

Սեպտեմբերի 27-ին, “Տեսակետ” մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` մասնակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ դր. Միհրան Աղբաբյանի, ՀԱՀ նախագահ դր. Բրյուս Պողոսյանի և ՀԱՀ հիմնադիր և պրովոստի պաշտոնակատար դր. Արմեն Տեր-Կյուրեղյանի, որով և պաշտոնապես մեկնարկեց ՀԱՀ հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Դր. Աղբաբյանը վերհիշեց ՀԱՀ ստեղծման պատմությունը, թե ինչպես այդ գաղափարը գտավ աջակիցներ ի դեմս Լուիզ Մանուկյան Սիմոնի և ...
Ավելին

"ԳԻԼԳԱՄԵՇ" ԷՊՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Հոկտեմբերի 19-ին, Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ “Գիլգամեշ” նախագծի երևանյան պրեմիերան: Բազմաթիվ հյուրախաղերից հետո (Դուբայ, Բեյրութ, Դամասկոս, Նյու Յորք, Լոս Անջելոս), հայ հանդիսատեսին նույնպես հնարավորություն ընձեռվեց վայելել այս յուրօրինակ նախագիծը: Եվ դա հնարավոր դարձավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և մասնավորապես ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի ջանքերով:
Ավելին
Կիրակի, 13 Նոյեմբերի 2011

ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահ-պանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ` ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը և ՀԲԸՄ գանձապահ Սեմ Սիմոնյանը պարգևատրվեցին Անանիա Շիրակացու մեդալով:
Ավելին

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԱԼԵՔՍԻ ԳՈՎՑՅԱՆԸ ԵՎ ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահ-պանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գովցյանը...
Ավելին
Շաբաթ, 12 Նոյեմբերի 2011

ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Սեպտեմբերի 19-20-ը, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական երկօրյա համաժողովը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնական այլ անձիք:
Ավելին

ՀՎՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ

Սեպտեմբերի 19-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մեկնարկեց Fruitful Armenia 7-րդ միջազգային համաժողովը` նվիրված կրթական և գյուղատնտեսական խնդիրներին: Համաժողովին մասնակցում էին հայտնի գիտնականներ և փորձագետներ մոտ 30 երկրներից: Որպես կրթության ոլորտի առաջատար ներկայացուցիչ Հայկական Վիրտուալ Համալսարանը նույնպես մասնակիցների թվում էր: ՀՎՀ կրթական տնօրեն Դր. Հասմիկ Խալափյանը ներկայացրեց համալսարանի դերը ամμողջ հայության և ...
Ավելին
Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2011

ԸՆԹՐԻՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Ի ՊԱՏԻՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻ

Ստեղծվեց “Հոգևոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամ” Հոկտեմբերի 12-ին, Մանհեթենի “Մետրոպոլիտեն” հյուրանոցում, մասնակցությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարեկամների և բարերարների, տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների կողմից կազմակերպվեց ընթրիք ի պատիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին:
Ավելին
Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2011

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով:
Ավելին
Ուրբաթ, 09 Սեպտեմբերի 2011

ՀԲԸՄ ՀՎՀ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԵՎ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ

ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանի` Ռուսաստանում և Վրաստանում ՀՎՀ գրասենյակներ բացելու խոստումները երկար չսպասեցրին: Սեպտեմբեր 28-ին, Դոնի Ռոստովի հայ համայնքի կենտրոնի շենքում բացվեց ՀՎՀ նոր գրասենյակ, որն իր կարևոր դերը պիտի ունենա հայկական ամենամեծ գաղութն ունեցող պետությունում` Ռուսաստանում, հայապահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Բացմանը ներկա էին տեղի հայ համայնքի և եկեղեցու ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և լրագրողներ:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: