Բոլոր հոդվածները

Չորեքշաբթի, 25 Հունվարի 2012

ՀԲԸՄ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Անցած տարիներին Միության աջակցությամբ Ղարաբաղում կառուցվել է պատերազմի վետերանների և այրիների համար նախատեսված շենքը, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը և վերանորոգվել Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցը Ստեփանակերտում։ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002 թ. սկսվեց Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸ Միության Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։
Ավելին

ՆՈՐՔԻ, ԱՐԱԲԿԻՐԻ ԵՎ ՄԱԼԱԹԻԱՅԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏՆԵՐ

1993 թ. ՀԲԸՄ-ն և Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը միավորեցին իրենց ուժերը Երևանում երեք հայորդյաց տներ կազմավորելու համար։ Հայորդյաց տներում կազմակերպվում են պատմության, լեզվի, հա-մակարգչային գիտելիքների, արվեստի, երաժըշ-տության, պարի, ձեռքի աշխատանքի և սպորտի ամենօրյա արտադասարանային ժամեր։ Բոլոր երեք հայորդյաց տներն ունեն մատուռ։ Յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում եկեղեցական ժամերգություններ և Աստվածաշնչի ընթերցումներ։
Ավելին

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ

ՀԲԸ Միությունը Սբ. Էջմիածնի հետ ապահովում է մեր հոգևոր ժառանգության պահպանումը ապագա սերունդների համար։ Աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցու` Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորչի շինարարության գլխավոր հովանավորներն եղել են ՀԲԸՄ բարերարները։ Վերջիններս ֆինանսավորել են նաև ներքոհիշյալ ծրագրերը. Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Երրորդություն, Սբ. Աննա և Էրեբունու, Գյումրիի Սբ. Հակոբ...
Ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Ընդունելով կատարողական արվեստի կարևորությունը՝ 1992 թ.-ից սկսած ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է 110 երաժիշտներից բաղկացած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տարեկան դրամաշնորհներ են հատկացվում ամենշաբաթյա համերգների, նոր երաժշտական գործիքների, վարչական ծախսերի, հավելյալ աշխատավարձերի, միջազգային համբավ ունեցող հրավիրված երաժիշտների և հատուկ տոնակա-տարությունների համար։ 2006 թ. ՀՖՆ-ն նշեց իր 80-ամյակը։
Ավելին

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

1996 թ. Ջեֆերսոնի անվան ուլտրաձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտի հետ համատեղ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և Ջեֆերսոնի համալսարանի հիվանդանոցի ռադիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Նազարյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ-ն հիմնադրել է ուլտրա-ձայնային հետազոտության բաժիններ Ուռուց-քաբանության և Էրեբունի հիվանդանոցներում։ Չորս տարի անց ՀԲԸՄ-ն և Թոմաս Ջեֆերսոնի անվան ուլտրաձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտը Երևանի պետական բժշկական համալսարանում բացեցին նոր ուլտրաձայնային ուսուցողական կենտրոն։
Ավելին

ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Հղի կանանց աջակցելու, նրանց առողջության բարելավմանը նպաստելու և հղիության շրջանում բարդությունների և նորածին երեխաների շրջանում մահացության բարձր տոկոսը նվազեցնելու նպատակով 2002 թ. հունիսին ՀԲԸՄ-ի Հարավային Կալիֆորնիայի «Հայ կին» ծրագրի ջանքերով Գյումրիում բացվեց հղի կանանց աջակցության առաջին կենտրոնը։ Ծրագրի հաջողությունը ստիպեց կազմակերպիչներին բացել նաև երկրորդ կենտրոնը` այս անգամ Վանաձորում 2006 թ.։
Ավելին

ՀԲԸՄ - ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Մարտի 31-ին Երևանի Պետական Բժշկական Համալ-սարանում բացվեց “Ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոն”: Բացման հանդիսավոր արարո-ղությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնի բացմանը մասնակցում էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի...
Ավելին

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նորագույն լեզվամշակութային ուսումնական ձեռնարկ է, որն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն է տալիս ստանալ հայկական կրթություն անկախ տարիքից, բնակության վայրից ու գիտելիքների մակարդակից։ Նոր տեխնոլոգիաների միջոցով վիրտուալ համալսարանը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու նոր նյութեր իրենց իսկ ընտրած ժամանակա-հատվածում: 
Ավելին

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

2008 թ. ՀԲԸՄ-ն սկսեց հովանավորել Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան, որը նախաձեռնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։ ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որպես օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ։
Ավելին

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԻՎԱՆԱՏՈՒՆ

Ապրիլի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը: Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանները և ...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Ծրագրեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: