Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2011

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Էդուարդ Տեր-Գասպարյանը ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման նոր ատենապետ

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի հերթական ժողովը, որի ժամանակ հայտարարվեց խորհրդի շրջանի ավարտը: 2008թ. ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման հիմնադրման օրվանից այս խորհուրդը` ատենապետ Կարեն Տիրարյանի գլխավորությամբ, բարեխղճորեն կատարեց իր պարտականությունները: Համաձայն սկաուտական կանոնագրի, խորհրդի գործունեության ժամկետի ավարտից հետո ընտրվում է նոր ատենապետ:
Ավելին
Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2011

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐՑԱԽԻ "ՀԱՅՈՐԴԻՆԵՐ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

Օգոստոսի 9-ից-14-ը, Շուշիում կայացավ "Հայկի սերունդ" կազմակերպության "Հայորդիներ" սկաուտական բաժանմունքի 2-րդ համազգային բանակումը, որին մասնակցեց նաև ՀԲԸ Միության Երևանի սկաուտական շարժման ներկայացուցչական խումբը: Խմբի կազմում էին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի փոխատենապետ Էդուարդ Տեր-Գասպարյանը, խորհրդի ատենադպիր Սաթենիկ Էլոյանը, սկաուտական խմբի ընդհանուր խմբապետ Գևորգ Սիմոնյանը, խմբապետ Արարատ Ազատյանը և առաջնորդ Մերի Սահակյանը:
Ավելին
Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2011

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Արդեն երկրորդ տարին է, ինչ հունիսի 15-ը Երևանում նշվում է որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվեցին միջոցառումներ, որոնց առանցքային մասը տոնական քայլերթն էր, որը մեկնարկեց ժամը 20:00-ին oպերայի շենքից և շարունակվեց Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Սայաթ Նովա երթուղով: Երևանի կենտրոնական փողոցները ծփում էին եռագույնի մեջ:
Ավելին

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԵԱ-ՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց պատանեկան բարեգործական մրցաշար, որը կազմակերպել էին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան` նախագահ Հայրապետ Հայրապետյանի գլխավորությամμ, և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմը:
Ավելին
Ուրբաթ, 17 Հունիսի 2011

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժումը գործում է 2008թ.-ից: Այս ընթացքում, սկզբնական մի քանի հոգուց բաղկացած խումբն ընդլայնվել է` իր հարկի տակ առնելով 150-ից ավելի սկաուտների, որոնք ամենշաբաթյա հանդիպումներ են ունենում ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տանը, կազմակերպում տարբեր միջոցառումներ: Անցած տարիների հաջողություններն ու նվաճումները հաշվի առնելով` որոշվեց ընդլայնել ՀԲԸՄ սկաուտական շարժման գործունեությունը Հայաստանում:
Ավելին

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԲԸՄ ---- Երևանի սկաուտների և ՀԲԸՄ ԵԱ Երևանյան թիմի համատեղ ծառատունկը

ՀԲԸՄ Երևանի սկաուտները դեռևս Ամանորից անհամբեր սպասում էին եռօրյա բանակումներին: Այս բանակումները հրաշալի առիթ են երիտասարդ սկաուտների համար ոչ միայն գործի դնելու կիրակնօրյա հավաքների ժամանակ իրենց ձեռք բերած բոլոր գիտելիքները, այլ նաև ձեռք բերելու նորանոր հմտություններ: Առաջին եռօրյա բանակումը տեղի ունեցավ ապրիլի 15-17-ը Լոռու մարզի Լեռմոնտովո գյուղում տեղակայված ՀԲԸՄ սկաուտական ճամբարում:
Ավելին
Հինգշաբթի, 16 Հունիսի 2011

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի 96-ամյակի առիթով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանյան կառույցները, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի, փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի և ՀԲԸՄիության սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի ղեկավարությամբ, և ՀԲԸՄ և սկաուտական շարժման դրոշների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:
Ավելին
Հինգշաբթի, 14 Ապրիլի 2011

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ "ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ" ԵՎ ՆՇԵՑ "ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ"

Մարտի 6-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի կողմից կազմակերպված “բաց դռների օր”, որին խումբը պատրաստվել էր երկար ժամանակ: Սկաուտ-արենուշները բաժանվել էին առանձին խմբերի` յուրաքանչյուրն ունենալով իր ծրագիրը: Մասնակիցները ցուցադրեցին իրենց սկաու-տական խաղերն ու հմտությունները: Հանդիսատեսին մատուցվեց սկաուտական կյանքի հետ կապված գեղեցիկ հումոր, ինչպես նաև երգեր, որոնց բառերի հեղինակները հենց իրենք՝ սկաուտներն էին:
Ավելին
Երկուշաբթի, 21 Փետրվարի 2011

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խմբի բարի սովորույթներից է նաև ամանորյա ճաշկերույթ-պարահանդեսի կազմակերպումը: Այս տարին էլ բացառություն չէր: Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Սկաուտական խորհրդի կողմից կազմակերպված ամանորյա ճաշկերույթ-պարահանդեսը: Այս տարին առանձնանում էր նրանով, որ միջոցառումը նշվեց “տանը”` ՀԲԸՄ-ի սրահում: Բավականին աշխատանք էր տարվել հաճելի ու մտերմիկ երեկո կազմակերպելու համար, ինչն էլ հաստատվեց մասնակիցների կողմից:
Ավելին

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման հերթական բարեգործական նախաձեռնությունը մեկնարկեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին: “Նոյեմի” հասարակական կազմակերպության և Հայաստանի “Ֆ. Նանսեն” հիմնադրամի հետ համատեղ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը հայտարարեց նվիրահավաք հագուստներով, կոշիկներով ու խաղալիքներով օգնելու Գյումրիի մանկատներում և անապահով ընտանիքներում ապրող երեխաներին:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Սկաուտական շարժում

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: