Բոլոր հոդվածները

Ուրբաթ, 17 Հունիսի 2011

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Ապրիլի 15-ին, "Ազգային գրադարանային շաբաթ"-ի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրքերի հանձնման արարողություն: Ի թիվս այլ հրատարակությունների Ազգային գրադարանին հանձնվեց նաև 1980-1995թթ. Լոնդոնում, Թեքեյան խնամակալ մարմնի հովանավորությամբ և Դր. Անդրեաս Ծուլիկյանի խմբագրությամբ հրատարակված "Էրեբունի" ազգային, մշակութային և հասարակական երկշաμաթաթերթի 5 հատորներից բաղկացած ամբողջական և հազվագյուտ հավաքածուն:
Ավելին
Հինգշաբթի, 16 Հունիսի 2011

ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ՅԱԿՈՒԲՅԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Մայիսի 13-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Գառնիկ Յակուբյանն իր տիկնոջ` Անի Յակուբյանի հետ միասին, այցելեց ՀՀ առողջապահության նախա-րարության հանրապետական գիտաբժշկական գրադարան` ներկա գտնվելու իրենց իսկ նվիրատ-վությամբ վերանորոգված գրադարանի ուսուցողական կենտրոնի բացման արարողությանը: "Էլեկտրոնային բժշկական գրադարան" ծրագրի շրջանակներում Բաց հասարակության ինստիտուտը ֆինանսական միջոցներ էր տրամադրել գիտաբժշկական գրա-դարանին`...
Ավելին
Երեքշաբթի, 25 Հունվարի 2011

ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ

 Երկրաշարժից հետո Շիրակի մարզում ՀԲԸՄ-ի իրականացրած մարդասիրական ու շինարարական բազմաթիվ ծրագրերի մեջ կարևոր նախաձեռնություն էր 1997-ին Գյումրիի արվեստների ակադեմիայի շենքի կառուցումը։ Ակադեմիայի շենքում են տեղակայված Երևանի պետական կոնսերվատորիայի, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը։
Ավելին

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑԱՆ "ԱՐՄԵՆԻԱԿԱ" ԾՐԱԳԻՐ

 Եվրոպական երեք գործընկերների` Հայկական Բարե-գործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի, Հայկական մշակույթի ուսումնասի-րության և փաստաթղթերի կենտրոնի (CSDCA-Իտալիա), Ինսայդ Յուրոփ (Բելգիա) և Հայկական ճարտարապետության ուսումնասիրման կազմակեր-պության (ՀՃՈՒԿ) միջև համագործակցության արդյունքում իրականացվում է հայկական հուշար-ձանների ժառանգության (փաստաթղթեր, լուսա-նկարներ, և այլն)...
Ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրերին աջակցելու, ինչպես նաև համալսարանի գերազանց ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ու Ֆրանսիական համալսարանի միջև կնքված համաձայնագրով ՀԲԸՄ-ն չորրորդ տարին անընդմեջ համալսարանի բակալավրի 1-ից 4-րդ կուրսերի գերազանց 22 ուսանողների կրթաթոշակներ է տրամադրել` ֆինանսավորելով նրանց ուսման տարեկան վարձերն ամբողջությամբ։
Ավելին

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ ծրագրով 2010 թ. օգոստոսին անցկացվեց շախմատի երիտասարդական համահայ-կական առաջին օլիմպիադան։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակ-ներում ընթացող օլիմպիադային մասնակցեցին շուրջ 40 բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախ-մատիստներ սփյուռքից, Հայաստանից և Արցախից։ Օլիմպիադայի մրցանակային ֆոնդը ամբողջությամբ տրամադրեց օլիմպիադայի հովանավորներից ՀԲԸՄ-ն։
Ավելին

ՀԱՏՈՒԿ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ 1991 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՌ ԱՅՍՕՐ

Բարերարների նվիրատվությունների ու տարեկան նպատակային հատկացումների միջոցով 1991 թ.-ից առ այսօր ՀԲԸՄ-ն հետևյալ հատկացումներն է կատարել Հայաստանի կազմակերպություններին ու հաստատություններին:
Ավելին

"ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ ՃԱՄՓԵՔԻ ՎՐԱ"

Արդեն 7 տարի է, ինչ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է «Օտար, ամայի ճամփեքի վրա» և «Մերոնք» հաղորդաշարերը, որոնք եթեր են հեռարձակվում Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ։ Անցնող տարիների ընթացքում ծրագիրը անդրադարձել է աշխարհի ավելի քան 50 երկրների ու դրանցում ապրող հայ համայնքների կյանքին։ Ռաֆայել Հովհաննիսյանի վարած հաղորդումը արժանացել է բազմաթիվ պարգևների, մրցանակների ու հեռուստադիտողների բարձր գնահատանքին։
Ավելին

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայոց ցեղասպանության միջազգայնացման, ինչպես նաև ցեղասպանությանը վերաբերող հայտնի ու անհայտ նյութերի թվայնացման ծրագրերին նպաստելու նպատակով, ՀԲԸՄ-ն համակարգիչներ, կրիչներ, սկաներներ և տպիչներ է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Շնորհիվ 10 անուն այդ տեխնիկայի, թվայնացվում և համացանցում տեղադրվում են թանգարանում պահվող բոլոր փաստաթղթերն ու արխիվը։
Ավելին

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել գրահրատարակչական գործին։ 2007 թ. Միությունը ֆինանսավորել էր Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի Գ հատորի, ինչպես նաև «Բանբեր Մատենադարանի» հրատարակությունները։ Միության աջակցության շնորհիվ լույս են տեսել հայ գրականության ժամանակակից արձակի, պոեզիայի ու թատերգության անգլերեն թարգմանությունների ժողովածուները։
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Հավելյալ հատկացումներ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: