Բոլոր հոդվածները

Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2012

ՇԱԽՄԱՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԲԸՄ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպադան մեկնարկեց հոկտեմբերի 1-ին: Այն համատեղ կազմակերպում են Հայաստանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Արդեն 6-րդ տարին անընդմեջ այս մրցաշարին իր աջակցությությունն է բերում ՀԲԸՄ-ն: Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը, Երևանում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց 7-րդ օլիմպիադայի երկրորդ` համայնքային փուլը:

Ուրբաթ, 31 Օգոստոսի 2012

ԿԱՊՎԵԼՈՎ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ

 

 

 

Եվս մեկ ՀԲԸՄ Երևանյան ամառային փորձառության ծրագիր անցավ պատմության գիրկը: Ծրագիրն ավարտվեց` թողնելով անմոռանալի հուշեր մասնակիցների մոտ և ամուր կապելով նրանց մայր հայրենիքին: Այս տարվա` թվով վեցերորդ ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը մեկ հարկի տակ էր հավաքել 28 սփյուռքահայ երիտասարդների 5 երկրներից` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Սիրիա, Լիբանան և Գերմանիա: Վեց շաբաթ շարունակ հայազգի երիտասարդներն ապրեցին հայաստանցու կյանքով ու հայաստանցու առօրյայով` առավոտյան աշխատանք, հետո միասին հայերենի ու հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, երեկոյան հաճելի այցելություններ ու զրույցներ միմյանց և իրենց հայրենաբնակ հասակակիցների ու ընկերների հետ, իսկ հանգստյան օրերին` այցելություններ հայրենի տեսարժան վայրեր: ՀՀ սփյուռքի նախարարություն, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP), Grand Thornton ընկերություն, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Deem Communications, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Կանանց ռեսուրսային կենտրոն, «Ապագան քոնն է» հ/կ, «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն, «Վիտամաքս» դեղագործական ընկերություն, Երևանի թիվ 1 հիվանդանոց. ահա ոչ լրիվ ցանկը այն կազմակերպությունների, որոնք այս տարի հյուրընկալել էին ՀԲԸՄ փորձառության ծրագրի մասնակիցներին: Փորձի փոխանակում ու մասնագիտական փորձառության հարստացում, կապվածություն հայրենիքին ու հոգատարություն հայրենի առօրյա խնդիրների հանդեպ. սրանք են ծրագրի նպատակները:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՈՐՈՎԻ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՈՎ

 

ՀԲԸՄ-ի «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը Միության Հայաստանում իրականացվող ամենահին ամառային երիտասարդական ծրագրերից է: Անցած 9 տարիների ընթացքում այս ծրագրի օգնությամբ Հայաստանն իրենց համար բացահայտել են 250 հայ երիտասարդներ ավելի քան 20 երկրներից: «Բացահայտի՛ր Հայաստանն» այս տարի անցկացվեց 9-րդ անգամ` մեկ հարկի տակ հավաքելով 31 սփյուռքահայ երիտասարդների ութ երկրներից` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, ԱՄԷ, Ռուսաստան և Ռեյունյոն կղզի: Այն մեկնարկեց օգոստոսի 6-ին և ավարտվեց օգոստոսի 23-ին: Ծրագիրը մշտապես հագեցած է տեսարժան վայրեր այցելություններով, մշակութային միջոցառումներով ու տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ հանդիպումներով: Իսկ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի առանցքային բաղադրիչներից են կամավոր հիմունքներով իրականացվող համայնքային ծրագրերը և այցելությունն Արցախ: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԲԸՄ այս ծրագրի մասնակիցները, Fuller Armenia ընկերության հետ համատեղ, օգնության ձեռք են մեկնում կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: Այս անգամ նրանց աջակցության ձեռքը հասավ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղ:

Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2012

ՀԲԸՄ 5-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

 

 

 

Հինգ տարի առաջ, 2008թ.-ին սկիզբ դրվեց ՀԲԸՄ սկաուտական շարժմանը Հայաստանում: Նախնական մի քանի հոգուց բաղկացած շարժումն այսօր ունի ավելի քան 150 անդամ: Նույն տարվա ամռանը Լոռու մարզի Լեռմոնտովո համայնքի ՀԲԸՄ սեփական բանակավայրում անցկացվեց ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական առաջին բանակումը: Անցած հինգ տարիների ընթացքում «Անդրանիկ» սակուտական բանակումներին մասնակցել են ավելի քան 1500 ՀԲԸՄ սկաուտներ ամբողջ աշխարհից: 5-րդ հոբելյանական սկաուտական ճամբարն իր դռները բացեց հուլիսի 2-ին` դրոշակի օրհնության հանդիսավոր արարողությամբ` այս տարի հյուրընկալելով 200 սկաուտների Լիբանանից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից ու Արցախից: Սկաուտական առօրյան սկսում է առավոտյան մարզանքով ու դրոշակի արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն: Ճամբարային օրերը հագեցած են նաև այցելություններով տարբեր տեսարժան վայրեր ու ՀԲԸՄ Հայաստանում իրականացվող ծրագրեր: Սկաուտներն այցելեցին Էջմիածին, Հաղարծին, Գոշավանք, Գառնի, Գեղարդ, Սարդարապատ, Գյումրի, Մատենադարան ու Ծիծեռնակաբերդ, կազմակերպվեցին արշավներ դեպի Դսեղ, Մարգահովիտ և Գոշի լիճ: Սկաուտական ամենամյա այս հավաքները հիանալի առիթ են սփյուռքահայ երիտասարդների համար իրենց սեփական աչքերով տեսնելու հայրենիքը, նրա պատմական հուշարձաններն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև շփվելու տարբեր երկրներից հայրենիք ժամանած իրենց հասակակիցների հետ, միասին պատրաստելու օրվա ճաշն ու միասին անցնելու տարբեր փորձությունների միջով, իսկ օրվա վերջում հավաքվելու խարույկի շուրջ ու կիսվելու իրենց տպավորություններով: Բնության գրկում անցկացրած օրերն ու փորձություններն էլ ավելի են ամրացնում մեր երիտասարդների մեջ կարգապահության, միմյանց օգնելու և միասին դժվարություններ հաղթահարելու, ինչպես նաև տարբեր կամավոր համայնքային ծրագրերում ներգրավվելու ձգտումը: Սկաուտներն այցելեցին ՀԲԸ Միության և Հայկական վիրտուալ համալսարանի Երևանյան գրասենյակներ, ներկա եղան ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տան սաների պատրաստած համերգին: Այս տարվա առաջին խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 15-ին:

Հինգշաբթի, 17 Մայիսի 2012

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՅՑԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Ապրիլի 24-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի սկաուտական ու արենուշական խմբերի անդամները, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները, Հայորդյաց տների սաներն ու ուսուցիչները, միության հայրենաբնակ անդամներն ու ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի անձնակազմը բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի մեր նահատակների հիշատակին ու ծաղկեպսակ դնելու անմար կրակի մոտ:

Երեքշաբթի, 15 Մայիսի 2012

ՀԲԸՄ “ՀԱՅ ԿԻՆ”-Ը ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ

ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի “Հայ կին” համախմբման նախաձեռնությամբ 2002թ. Հայաստանում գործում են հղի կանանց աջակցության կենտրոններ, որոնք խորհրդատվական ծառայություններ են տրամադրում, ինչպես նաև բժշկական հետազոտություններ կազմակերպում Հայաստանի տարբեր շրջաններում ու գյուղական համայնքներում ապրող հղի կանանց համար:

Երկուշաբթի, 14 Մայիսի 2012

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Համայն հայության հոգևոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց և համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀԲԸՄ-Ի ԵՎ “ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ” ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Ապրիլի 2-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից, ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում, Արցախի դպրոցականներին համակարգիչներով ապահովելու գործընթացը:

Ուրբաթ, 11 Մայիսի 2012

ՀԲԸՄ-ի ԿԵՆՏՐՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ուրբաթ, ապրիլի 13-ին, ժամը 12:00-ին, տեղի ունեցավ ՀԲԸՄ շենքի օրհնության կարգի արարողությունը` հանդիսապետությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Լուսարարապետ Տեր Հովնան Եպս. Հակոբյանի: Օրհնության կարգի արարողությանը մասնակցեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ պարոն Վազգեն Յագուբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակազմը, ՀԲԸՄ Երևանի սկաուտները, ՀԲԸՄ հայաստանաբնակ անդմաներ ու հյուրեր:

Հինգշաբթի, 05 Ապրիլի 2012

ԼՂՀ նախագահը կարևորում է ՀԲԸՄ դերակատությունը ԼՂՀ-ի շենացման գործում

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է ՀԲԸՄ դերակատարությունը Արցախի շենացման գործում` ընդգծելով համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2012 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: