ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2013

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Չնայած ամառվա ավելի թեթև ու հանգիստ գրաֆիկին, ՀԲԸՄ Երևանի Երիտասարդ Արհեստավարժները չեն դադարում կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ ու հանդիպումներ: Հունիսի 12-ին ՀԲԸՄ երիտասարդները հրավիրեցին բոլոր հետաքրքրվողներին մասնակցելու երիտասարդ ու տաղանդավոր ռեժիսոր Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմի ցուցադրությունը ՀԲԸՄ Երևանի...
Ավելին
Հինգշաբթի, 20 Հունիսի 2013

ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը ջերմոցներով ապահովելու ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի ծրագրին անցյալ աշնանը միացան նաև ՀԲԸՄ ԵԱ խմբեր ամբողջ աշխարհից: Այսպիսով Բարեկամավանի զարգացման ծրագիրը դարձավ համաշխարհային ծրագիր` ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների ողջ ցանցի մասնակցությամբ: Արդյունքում հանգանակվեց մոտ 7000 ԱՄՆ դոլար, որով այժմ շարունակվում են ծրագրի...
Ավելին
Շաբաթ, 15 Հունիսի 2013

ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՊԱԳԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 8-ին, ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան թիմը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության դահլիճում, անցկացրեց Բաց դռների օր` ամփոփելու արված աշխատանքն ու ներկայացնելու ապագա ծրագրերը, ինչպես նաև համալրելու թիմը նոր անդամներով: Բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ ԵԱ Երևանի նախագահ Հարություն Պողոսյանը, որը ներկայացրեց թիմի ռազմավարությունը, անցած ուղղին ու սպասվող նախաձեռնությունները: ԵԱ համակարգող խորհրդի...
Ավելին
Երկուշաբթի, 25 Փետրվարի 2013

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ` ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ

ՀԲԸՄ Երևանի Երիտասարդ Արհեստավարժների խումբը փետրվարի 23-ին այցելեց «Ոսկրածուծի դոնորների Հայաստանի Ռեեստր» և արյուն հանձնեց. Ոսկրածուծի ռեեստրն անկախ և շահույթ չհետապնդող հ/կ է, որն ստեղծվել է 1999թ.: Նրա նպատակն է գենետիկորեն համապատասխան արյուն ապահովել յուրաքանչյուր հայի համար, ով տառապում է կյանքի համար ...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 ԵԱ Երևան

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: