ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 29-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ամանորյա պարահանդեսը, որը դարձել է գեղեցիկ ավանդույթ և ամենասպասվածներից է սկաուտական բազմաթիվ միջոցառումների շարքում: Տարիներ շարունակ ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման Ծնողաց հանձնախմբի ջանքերով կազմակերպվող ամենամյա ճաշկերույթ-պարահանդեսն այս տարի նույնպես մեկ հարկի տակ համախմբեց ՀԲԸՄ սկաուտական խմբի բոլոր բարեկամներին: Ներկաների...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄԸ

ՀՀ Լոռու մարզի Լեռմոնտովո համայնքում տեղակայված ՀԲԸՄ սկաուտական բանակավայրն անշուշտ ամենահարազատ վայրերից է ՀԲԸՄ սկաուտների համար: Այդ իսկ պատճառով, բացի ամենամյա ամառային սկաուտական հավաքներից, որին մասնակցում են մոտ 300 ՀԲԸՄ սկաուտներ ողջ աշխարհից, ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են բանակավայր և մի քանի օր անցկացնում այնտեղ: ՀԲԸՄ սկաուտների հերթական եռօրյա բանակումը...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄԸ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ԾԱՂԿԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը շարունակում է իր ակտիվ գործունեությունը` հավատարիմ իր երդմանն ու դավանանքին: Այս անգամ սկաուտներն առիթը բաց չթողեցին օգնության ձեռք մեկնելու Ծիծեռնակաբերդում կազմակերպված ծաղկահավաքին: Արդեն չորս տարի շարունակ ապրիլի 24-ին հաջորդած օրերին Ցեղասպանության հուշակոթողի մոտ, ՎիվաՍել ընկերության աջակցությամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը կազմակերպում է ծաղկահավաք: Կուտակված մոտ 2 տոննա ծաղիկներն այրվելու կամ թափվելու փոխարեն...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ԾԱՂԿԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ` 5 ՏԱՐԵԿԱՆ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի համար անցյալ տարվա ամենահիշարժան օրերից մեկը վստահաբար նոյեմբերի 23-ն էր: Երկու կարևոր միջոցառում մեկ օրում: ՀԲԸՄ Երևանի սկաուտներն այդ օրը նշում էին իրենց հիմնադրման 5-ամյակը: ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տունն առավոտից լեփ-լեցուն էր: Տեղի ունեցավ ավանդական սկաուտական երդման արարողություն և շարժումը կրկին անգամ համալրվեց նոր անդամներով: Նորեկները ստացան իրենց սկաուտական համազգեստներն ու փողկապները,...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ` 5 ՏԱՐԵԿԱՆ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Սկաուտական շարժում

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: