ՀԲԸՄ ՀԱԼԵՊԻ ԼԱԶԱՐ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՏՈՆԵՑ ԻՐ 60-ԱՄՅԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

Դեկտեմբերի 5-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հանդիսութուն նվիրված ՀԲԸՄ Հալեպի Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանի հիմնադրության 60-ամյակին: ՀԲԸՄ Հայաստանի հովանավորությամբ կայացած հանդիսությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, Հայաստանի ու Միջին Արևելքի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, շուրջ 400 շրջանավարտներ, համակիրներ ու բարեկամներ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԿՐԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ

 

Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնը դեկտեմբերի 5-ին հյուրընկալել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանի ավարտական հանդիսությունը: ՀՖՀ երեք բաժինների` կառավարում, իրավագիտություն և տնտեսագիտություն, մոտ 250 ուսանողներ այդ օրը ստացան բակալավրի և մագիստրոսի իրենց դիպլոմները: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՖՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը և այլոք: 

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌԻ և ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՀԻՄՆՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոյեմբերի 14-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցվող մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը: Մոմավառության սրահը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանների հովանավորությամբ: 

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Կրթություն Հայաստան»-ի և աջակիցների օժանդակությամբ, նոյեմբերի 5-ին Թումո կենտրոնում հրավիրվեց մամլո ասուլիս և կայացավ «Սիրելի ուսուցիչ» միջոցառումը: Այս նախաձեռնության նպատակը հանրությանը ուսուցչի դերի և կարևորության մասին հիշեցնելն է: Մամլո ասուլիսին իրենց խոսքն ասացին «Կրթություն Հայաստան»-ի հիմնադիր և նախագահ Լարիսա Ռայանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը և ԵՊՀ դասապոս և կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

2014թ. հունվար ամսից Եվրոմիության (ԵՄ) կրթական, երիտասարդական, վերապատրաստման և սպորտային բոլոր նախաձեռնությունները համախմբվեցին մեկ անվան տակ: Նոր ծրագիրը կոչվեց «Էրասմուս+»: Եվ ահա ֆրանսիական Լեո Լեգրանժ կազմակերպությունը, ԵՄ-ի «Էրասմուս+» ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակներում, հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի նպատակն է միջմշակութային երկխոսության խթանումը, ամրապնդումն ու զարգացումը: Այս ծրագրում ներգրավված պետությունների շարքում է նաև Հայաստանը և ծրագրի ներկայացուցիչների առաջին այցը Հայաստան հոկտեմբերի 25-ին էր: 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: