ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

«ԱՆԾԱՆՈԹ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ» ՖԻԼՄՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԲԸՄ ԵԱ ԿԻՆՈՍՐԱՀՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Երևանյան թիմի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 15-ին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ «Անծանոթ իմ հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին հետևեց նաև քննարկում և հարց ու պատասխան հանդիսատեսի, ֆիլմի հեղինակների և ցուցադրության կազմակերպիչների մասնակցությամբ: Դահլիճը լեփ-լեցուն էր և ներկաների մեծ մասն էլ տարբեր տարիների հայրենիք վերադարձածներն էին...

Ավելին՝ «ԱՆԾԱՆՈԹ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ» ՖԻԼՄՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԲԸՄ ԵԱ ԿԻՆՈՍՐԱՀՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏ

Տարեվերջին Հայաստանում ամենաբուռն ու քննարկվող թեմաներից մեկը պարտադիր կուտակային կենսաթոշակին համակարգի ներմուծման մասին ՀՀ կառավարության որոշումն էր, որն առ այսօր շարունակում է մնալ ակտուալ թեմա և դարձել է հանրային դժգոհության ու ընդվզման պատճառ: Այս հանգամանքը, ինչպես նաև որոշման մասին հասարակության թերի և ոչ պատշաճ իրազեկվածության փաստը ստիպեցին ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներին կազմակերպել բաց քննարկում այս թեմայով...

Ավելին՝ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 ԵԱ Երևան

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: