Ապրիլ 22, 2024
A- A+
read

ՀԲԸՄ Հայաստանն հայտարարում է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին

  • Նկար
    WE-announcement-April-24

ՀԲԸՄ Հայաստանն հայտարարում է իր «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումն ու հասկանալ մրցակցային առավելությունները: Բարձր առաջադիմություն ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը և դիմել դրամաշնորհի։

Ծրագրին կարող են դիմել այն կանայք, ովքեր

  • ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • 18 և բարձր տարիքի են,
  • ունեն բիզնես գաղափար,
  • ունեն սկսնակ բիզնես,
  • ունեն գործող բիզնես,
  • գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
  • պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:

Ծրագրին չեն կարող մասնակցել.

  • վերավաճառողներ,
  • գեղեցկության սրահներ, 
  • մարզասրահներ, 
  • սպասարկման ոլորտի այլ բիզնեսներ՝ հաշվապահական, հոգեբանական, դիզայներական, գովազդային գործունեություն ծավալող կազմակերպություններ,
  • հասարակական կազմակերպություններ,
  • բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
  • նույն անձինք մեկից ավելի բիզնես գաղափարներով,
  • նույն բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, 
  • նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
  • նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։

Դիմելու ընթացակարգը.

  • Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ:
  • Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու:
  • Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվում):
  • Դասընթացի լեզուն հայերենն է:
  • Ծրագրի մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ.

Դասընթացներն իրականացվելու են Երևանում, շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, տևողությունը՝ 3 ժամ։ Հնարավոր է նաև դասընթացների կազմակերպում մարզերում։

Դիմումերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 20-ը՝ ժամը 17։00-ն։

Դասընթացների տևողություն՝ 3 ամիս։

Դասընթացի փուլի սկիզբ՝ օգոստոսի 5, 2024 թ.։

Ընտրական 1-ին փուլի արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին։

Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am |+374 60 722 235, +374 60 722 237:

Աշխատանքային ժամեր' 10:00-18:00 (երկուշաբթի-ուրբաթ):