ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԲԸՄ հայաստանակենտրոն երիտասարդական ծրագրերի շրջանակներում Հայաստան են այցելում տարեկան ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդներ, գիտնականներ, երաժիշտներ, ուսուցիչներ, մարզիկներ ու գեղարվեստական խմբեր: Անցնող տարիներին ՀԲԸՄ ծրագրերի մասնակիցներն իջևանել են տարբեր հյուրանոցներում ու կացարաններում: 2014թ. շրջադարձային եղավ սփյուռքահայ երիտասարդների համար, քանի որ ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը ՀԲԸՄ-ին տրամադրեց Երևանի Քանաքեռցու թիվ 1 հասցեում գտնվող իր կառուցած շենքը, որը կոչվում է «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»: Շենքն արդեն հյուրընկալում է մեր երիտասարդական խմբերին ու ուսանողներին, որոնք վայելում են կենտրոնի ընձեռած հարմարավետ բոլոր պայմաններն ու հնարավորությունները: Ձեռք են բերվել ժամանակակից կահույք, անկողնային ու խոհանոցային պարագաներ, սարքավորումներ, սպասք, լվացքատուն, աթոռներ և սեղաններ՝ բոլոր պայմաններն ստեղծվելով հաճելին ու օգտակարը ամառային ծրագրերի ընթացքում համատեղելու համար: Շենքն ընդունում է աշխարհի տարբեր երկրներից ժամանող ՀԲԸՄ երիտասարդներին` ծառայելով որպես կացարան ու տարաբնույթ միջոցառումների իրականացման վայր:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ՀԲԸՄ կենտրոններ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: