Copy
  
View this email in your browser


Ա Յ Ս  Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ
-  ՀԲԸՄ-ն խթանում է Հյաստանի և սփյուռքի միջև նոր շփումները
-  ՀԲԸՄ-ն կրթոթոշակներ կտրամադրի «Լույս» հիմնադրամի լուծարման պատճառով տուժած ուսանողներին
-  ՀԲԸՄ ամառային ծրագրեր 2018
-  ՀԲԸՄ մշակութային միջոցառումներ
-  և ավելին...
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԲԸՄ-Ն ԽԹԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՇՓՈՒՄՆԵՐԸ
Միացյալ Նահանգներ կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում, Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հրավերով Մանհեթենում հանդիպեց ՀԲԸՄ համայնքի անդամների հետ՝ բաց երկխոսություն վարելու նպատակով:
Ամբողջական նյութն այստեղ:
ՀԲԸՄ-Ն ԿՐԹՈԹՈՇԱԿՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ՀԲԸՄ-ը հայտարարեց, որ վարչապետի տիկնոջ՝ լրագրող, քաղաքական գործիչ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Իմ քայլը» բարեսիրական հիմնադրամի հետ համախորհուրդ, ուսումնական դրամաշնորհներ է տրամադրելու այն ուսանողներին, որոնք տուժել էին «Լույս» հիմնադրամի լուծարման պատճառով:
Ամբողջական նյութն այստեղ:
ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ՝ ՀՎՀ-Ի ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 
ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ 440 պատանի հարստացրին իրենց գիտելիքները հայոց լեզվի, պատմության և մշակույթի բնագավառում ՀՎՀ-ի հիբրիդային կրթության ծրագրի միջոցով, որը մեկտեղում է հեռահար և դասարանային ուսուցումը: ՀՎՀ-ն հնարավորություն ընձեռեց բոլոր մասնակիցներին շարունակելու իրենց կրթութույունն առցանց՝ մեկ դասընթաց անվճար ընտրելու հնարավորությամբ:  
Ֆեյսբուքյան գրառումն
այստեղ:

 
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆ ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ
Էվերեստը հաղթահարած և աշխարհի քաղաքացի Արա Խաչադուրյանը մեկնարկեց իր միջմայրցամաքային ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ապրիլի 7-ին Մարսել քաղաքից: 
Վազելով 105 օր, հաղթահարելով 4550 կմ տարածություն և անցնելով 11 երկիր՝ Արան հուլիսի 21-ին հասավ Երևան: Ամբողջական նյութն
այստեղ:
Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր  2018 
ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Քսանչորս տաղանդավոր ուսանողներ Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Քուվեյթից և ԱՄՆ-ից մասնակցեցին Երևանի ամառային փորձառության վեցշաբաթյա ծրագրին: Ուսանողներն անմոռանալի ամառ անցկացրին՝ հարստացնելով իրենց մասնագիտական հմտությունները, հաստատելով նորանոր կապեր և միևնույն ժամանակ աշխատելով երկրի առաջատար աշխարհահռչակ ընկերություններում և հաստատություններում, ինչպիսիք են՝ Մայքրոսոֆթ Հայաստանը, Նեշընըլ Ինսթրումենթսը, Գրանդ Թորնթոնը, Իզմիրլյան բժշկական կենտրոնը, Կենտրոնական բանկը:
ՀԲԸՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Եվս մեկ անմոռանալի ամառ՝ համեմված մշակութային կապերով, վարպետության դասերով, դասախոսություններով, համերգներով և ելույթներով ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի թվով 20 մասնակիցների համար:    
Ֆեյսբուքյան գրառումն այստեղ:
ՀԲԸՄ ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ 
ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրն այս տարի տոնեց հիմնադրման 15 ամյակը՝  41 մասնակիցներով 9 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Կանադայից, Կայմանյան կղզիներից, Ֆրանսիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Սիրիայից և ԱՄՆ-ից: 
Կարդացե՛ք 2018թ. «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակից Լիլիթ Մալինա Գևորգյանի հուզիչ պատմությունն այստեղ
ՀԲԸՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
Այս տարի ՀԲԸՄ Անդրանիկ սկաուտական բանակումին մասնակցելու էին եկել 193 ՀԲԸՄ սկաուտ 9 երկրներից, ովքեր իրենց ամառն անցկացրին վայելելով բացօթյա հանգիստն ու ձեռք բերելով կառավարման և կյանքի համար կարևոր հմտություններ ու սկաուտական գիտելիքներ: 
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտների մասին ավելին
այստեղ:
 
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԲԸՄ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՀԵՏ
15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց հանդիպումների շարք աշխարհահռչակ կինոռեժիսորներ Դարեն Արանոֆսկու, Ասղար Ֆարհադիի, Շոն Բեյքերի, Ջանֆրանկո Ռոզիի, Ուլրիխ Զայդլի և Վալերի Մասադյանի հետ:
ՄԵՆՈՒՀԻՆ 2018 ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երկարատև ծափողջույններ ու շնորհավորանքներ հնչեցին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում երիտասարդ և անչափ տաղանդավոր ջութակահար, ՀԲԸՄ կրթաթոշակակիր և Մենուհին 2018 մրցույթի հաղթող Դիանա Ադամյանի ելույթից հետո:
 
«ԳՅՈՒՐՋԻԵՎ» ՀԱՄՈՒՅԹ  
«Գյուրջիև» ազգային գործիքների համույթի համերգով եզրափակեցինք մշակութային միջոցառումների ամառային շարքը: Համերգն առավել ոգևորիչ էր ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան»  ծրագրի մասնակիցների համար, որոնցից շատերը ուսանում էին համույթի երաժիշտների մոտ: 
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list

Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: