Copy
  
View this email in your browser


Ա Յ Ս  Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ

-  ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին
-  ՀԲԸՄ-ի շնորհավորական ուղերձը Արմեն Սարգսյանին
-  Հայաստանում կմեկնարկի ՔՀԿ կառավարման համալսարանական ծրագիր
-  Դասախոսությունների շարք Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին ընդառաջ 
-  Անգլերենի դասընթաց ՀՀ Օմբուդսմենի աշխատակազմի եվ լրագրողների համար
-  ՀԲԸՄ երիտասարդական ծրագրեր 2018 
-  ՀԲԸՄ Հայաստանի մշակութային միջոցառումներ
-  եվ ավելին...
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՀՀ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԱՌԹԻՎ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հանգրվանային կարևորություն ունեցող ընտրության առթիվ: Ավելին՝ այստեղ:
ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հանգրվանային այս իրադարձությունը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր ազգը կանգնած է բազմաթիվ բարդ տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերների, միաժամանակ բարգավաճման հիանալի հնարավորությունների առջև: 
Ավելին՝ այստեղ:
ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Մարտի 15-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ամերիկայի հայ համայնքի ղեկավարների հետ՝ քննարկելու Արցախում պետականաշինության և երկրի կյանքում սփյուռքի դերակատարության հետ կապված հարցեր:
Ավելին՝ այստեղ:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՔՀԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագետների պատրաստման համալսարանական ծրագիր: Ավելին՝ այստեղ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՎ
Ապրիլի 16-ին, 18-ին և 20-ին ՀԲԸՄ Հայաստանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ կազմակերպեցին դասախոսությունների շարք, որոնց բանախոսն էր ամերիկաբնակ պատմաբան է և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը:  Դասախոսությունները նվիրված էին  Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին:
Ավելին՝ այստեղ: (լեզուն՝ անգլերեն)
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև 2016 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագրով Պաշտպանի աշխատակազմի ավելի քան 40 աշխատակից և լրագրողներ մասնակցել են անգլերենի վերապատրաստման ինտենսիվ դասընթացների:
Ավելին՝
այստեղ:
ԼՐԱՆՈՒՄ Է ԹՈՒՄՈXՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական և մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները ընդլայնելու և ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն. այս ամենն իրականություն դարձավ Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողների համար՝ շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության: 
Ավելին՝
այստեղ:
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԻՄԵՐԻՆ 
Շախմատի համադպրոցական օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում և Հայաստանի բոլոր շրջաններում մարտի 20-ից ապրիլի 12-ը: Հաղթող թիմերը Հայաստանից և Արցախից մրցեցին արդեն եզրափակչում մայիսի 5-7-ը, Գորիսում: Ահա՛ Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերի հաղթողներից ոմանք: 
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՄԻՈՒԹՅԱՆ 112-ՐԴ ԱՄՅԱԿԸ
ՀԲԸՄ անդամներն ու աշխատակիցները Միության սկաուտական խմբի ու փողերախմբի հետ միասին տոնեցին ՀԲԸՄ 112-րդ ամյակը:
Ավանդույթի համաձայն, նրանք ծաղկեպսակներ տեղադրեցին
ՀԲԸՄ նախագահների կիսանդրիների առջև՝ հարգանքի տուրք մատուցելով Միության հիմնադիր Պողոս Նուբարի, նախագահներ Գալուստ Գյուլբենկյանի ու Ալեք Մանուկյանի:
Ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԲ. ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ՀԲԸՄ անդամները, աշխատակիցներն ու սկաուտներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝  հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի Սբ. նահատակների հիշատակին:
 Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր  2018
AGBU Yerevan Summer Internship Program 2017
ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 2018   ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
Ամեն տարի ՀԲԸՄ-ն մասնագիտական զարգացման իր ծրագրերի միջոցով, այդ թվում՝ ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի հովանու ներքո հզորացնում է սփյուռքի և Հայաստանի երիտասարդների կարողությունները: Շտապե՛ք մասնակցել մասնագիտական զարգացման հրաշալի հնարավորություն ընձեռող այս ամառային ծրագրին Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բուենոս Այրեսում կամ Երևանում: 
Ավելին՝ այստեղ:
AGBU Discover Armenia Youth Program
ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» 2018. ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
Խորը կապ ստեղծելով hայրենիքի հետ՝ ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն  երեքշաբաթյա հիանալի ամառային ճամփորդության են մասնակցում՝ հագեցած  տեսարժան վայրեր այցելություններով, կամավոր աշխատանքով և մշակութային միջոցառումներով: 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները ծանոթանում են Հայաստանի հետ և տուն են վերադառնում՝ լի հայկական ժառանգության և համայնքների հանդեպ ավելի մեծ հարգանքով և պատասխանատվությամբ:
Օրեր՝ օգոստոս 4-22, 2018թ.
Ծրագրի մասին ավելին՝
 այստեղ:

Դիմեք այսօր:
ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» 2018. ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
ՀԲԸՆ-ն ընդունում է հայտեր 2018թ. «Երաժշտական Հայաստան» ծրագրի համար, որը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին մասնակիցներին առաջարկում է երեքշաբաթյա հագեցած  մասնագիտական երաժշտական փորձառություն, որի շնորհիվ երաժիշտներն ու երաժշտասերները աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն են ստանում հարստացնել իրենց երաժշտական գիտելիքները և կատարողական ունակությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ:     
Օրեր՝ հուլիս 9-29, 2018թ.| դիմե՛ք
 այստեղ:
www.agbumusicalarmenia.org
Ք Հ  Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳԻՐ. «ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»
Նախնական ընտրությունը հաղթահարած 34 ՔՀԿ-ներ ինտերակտիվ անհատական մենթորության հնարավորություն ստացան հրավիրված 17 մենթորներից «Գաղափարների տոնավաճառում»՝ իրենց սոցիալական ձեռնարկությունները ընդլայնելու նպատակով:
Ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:
Ուղիղ միացումներն՝ այստեղ և այստեղ
:
ՔՀ ԿԱՄՈՒՐՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
Շնորհավորում ենք ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի «Նորարություն հանուն սոցիալական ազդեցության» դրամաշնորհի հաղթող 12 կազմակերպություններին:
Հաղթողների ամբողջական ցանկն՝ այստեղ:
ԿԱՄՐՋԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՀԿ-ՆԵՐԻՆ, ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԹԱՔ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագիրը կապող օղակ է հանդիսանում Հայաստանի ՔՀԿ-ների, ՀԲԸՄ Երևանի արհեստավարժների և Թաք բիզնես դպրոցի ուսանողների միջև՝ զարգացնելով նոր գաղափարներ ու նպատակներ, կերտելով հաջողված պատմություններ:
Ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ԴԵՆԻԵԼ ԲԸՐԴԸ՝ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 
Ինչու՞ է կարևոր ֆիլմերի վերականգնումը, ի՞նչ և որքա՞ն է հարկավոր դրա համար: «Նռան գույնը» ֆիլմի վերականգնման աշխատանքներում ներգրավված Դենիել Բըրդը (Միացյալ թագավորություն) ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում խոսեց այս կարևոր թեմայի մասին, որին հաջորդեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը:
Հանդիպման գրառումն՝ այստեղ:
Ցուցադրության գրառումն՝ այստեղ
ԿԱՆԱԴԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԴԵՅՎԻԴ ԲՐԵՅԴԸ ՀԲԸՄ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ՀԲԸՄ Հայաստանի լեփ լեցուն դահլիճում, գործընկերությամբ Հայաստանում Կանադայի դեսպանատան, կայացավ կանադացի դաշնակահար Դեյվիդ Բրեյդի մենահամերգը:
Ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ԳԱՐԵԳԻՆ ԵՂՈՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ՀԲԸՄ Հայաստանում կայացավ ճարտարապետ, ARCHcoop ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր տնօրեն Գարեգին Եղոյանի «Ժամանակակից առանձնատներ Հայաստանում» գրքի շնորհանդեսն ու աշխատանքների ցուցահանդեսը:
Ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:
ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց Լիլիթ Պիպոյանին Music of Armenia-ի կազմակերպած «Կանանց երաժշտական միամսյակ» ծրագրի շրջանակներում:
Ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆՔ «ՆՈՐ ԿԱՄԵՐԱՏԱ»-ԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ
Տիգրան Մանսուրյանն իհարկե միշտ սպասված հյուր է մեր միջոցառումներին, ինչի համար շատ ուրախ ու շնորհակալ ենք, բայց երեկվա երեկոն յուրահատուկ էր. մաեստրոն Մանսուրյանը ներկա էր իր իսկ ստեղծագործության կատարմանը՝ «Նոր կամերատա»-ի մատուցմամբ:
Ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:
Հ Բ Ը Մ - Ն   Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԲԸՄ ԵԱ ՏՏ ՖՈՐՈՒՄՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԴՐ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ՝ Հայաստանի նորընտիր նախագահ Դր. Արմեն Սարգսյանը և «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր ճարտարապետ ու Սիլիկոնյան հովտում ՀԲԸՄ մասնաճյուղի ատենապետ Դր. Երվանդ Զորյանը, կազմակերպեցին ՏՏ ֆորում Սինոփսիսի կենտրոնատեղիում:
Հյուսիսային Կալիֆորնիայի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) կազմակերպած միջոցառման ընթացքում ՀՀ նորընտիր նախագահը կարևորեց Հայաստանը զարգացող տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու անհրաժեշտությունը և խրախուսեց Սիլիկոնյան հովտի ՏՏ համայնքին օգնել կերտել Հայաստանի ապագան կրթության, առողջապահության եւ գիտության ոլորտներում կիրառվող նոր տեխնոլոգիաների օգնությամբ:
Ավելին՝
այստեղ:
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list

Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: