Copy
View this email in your browser


Ա Յ Ս  Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ

- ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի հարցազրույցը Շանթ հ/ը
- Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելեց ՀԲԸՄ Հայաստան  
- ՀԲԸՄ երիտասարդական ծրագրեր 2018 
- ՀԲԸՄ Հայաստանի մշակութային միջոցառումներ 
- ԼՂՀ-ԵՄ համաժողով 
-  եվ ավելին...
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՇԱՆԹ Հ/Ը. ՀՈՒՆՎԱՐ 2018  
ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի հարցազրույցը Շանթ հ/ը-նն ու Արամ Աբրահամյանին` համահայկական օրակարգի և փոփոխվող սփյուռքի նոր մարտահրավերների մասին:
ՀԲԸՄ-Ն ԿԱՄՈՒՐՋ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց Նախագահի թեկնածու և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Արմեն Սարգսյանին: Տեղի բարեգործական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը հորդորեց նրանց նպաստել Հայաստանում համազգային երկխոսության ձևավորմանը և կոչ արեց բարեսիրական կառույցներին ընդլայնել պետության և հասարակության հետ գործակցային և համակարգման ջանքերը՝ առավելագույն ներգործություն ունենալու նպատակով:
Կարդացեք ավելին՝ 
այստեղ.
ՀՎՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԷԼ. ԳԻՐՔԸ 
«Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը զբոսաշրջային ամենաընդգրկուն ուղեցույցն է, որն ինտերակտիվ եղանակով ներկայացնում է մարզի պատմությունը, բնությունը և մշակութային ժառանգությունը: 
Այն համալրում է ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը, որոնց նպատակն է Հայաստանում տուրիզմի և մշակույթի պահպանման խթանումը:  Էլ. գիրքը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ և հասանելի է անվճար ներբեռնման յոթ լեզուներով՝ 
http://bit.ly/2CodLEu
Ավելին կարդացեք այստեղ:
 Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր  2018
AGBU Yerevan Summer Internship Program 2017
ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 2018   ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
Ամեն տարի ՀԲԸՄ-ն մասնագիտական զարգացման իր ծրագրերի միջոցով, այդ թվում՝ ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի հովանու ներքո հզորացնում է սփյուռքի և Հայաստանի երիտասարդների կարողությունները: Շտապե՛ք մասնակցել մասնագիտական զարգացման հրաշալի հնարավորություն ընձեռող այս ամառային ծրագրին Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բուենոս Այրեսում կամ Երևանում
Ավելին՝
այստեղ:
AGBU Discover Armenia Youth Program
ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» 2018. ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
Խորը կապ ստեղծելով hայրենիքի հետ՝ ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն  երեքշաբաթյա հիանալի ամառային ճամփորդության են մասնակցում՝ հագեցած  տեսարժան վայրեր այցելություններով, կամավոր աշխատանքով և մշակութային միջոցառումներով: 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները ծանոթանում են Հայաստանի հետ և տուն են վերադառնում՝ լի հայկական ժառանգության և համայնքների հանդեպ ավելի մեծ հարգանքով և պատասխանատվությամբ:
Օրեր՝ օգոստոս 4-22, 2018թ.
Ծրագրի մասին ավելին՝
այստեղ:
ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» 2018. ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ
ՀԲԸՆ-ն ընդունում է հայտեր 2018թ.  «Երաժշտական Հայաստան» ծրագրի համար, որը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին մասնակիցներին առաջարկում է երեքշաբաթյա հագեցած  մասնագիտական երաժշտական փորձառություն, որի շնորհիվ երաժիշտներն ու երաժշտասերները աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն են ստանում հարստացնել իրենց երաժշտական գիտելիքները և կատարողական ունակությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ:     
Օրեր՝ հուլիս 9-29, 2018թ.|
դիմե՛ք մինչև մայիսի 14-ը:
www.agbumusicalarmenia.org 
Ք Հ  Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
ՔՀ ԿԱՄՈՒՐՋ. ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Հունվարին, ՀՔ Կամուրջ ծրագիրը շարունակեց հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացումը, իրականացնելով եռօրյա դասընթաց 25 կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Դասընթացը ներառում էր կրթական քաղաքականության, բարեփոխումների, հետազոտական և ուսումնական մեթոդներին առնչվող թեմաներ։
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը 110 տարեկան է
ՆՇՎԵՑ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 110-ԱՄՅԱԿԸ 
Բազմաթիվ լրագրողներ, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ հավաքվել էին ՀԲԸՄ Հայաստանի հարկի տակ՝ տոնելու Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 110 ամյակը, որը, չնայած բազմաթիվ խոչընդոտների, շարունակեց իր 110-ամյա անխափան գործունեությունը:
Ավելի մանրամասն՝
 այստեղ: 
«Բարև, Սարոյան» ծրագիրը դպրոցում դասասենյակ է գրքաբացել
ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ ԽՄԲԻ «ԲԱՐԵՎ, ՍԱՐՈՅԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) «Գրքաբաց» նախաձեռնության և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի «Սարոյան Հաուս» նախագծի «Բարև Սարոյան…» համատեղ ծրագրի մեկնարկը տրվեց փետրվարի 3-ին:
Ավելի մանրամասն՝
 այստեղ: 
ԱՍՏՂԻԿՆԵՐ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ  
ՀԲԸՄ Հայաստանն արդեն մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում անցկացվող իր միջոցառումների շարքը: «Աստղիկներ» մանկական երգչախումբը մեր դահլիճում ներկայացրեց հայկական և ֆրանսիական ժողովրդական երգերի ընտրանի: 
Տարին հագեցած է լինելու Ֆրանկոֆոնիային նվիրված բազմատեսակ միջոցառումներով: 
Հետևեք մեզ և բաց մի թողեք դրանք:
Մեր ֆեյսբուքյան գրառումն 
այստեղ: 
«ՄՈՒՐԱԴ»-Ը ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 
Ստամբուլաբնակ հայազգի Մուրատի ինքնության բաց և փակ կողմերը բացահատեցինք երիտասարդ կինոռեժիսորներ Մարինե և Սոնա Քոչարյանների երկրորդ վավերագրական ֆիլմի՝ «Մուրադ»-ի ցուցադրությանը ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:
Մեր ֆեյսբուքյան գրառումն 
այստեղ: 
«ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՆՈԹԱՏԵՏՐ» (CARNET DE VOYAGE)  
ՀԲԸՄ ցուցասրահը 2018 թվականը սիրով մեկնարկում է Մարինա «ANIRAMSKY» Ֆեդորովսկիի (Փարիզ, Ֆրանսիա) աշխատանքների «Carnet de Voyage» սոլո ցուցադրությամբ: Carnet de Voyage-ը պարունակում է 2017թ. սեպտեմբերից ի վեր Հայաստանում գտնվելու ընթացքում Մարինայի կատարած ուրվանկարները, գծանկարները, ջրաներկ նկարները և լուսանկարները:
Հ Բ Ը Մ - Ն   Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ
ԼՂՀ-ԵՄ. ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ   
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, փետրվարի 28-ին, Եվրոպայի խորհրդարանում անցկացվեց կոնֆերանս, որը կազմակերպել էին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղը: ԵԽ անդամներն ու փորձագետները թեմատիկ քննարկում ծավալեցին ԵՄ-ի` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ներգրավվածության անցյալի ու ապագայի շուրջ, ինչպես նաև հանդես եկան հետագա հնարավոր ներգրավվածության վերաբերյալ առաջարկներով:
Տեսանյութն՝ այստեղ: 
Artsakh-30: David Hakobyan's photo exhibition at AGBU HQ in New York
ԱՐՑԱԽ - 30: ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԲԸՄ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առիթով Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնատեղիում փետրվարի 23-ին բացվեց լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի բանակային թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարների վաճառքից գոյացած հասույթի մի մասը կուղղվի ՀԲԸՄ Արցախի օգնության ֆոնդին: 
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list

Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: