Print

Դեկտեմբեր, 2018
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ

ՀԲԸՄ ընտանիքի անունից մաղթում ենք Ձեզ ուրախ տոներ:

ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ...
Ավելին՝ այստեղ:

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է 2018-Ը
Ամփոփելով 2018թ-ը՝ հավաքել ենք անցնող տարվա ամենաանմոռանալի և զվարճալի պահերը մեկ տեսանյութում: Վայելեք ՀԲԸՄ Հայաստանի ամփոփիչ տեսահոլովակը՝ իմանալու, թե ինչ ենք մենք թողնում ետևում՝ թևակոխելով նոր տարի:

«ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ» 3-ՐԴ ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանը հովանավորեց դեկտեմբերի 9-ին Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ Գլոբալ ֆորումի բացումն ազդարարող համերգը:
Դիտե՛ք ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ամբողջական ելույթը համերգին հաջորդող ընդունելության ժամանակ:

Ավելին՝ այստեղ:
ՀԱՅԿԱԿԱՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2018
Հայկական PR մրցանակաբաշխությունն այս տարի դարձավ համահայկական՝ ներառելով ՀԲԸՄ-ի առաջարկած երկու նոր՝ «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց» և «Տարվա կին» անվանակարգերը:
Ավելին՝ այստեղ:


ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՀԲԸՄ աջակցությամբ կայացավ Գրքի երևանյան երկրորդ փառատոնը, որի շրջանակներում ավելի քան 30 հրատարակչությունների մասնակցությամբ տեղի ունեցան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած և այլ գրքերի 9 շնորհանդես, ինչպես նաև ժամանակակից գրականության ընթերցանություններ և համերգներ: Ֆեյսբուքյան գրառումն այստեղ:

Final Bardez of 2016
«ՌԱՆԴԵՎՈՒ»՝ ՆՈՐԱՅՐ ԿԱՍՊԵՐԻ ՀԵՏ
Այս տարվա վերջին «ռանդևուն» ՀԲԸՄ Հայաստանում. տաղանդավոր ու չափազանց համեստ Նորայր Կասպեր: Կինոօպերատոր, որ նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր՝ այդ թվում Ատոմ Էգոյանի «Օրացույց» և «Սարաբանդ» ֆիլմերը: Ֆեյսբուքյան գրառումն այստեղ:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՕՐ
Ընկերական և ուրախ երեկո՝ համեմված կենդանի երաժշտությամբ, անակնկալ նվերներով, տոնական կոկտեյլներով և... հավելյալ կալորիաներով: 😃
Պահն է գնահատելու գործընկերների փոքր և մեծ գործերը, որ մեր աշխատանքը լիարժեք են դարձնում: Միջոցառման ֆոտոշարքն
այստեղ:

ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ ՀԲԸՄ «ԿԻՆ-ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԲԸՄ անդամ կանանց և ՀԲԸՄ «Կին-ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների համար կազմակերպած նախատոնական ճաշկերույթը նոր գաղափարների և hնարավորությունների դռներ կբացի 2019-ին:
Ֆեյսբուքյան գրառումն այստեղ:
Website
Facebook
Twitter
Instagram
YouTube
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

Մեր հասցեն՝ Մելիք-Ադամյան 2/2, Երևան 0010, Հայաստան Հեռ.՝ (+374 60) 722222 Ֆաքս.՝ (+374 60) 722223


Unsubscribe