Print

Նոյեմբեր 2018
ՀԲԸՄ-Ն ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2018-ԻՆ
Եթե բաց եք թողել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի միջոցառումներն ու ոգևորությունը կամ ցանկանում եք վերհիշել ու վերապրել դրանք, այս տեսանյութը կօգնի դա անել ու նաև ծանոթանալ ՀԲԸՄ-ի ներգրավվածությանն այդ ամենի իրագործման մեջ:
Ֆրանկոֆոնիայի օրերի մասին ավելի մանրամասն այստեղ:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳՍՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 2018
ՀԲԸՄ Հայաստանի աջակցությամբ Shaula International ընկերությունը Ժամանակակից Արվեստի Միջազգային Ցուցահանդես 2018-ը (ICAE2018) բերեց Հայաստան: ՀԲԸՄ-ն նաև մեկն էր այն յոթ տարածքներից, որոնք հյուրընկալեցին ցուցահանդեսը մեկ ամիս շարունակ: Դիտեք Ուալիդ Սիթիի (Մեծ Բրիտանիա) հարցազրույզը նրա «Քարի պատմություններ» ստեղծագործության մասին:
ICAE2018-ի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:
ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԸ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանի և Shaula International-ի կազմակերպած «Արվեստը և Բիզնեսը» սիմպոզիումը մեկ հարկի տակ էր հավաքել միջազգային փորձագետների ողջ աշխարհից՝ քննարկելու արվեստի համաշխարհային շուկան տարբեր կողմերից, նախադրյալներ ստեղծելու Հայաստանում արվեստի շուկայի դինամիկ զարգացման համար և ուսումնասիրելու գլոբալ հարթակներին միանալու և դրանցից օգտվելու նոր ուղիները:
Դիտեք քննարկումների տեսանյութերը՝
Panel 1: Creating Value: Understanding the Economic, Cultural and Social Value of Art
Panel 2: Globalization: Emerging Markets and Shifting Trends
Panel 3: Cooperation as a Way to Boost the Art Economy
ԵՐԵՎԱՆ-2800՝ ARTCONCEPT-Ի ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Երևանի 2800-ամյակի առթիվ, ՀԲԸՄ Հայաստանը և ArtConcept-ը կազմակերպել էին մշակութային
միջոցառումների շարք, ներառյալ «Երևան. Հին գիր, նոր հնչյուն» գրական-երաժշտական երեկոն և
«Երևան. Հին ու նոր հեռանկարներ» խորագրով ֆորումը: Ի՞նչ հեռանկարներ ուներ նախորդ դարասկզբի Երևանը և ի՞նչ զարգացում այն ապրեց: Ի՞նչ նոր մարտահրավերներ էին բացվում քաղաքի առջև անկախությունից հետո և կապիտալիզացիայի պայմաններում:
Ֆորումի ամբողջական տեսագրությունն այստեղ:


ՔՀ ԿԱՄՈՒՐՋ. ԱԶԱՏ ՇԻՇՄԱՆՅԱՆ

ՀԲԸՄ Հայաստանի լեփ-լեցուն դահլիճում հյուրընկալեցինք Ազատ Շիշմանյանին՝ Մոնրեալի համալսարանի նոր հիվանդանոցային կենտրոնի գլխավոր ճարտարապետին: ՀԲԸՄ-ի ՔՀ Կամուրջ ծրագրի միջոցով Ազատը դարձել է Բարի կամքի դեսպան ARDIscope ընկերության համար և օգնում է երիտասարդ ճարտարապետներին քաղաքաշինական ծրագրերի իրականացման հարցում: Ազատը նաև ներկայացրեց վերջերս Կանադայում իրականացրած իր մի քանի նախագծերը՝ լսարանին հրավիրելով աշխույժ հարց ու պատասխանի:
Մեր ֆեյսբուքյան գրառումն
այստեղ:

ՀՎՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ու ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր և նախագահ Դր. Երվանդ Զորյանը քննարկեցին համագործակցության եզրերն ու Հայաստանյան դպրոցներում ուսուցման նոր մեթոդների կիրառման վերաբերյալ հարցեր: Նույն օրն առավոտյան համագործակցության հուշագիր էր ստորագրվել նաև ՀՎՀ-ի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև:
Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:

ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԵՐԵԿՈ

Բացահայտումների և նեթվորքինգի երեկոյով ողջունեցինք Հայաստանի Ամերիկյան Համալսարանից (ՀԱՀ) և Հայաստանի Ֆրանսիական Համալսարանից (ՀՖՀ) ՀԲԸՄ կրթաթոշակակիրների և փորձառության ծրագրի մասնակիցների մուտքը ՀԲԸՄ ընտանիք: Կրթությունը մշտապես եղել է ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական ոլորտներից ողջ աշխարհում և մենք հպարտ ենք, որ կանգնած ենք այս փայլուն ու տաղանդավոր երիտասարդների կողքին, որոնք գալիս են կերտելու մեր երկրի և մեր ազգի ապագան:
Մեր ֆեյսբուքյան գրառումն
այստեղ:
ՄԻՏՉԵԼ ԼՈՆԳԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ճանաչված երաժիշտ Միտչել Լոնգը համերգով հանդես եկավ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում տաղանդավոր ջազ երաժիշտների՝ Արտյոմ Մանուկյանի, Արմեն Հյուսնունցի, Վահագն Հակոբյանի և Նարեկ Խեչումյանի հետ միասին: Սիրով ներկայացնում ենք մի հատված այդ հրաշալի երեկոյից:
Կարդացե՛ք Արմեն Մանուկյանի հոդվածը ռուսերեն լեզվով այստեղ:
Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Նոյ. 15-19 | ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. «ԿԻՆ» միջազգային կինոփառատոն
Նոյ. 20 | ՀԱՄԵՐԳ. ՀԱՖՆ Նոր Կամերատա
Դեկ. 1-2 | ՓԱՌԱՏՈՆ. Գրքի երևանյան 2-րդ փառատոն
Դեկ. 5 | ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդես
Դեկ. 6 | ՖԻԼՄ. Ֆրանսիական դասական ֆիլմաշար. «Կամիլ Կլոդել» (1988)

View this email in your browser
You received this email because you are included in our special AGBU Friends' list or opted in to receive our news, announcements and invitation to our cultural and social events. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.
Website
Facebook
Instagram
Twitter
YouTube
Մեր հասցեն՝

Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս.՝ (+374 60) 722223
This message was sent to vartan@agbu.am by agbuarm@agbu.am
2/2 Melik-Adamyan, Yerevan, Yerevan 0010, Armenia


Unsubscribe from all mailings Unsubscribe | Manage Subscription | Forward Email | Report Abuse