Copy
View this email in your browser


Ա Յ Ս  Հ Ա Մ Ա Ր ՈՒ Մ
-  ՀԲԸՄ նախագահն ու Հայաստանի նոր ղեկավարությունը քննարկում են համագործակցության հնարավորությունները
-  Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այցելեց ՀԲԸՄ Հայաստան
-  Լրատվական դաշտը՝ որպես սփյուռք-հայրենիք կամուրջ. անդրադարձ Թավշյա հեղափոխության լուսաբանմանը 
-  ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ
-  ՀԲԸՄ Հայաստանի մշակութային միջոցառումներ
-  և ավելին...
Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ 
Հունիսին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ու Կենտրոնական Վարչության անդամ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ աշխատանքային հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ինչպես նաև արտաքին գործերի, պաշտպանության, սփյուռքի, կրթության և գիտության նախարարների հետ: 
Ամբողջական նյութը կարդացեք
 
այստեղ:
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին և փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանին:  Կողմերը քննարկեցին նախարարության նոր նախաձեռնությունները, փոխադարձ համագործակցության ոլորտները, սփյուռքի ներուժը լավագույնս օգտագործելու և այն Հայաստանի ու հայ ժողովրդի զարգացմանն ուղղելու հնարավորությունները: 
Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ
Տնտեսապես ուժեղ և ժողովրդավար Հայաստան. Ահա այսպիսին են ուզում տեսնել հայրենիքը ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաները:
Դիտե՛ք Հանրային հեռուստաընկերության անդրադարձը նախագահ Արմեն Սարգսյանի և Լոս-Անջելեսի հայկական դպրոցի աշակերտների հանդիպման վերաբերյալ:
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ՝ ՈՐՊԵՍ ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՄՈՒՐՋ  
Շուրջ հարյուր խմբագիր, լրագրող և հրատարակիչ Հայաստանից ու սփյուռքից հավաքվել էին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում՝ մտքեր և գաղափարներ փոխանակելու, կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկելու Թավշյա հեղափոխության լուսաբանման ընթացքը Հայաստանում և արտերկրում:
Ամբողջական նյութն այստեղ:

 
ՀԲԸՄ-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐ 
Միջազգային ժյուրին տպավորված էր Հայաստանի երիտասարդ տաղանդներով. նախատեսված 4 դրամական պարգևի փոխարեն 25-ը: Եվս 15 երաժշտական գործիք տրամադրվեց մրցույթի մասնակիցներին մեկ տարի ժամկետով: 48 տաղանդավոր փոքրիկ ու երիտասարդ երաժիշտներ 2 օր շարունակ մասնակցեցին ՀԲԸՄ Եվրոպայի, ՀԲԸՄ Հայաստանի և Նյու-Յորքյան «Երաժիշտները երաժիշտների համար»  կազմակերպության համատեղ մրցույթին: 
Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:
ՀԱՍՑԵՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ԳՐԻԳՈՐ ՏԱՐԱԳՃՅԱՆ
Առաջին ալիքի «Հասցեն՝ Հայաստան» ծրագրի անդրադարձը ՀԲԸՄ «Քլոտիա Նազարեան» բժշկական կենտրոնի տնօրեն, սրտաբան Գրիգոր Տարագճյանին, իր՝ Հայաստան տեղափոխվելու, անցած ճանապարհի ու սիրիահայերին սպասարկող բժշկական կենտրոնի մասին:
ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
Հատուկ առաքում Ֆրանսիայից. 
ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղից Պատրիկ Գուրդիկյանը նոր հագուստներ է նվիրաբերել և ուղարկել պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար:
Մեր ֆեյսբուքյան գրառումն 
այստեղ:
ԱՐՄԱՎԻՐԻ ԴՊՐՈՑԸ ՀԱՂԹԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ  
2018թ. ՀԲԸՄ Հայաստանը շախմատի օլիմպիադայի մասնակիցներին պարգևատրեց հեծանիվներով, դյուրակիր համակարգիչներով, էլեկտրոնային ընթերցիչներով, շարժական բարձրախոսներով, և սեղանի խաղերով:
2008թ.-ից ի վեր, ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան Հայաստանի, Արցախի և Ջավախքի դպրոցների մասնակցությամբ:
Դիտեք մեր զրույցը Հանրային հեռուստաընկերության եթերում
 այստեղ:
Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ր Ե Ր  2018
ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ 24 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ 
24 տաղանդավոր ուսանողներ Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Քուվեյթից և ԱՄՆ-ից մասնակցեցին 2018թ. ՀԲԸՄ ամառային փորձառության վեցշաբաթյա ծրագրին Երևանում:  
Ուսանողներն անցկացրեցին մասնագիտական զարգացման և կապերի հարստացման անմոռանալի ամառ՝ կամավորության սկզբունքով աշխատելով առաջատար կազմակերպություններում, ինչպիսիք են Մայքրոսոֆթ Հայաստանը, Նեյշնլ Ինսթրումենթսը, Գրանթ Թորնթոնը, Իզմիրլյան բժշկական կենտրոնը, ՀՀ Կենտրոնական բանկը, և այլն:

 
ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՊՀ երկրներից տաղանդավոր երաժիշտներ հնարավորություն կունենան բացահայտել և խորացնել իրենց գիտելիքները աշխարհի հնագույն մշակույթներից մեկի` հայկական երաժշտական արվեստի մասին: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունիսի 19-21-ը կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 13-րդ համաժողովին առավել հանգամանալից ներկայացված ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագիրը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց մասնակիցների շրջանակներում: 
Մեր ֆեյսբուքյան գրառումն 
այստեղ:
Ք Հ  Կ Ա Մ ՈՒ Ր Ջ 
Իրական ազդեցություն` սփյուռքի ներգրավմամբ
ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՌՈՒՆԵՐԸ
Շարունակում ենք աջակցել Հայաստանյան ՔՀԿ-ներին՝ իրենց կարողությունները զարգացնելու և շահառուներին մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով:
Ծանոթացեք Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ Հայստանի ՔՀ Կամուրջ ծրագրի «Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության» և «Սոցիալական ձեռնարկությունների ընդլայնման» դրամաշնորհների հաղթողների հետ:
ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՑ TOGETHER4ARMENIA ԿԱՅՔԸ
ՀԲԸՄ-ի համար ավելի հզոր Հայաստան կառուցելու նախապայմաններից մեկը զարգացած և ակտիվ քաղաքացիական հասարակություն ունենալն է: Մենք հավատացած ենք, որ Սփյուռքի մասնագետների ներուժը Հայաստանի քաղ. հասարակության զարգացման գործում ներգրավելը բացառիկ հնարավորություն է, որը կնպաստի նաև Հայաստանի և Սփյուռքի միջև երկարաժամկետ կապերի հաստատմանը: Սրանք ՀԲԸՄ Հայաստանի առաջնային նպատակներից են, որոնց իրականացման համար կարևոր հարթակ է հանդիսանում Together4Armenia-ն:
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԲԸՄ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ VFX ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՐԻՈՒՇ ԴԵՐԱԽՇԱՆԻԻՆ
Ծանոթացեք՝ տեսաէֆեկտների և համակարգչային գրաֆիկայի մասնագետ Դարիուշ Դերախշանի: Մարդ, որն աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Apocalypto», «Die Hard 5», «Red», «Pan's Labyrinth», «Game of Thrones» և այլ ֆիլմեր: Դարիուշի «Վիզուալ էֆեկտների կարևորությունը ժամանակակից մեդիայում» դասախոսությունը տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի լեփ-լեցուն դահլիճում՝ ԱՄՆ դեսպանատան ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակներում:
Մեր ֆեյսբուքյան գրառումն
 
այստեղ:
ՎԻԳԵՆ ԲԵՐԲԵՐՅԱՆ. «ԿԱՌՈՒՅՑԸ ՓՏԱԾ Է, ԸՆԿԵՐ»
ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կայացավ «Կառույցը փտած է, ընկեր» ցուցադրությունը, որն  անդրադառնում է Վիգեն Բերբերյանի հեղինակությամբ և Յանն Կեբբիի նկարազարդմամբ հրատարակված պատկերազարդ վեպի ստեղծման ընթացքին, պատմությանն ու սիմվոլիզմին: 
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվեց նաև հանդիպում-զրույց "La Structure"-ի հեղինակ Վիգեն Բերբերյանի հետ՝ ծանոթանալու գրաֆիկ նովելի ստեղծման պատմությանն ու մշակութային քննադատությանը:
Մեր ֆեյսբուքյան գրառումները 
ցուցահանդեսի և զրույցի մասին:
ՌԵԲԵԿԱ ԹՈՓԱՔՅԱՆ. «ԳՈՒԼԻԶԱՐԸ ԵՎ ՍԻՐԱՅԻՆ ԱՅԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Ռեբեկա Թոփաքյանի «Գուլիզարը և սիրային այլ պատմություններ» ցուցահանդեսը անցկացվեց ՀԲԸՄ Հայաստանում ֆրաՖրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:
Մեր ֆեյսբուքյան գրառումն 
այստեղ:
«ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ԵՐԳԸ» 
ՀԲԸՄ Հայաստանում «Միհր» թատրոնը ցուցադրեց «Պանդխտության երգը» ներկայացումը, որի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Հերիքնազ Գալստյանի «Հորովել» ստեղծագործությունը:  Ցուցասրահ-թատերաբեմ ներկայացումը միաձուլում և ջնջում է սահմանը տարածության, երաժշտի և պարողի միջև։
Հ Բ Ը Մ - Ն   Ա Շ Խ Ա Ր Հ ՈՒ Մ
CREATIVE ARMENIA-Ն ԵՎ ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՆՈՐԱՐԱՐ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն սիրով հայտարարում են «Creative Armenia - AGBU» Fellowship ծրագրի մեկնարկը, որը կօգնի բացահայտել ու աջակցել արվեստի տարբեր ոլորտներում գործող ստեղծարար տաղանդավոր արվեստագետներին, ինչպես նաև կնպաստի նրանց առաջխաղացմանը: Ավելին՝ այստեղ:
Share
Tweet
Forward
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԷԼ. ԱՄՍԱԳՐԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Կարող եք թարմացնել Ձեր նախասիրությունները կամ չեղարկել ձեր բաժանորդագրությունը:
You can update your preferences or unsubscribe from this list

Մեր հասցեն. 
Մելիք-Ադամյան 2/2,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.՝ (+374 60) 722222
Ֆաքս. (+374 60) 722223
____________________________________________________________________________
Copyright © 2017 Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստան.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: