Print

Փետրվար, 2019

ՀԲԸՄ 90-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Փետրվարի 9-ին ողջ աշխարհից Փարիզ ժամանեցին հայեր՝ մասնակցելու ՀԲԸՄ 90-րդ Ընդհանուր Ժողովին, որը տեղի ունեցավ Les Jardins de Saint Dominique սրահում: Ընդհանուր Ժողովը գումարվում է երկամյա պարբերականությամբ՝ քննարկելու Միության ընթացիկ գործունեությունը: Միջոցառումը միավորում է ՀԲԸՄ անդամներին՝ հայկական աշխարհի առջև ծառացած արդի իրողությունները քննարկելու, ՀԲԸՄ նվաճումները նշանավորելու և առաջիկա տարիներին որդեգրելիք սկզբունքներն ուղենշելու նպատակով:
Ավելին՝ այստեղ:

Ամփոփիչ տեսանյութն՝ այստեղ:

ՍՓՅՈՒՌՔԸ ԲԱՐԴ ԵՎ ՀԱՐԱՓՈՓՈԽ ՕՐԳԱՆԻԶՄ Է. ՎԱԶԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆ

Սփյուռքը կարծրացած չէ, այն բարդ և հարափոփոխ օրգանիզմ է, ուստի սփյուռքում հայ ինքնությունը պահելը դյուրին գործ չէ: ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը Շանթ հեռուստաընկերության եթերում ամփոփում է ՀԲԸՄ 90-րդ ընդհանուր ժողովի արդյունքները, հիշում վերջերս կյանքից հեռացած ՀԲԸՄ նախկին նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի անձն ու ազգանվեր գործունեությունը:

Final Bardez of 2016
ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԲԸՄ-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ «ՏԱՐՎԱ ԿԻՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ ՀԱՂԹՈՂ
Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա կին» անվանակարգում հաղթող էր ճանաչվել օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Նա այս օրերին բարեգործական համերգի շրջանակներում գտնվում էր Հայաստանում, և այդ առիթն օգտագործելով՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում ընդունեցին Հասմիկ Պապյանին և նրան հանձնեցին մրցանակը:
Ավելին՝ այստեղ:
Final Bardez of 2016
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Զանգվածային լրատվության ոլորտի հիմնախնդիրները և կարգավորումներ պահանջող հարցերը բազմաթիվ են:
ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի #CivilSocietyTalks շարքի առաջին հանրային թեժ քննարկման թիրախում էին.

- լրատվության որակի բարձրացումը,
- լրագրողական պատասխանատվությունը;
- լրատվական օբյեկտիվությունը,
- լրատվամիջոցների և կառավարության համագործակցության մեխանիզմները և այլ հարցեր:

Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:


ԱՐՎԵՍՏԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ
Առանց «Հայ միասնություն խաչ» ԲՄՀԿ-ի «Արվեստը սոցիալականացման միջոց» ծրագրի և ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի ֆինանսական աջակցության շատ ծնողների համար դժվար կլիներ Էջմիածնում կազմակերպել հատուկ կարիքներով երեխաների ներգրավվածությունը արվեստի բնագավառում: Մաչանենցում նորաբաց արվեստի թերապիայի սենյակը լիովին կահավորված է ապահովելու արվեստի թերապիայի, աշխատանքային (ergo) թերապիայի, ավազի թերապիայի, հեքիաթային թերապիայի և խոսքի թերապիայի (լոգոպեդիա) ծառայություններ:
Տեսանյութն՝ այստեղ:

ՎԵՐԱՓՈԽԵԼՈՎ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՆՊԱՍՏԵԼՈՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագիրը և «Արտիսիմո» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանրությանը ներկայացրեցին «Լուսե տանիք» նախագիծը: «Լուսե տանիք»-ը Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման և արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ իր ենթակառուցվածքներով, այդ թվում համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներ՝ հասանելի տարբեր կարողություններով անձանց և գրավիչ զբոսաշրջիկների համար: Նախագիծը հետևելու է հնի պահպանման և նորի ստեղծման սկզբունքին և նպատակ ունի բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը:
Ավելին՝ այստեղ:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. Կոնվերգենցիա
Մարտի 15-30, 2019
ԶՐՈՒՅՑ. Հայ գրականության ապագան ժամանակակից ընթերցողի համար
Մարտի 21, 2019
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

2/2 Melik-Adamyan Street, Yerevan 0010, Armenia Tel: (+374 60) 722222 Fax: (+374 60) 722223


Unsubscribe