Print

Մայիս, 2019

ՀԲԸՄ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ CYCLE4WOMEN ԱՐՇԱՎԸ «ԱՐՄԵՆԻԱ» Հ/Ը ԵԹԵՐՈՒՄ
ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցներն հյուրընկալվել էին «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդմանը՝ պատմելու ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության մաս կազմող ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի և ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների #Cycle4Women գլոբալ արշավի մասին:
Ահա նաև մեր ամփոփիչ տեսահոլովակը ՀԲԸՄ ԵԱ երևանյան խմբի սփինինգ դասընթացից՝ որի նպատակն էր սատարել այս ծրագրին:
ՀԲԸՄ Հայաստանի կանանց հզորացման ծրագիրն աջակցում է կին ձեռներեցներին Հայաստանի ողջ տարածքում և Արցախում` իրագործելու իրենց բիզնես գաղափարը կամ զարգացնելու արդեն իսկ գործող բիզնեսը:


ՀԲԸՄ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻՆ Է ՄԻԱՆՈՒՄ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ

Համագործակցության շրջանակում Կոնվերս Բանկը ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրին կառաջարկի բանկային ծառայությունների համալիր փաթեթ՝ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև խորհրդատվություն բիզնեսի կայացման և զարգացման ողջ ընթացքում:
Ավելին՝
այստեղ:


ՀԲԸՄ-ԵՊՀ-ՊՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը հյուրընկալել էր ՀՀ ՊՆ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչներին՝ քննարկելու ընթացիկ համագործակցությունների շրջանակը:
Ավելին՝ այստեղ:

ՀԲԸՄ «ՔԼՈՏԻԱ ՆԱԶԱՐԵԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԲԸՄ «Քլոտիա Նազարեան» բժշկական կենտրոնում արդեն գործում է քիթ-կոկորդ-ականջաբանի ծառայությունը, որը աշխատում է երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 10:30-13:30:
Բժշկական կենտրոնն արդեն տարիներ շարունակ անվճար խորհրդատվություն և արտահիվանդանոցային բուժ. սպասարկում է առաջարկում Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕՐԵՐ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Հայաստանի ամենասպորտային քաղաքներից մեկը՝ Ծաղկաձորը, հյուրընկալեց շախմատային երկու մեծ իրադարձություն: Երկարատև պայքարից հետո հայտնի դարձան Շախմատի 13-րդ հանրապետական համադպրոցական օլիմպիադայի հաղթողները: Իսկ ՖԻԴԵ-ի ներկայացուցիչներն ավելի քան 20 պետություններից մասնակցեցին «Շախմատային կրթության արդի վիճակն ու զարգացման միտումները» միջազգային համաժողովին:
Տե՛ս մեր ֆեյսբուքյան գրառումներն օլիմպիադայի եզրափակչի և միջազգային համաժողովի մասին:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԳԵՏ ԺԵՐԱՐ ՇԱԼՅԱՆԻ ՀԵՏ

Բուռն քննարկումների ու հարցուպատասխանի մթնոլորտում անցավ ֆրանսիահայ աշխարհաքաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ Ժերար Շալյանի «Հայերը 1918-2019թթ., ամփոփ նկարագիր» դասախոսությունը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանի ֆրանսիական համալսարանն ու ՀԲԸՄ Հայաստանը:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:

CIVIL SOCIETY TALKS. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի կողմից անցկացվող Civil Society Talks շարքի հերթական հանդիպման թեման սոցիալական պաշտպանվածությունն էր: Բանախոսներն էին «Սորս» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մարինա Պարազյանը, Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան,
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Սուսաննա Թադևոսյանը, «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:
ՌԱՆԴԵՎՈՒ ՀԲԸՄ-ՈՒՄ. ՍԱԼՎԱՏՈՐԵ ԴԵ ՄՈԼԱ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և իտալական «Սուդեստիվալ» կինոփառատոնը, ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ, ներկայացրին նշանավոր իտալացի սցենարիստ և պրոդյուսեր Սալվատորե Դե Մոլայի «Կոմիսար Մոնտալբանո. վեպից մինչև ֆիլմ» վերնագրված վարպետության դասը ոլորտի մասնագետների և ուսանողության համար:
ՋԱԶ ԵՐԵԿՈ. ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՆԳՅԱԿ

Արթուր Գրիգորյանի հնգյակը նարկայացավ բոլորովին նոր ջազային ծրագրով: Վայելե՛ք Արթուրի հեղինակած ստեղծագործություններից մեկը՝ "Right and Left"-ը, որը նույնպես հնչեց երեկոյի ընթացքում: Խմբի նոր ձայնասկավառակն արդեն պատրաստ է և շուտով հասանելի կլինի բոլորիս:

ԼԵՈ ԼԵՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԻՄ ԼՈՒՍԱՄՈՒՏԻՑ»

ՀԲԸՄ ցուցասրահում բացված «Իմ լուսամուտից» խորագիրը կրող ցուցահանդեսի միջոցով աբստրակցիոնիստ Լեո Լեո Վարդանյանը ներկայացնում է ոչ թե իր ննջարանի պատուհանից բացվող տեսարանը, այլ լույսի թրթիռներն ու օրվա յուրաքանչյուր պահին նրա հարափոփոխ երանգները:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕՊԵՐԱՅԻՆ ԴԻՎԱ ՎԵՐՈՆԻԿԱ ՋԻՈԵՎԱՅԻ ՀԵՏ

«Ես չափազանց ուրախ եմ, որ երգելու եմ այս փառահեղ երկրում, հրաշալի մարդկանց համար: Մշտապես հիացել եմ հայ ժողովրդով և իմ ստեղծագործական կյանքում հաճախ եմ առնչվել հայ երաժիշտների հետ...»:
ՀԱՖՆ-ի հրավերով ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում հյուրընկալեցինք հանրահայտ սոպրանո Վերոնիկա Ջիոևային, որի համերգը կկայանա Երևանում հունիսի 24-ին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ ԿՈՄԻՏԱՍԻ 150-ԱՄՅԱԿՆԵՐԸ ՀՎՀ-Ի ՀԵՏ

Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Սիրիայի Լիբանանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Կանադայի հայկական դպրոցներն ու համայնքները միացան Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ տոնելու նախաձեռնությանը:
Ավելի մանրամասն՝ այստեղ:

«ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ, 1914-1918» - ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ՀՎՀ-ԻՑ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ուղիղ եթերում պատմաբան Աննա Ալեքսանյանը՝ Քլարկ համալսարանից, ներկայացրեց հայ կանանց վրա ցեղասպանության ազդեցությանը նվիրված իր բացառիկ հետազոտությունը:
Դիտեք զրույցի տեսագրությունն այստեղ:

ՖԻԼՄ. Artsakhfest վավերագրական ֆիլմի դիտում և քննարկում
Հունիս 13, 19:00, 2019
ՀԱՄԱԺՈՂՈՎ. «Ֆրանսիական բանակի և նավատորմի օգնությունը հայերին (1915-1923)»
Հունիս 14, 19:00, 2019
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

2/2 Melik-Adamyan Street, Yerevan 0010, Armenia Tel: (+374 60) 722222 Fax: (+374 60) 722223


Unsubscribe