Print

Հունվար 2019

CREATIVE ARMENIA-Ն ԵՎ ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2019Թ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սիրով հայտարարում են «Creative Armenia-AGBU Fellowships» արվեստագետների մասնագիտական զարգացման աջակցության ծրագրի հինգ հաղթողներին, որոնք մեկ տարի շարունակ կստանան մենթորության, առաջխաղացման նպատակային ռազմավարություններ ձևավորելու, ինչպես նաև ֆինանսավորման հնարավորություն:

Ավելին՝ այստեղ:

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԲԸՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

2018թ. «Սայաթ-Նովա» միջազգային ստեղծագործական մրցույթի հաղթողներն են. առաջին տեղ՝ Արեգնազ Մարտիրոսյան, «Ինքնություն»; երկրորդ տեղ՝ Փարդի Մինասյան, «Լուրը դա լուր է»; երրորդ տեղ՝ Ջեյմս Մաունդերս, «Խոսք իմ որդուն»:

Կարդացե՛ք մանրամասն այս տաղանդավոր արվեստագետների մասին՝ այստեղ:
Դիտե՛ք հաղթողների մասնակցությամբ Հ1-ի առավոտյան ծրագիրն՝ այստեղ:

ՎԱԶԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԸ՝ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԿՆՔԱՀԱՅՐ

Հունվարի 6-ին, Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։

2019 թվականը հռչակվեց Ընտանիքի տարի։ Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը, որից հետո սուրբ խաչը փոխանցվեց խաչի այս տարվա կնքահորը` ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

Ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ՄԵԿՆԱՐԿԵՑ 2019 ՀԲԸՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
«Ելնում է մի նոր Երևան» պաստառների ցուցահանդեսով մեկնարկեց ՀԲԸՄ Հայաստանի այս տարվա մշակութային միջոցառումների շարքը՝ ևս մեկ անգամ տոնելով մեր սիրելի մայրաքաղաքի 2800-ամյակը:
Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 15-ը ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում (Մելիք-Ադամյան 2/2):
Ֆեյսբուքյան գրառումն այստեղ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ. ՀԱՏՈՐ 3
Մակար Եկմալյանի և Կոմիտասի դեռևս լույս չընծայված ստեղծագործությունները՝ մեկ ձայնասկավառակում:
ՀԲԸՄ Հայաստանում կայացավ TM Production
ընկերության և անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանի «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագծի 3-րդ ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգը:
Անթոլոգիայի 3-րդ և շուտով նաև 4-րդ հատորների ֆինանսավորումն իրականացվում է ՀԲԸՄ-ի «ՔՀ Կամուրջ» ծրագրի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Դիտե՛ք հատված համերգից:
Ֆեյսբուքյան գրառումն այստեղ:
Ելնում է մի նոր Երևան. Պաստառների ցուցահանդես
մինչև ս/թ. փետրվարի 15-ը
Հաջողության բանաձև. Վարդան Մարաշլյան
փետրվարի 12, 18:00
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

2/2 Melik-Adamyan Street, Yerevan 0010, Armenia Tel: (+374 60) 722222 Fax: (+374 60) 722223


Unsubscribe