Print

Հուլիս, 2019

ՀԲԸՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՎԱՔ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ. ՀԲԸՄ 10-ՐԴ FOCUS ՀԱՎԱՔ

Հուլիսի 18-ից 21-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքը դարձել էր հայ երիտասարդ արհեստավարժների հավաքատեղի. նրանք եկել էին մասնակցելու երկու տարին մեկ անգամ տարբեր քաղաքներում կազմակերպվող համաշխարհային հավաքին՝ ՀԲԸՄ FOCUS գագաթնաժողովին:
Ավելին՝
այստեղ:

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԲԱՆ Է, ԲԱՅՑ ԴՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳԻՏԵԼԻՔԸ, ՓՈՐՁՆ ՈՒ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ». ԸՆԹՐԻՔ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՏՎԻՆ
Օգտվելով մտավորականների և ՀԲԸՄ համայնքի հետ երկրորդ անգամ անձամբ շփվելու հնարավորությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հստակ ուղերձ հղեց իր պատվին հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀԲԸՄ կողմից կազմակերպված մասնավոր ընթրիքի հյուրերին:
Ավելին՝
այստեղ:

CREATIVE ARMENIA-AGBU FELLOWSHIPS 2020 ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ
Հիանալի հնարավորություն արվեստի տարբեր ոլորտներում գործող առաջադեմ արվեստագետների համար:
Երկրորդ տարին անընդմեջ ՀԲԸՄ-ն և Creative Armenia-ն հայտարարում են 2020 թ.-ի «Creative Armenia-AGBU» Fellowship-երի մեկնարկը՝ մեկամյա ծրագիր, որը ստեղծված է նպաստելու աշխարհի նորարար հայ արվեստագետների կարիերայի առաջխաղացմանը։
Դիմե՛ք այստեղ մինչև սեպտեմբերի 30-ը:


ՀԲԸՄ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԿԻՆՈԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ավարտվեց երևանյան մեկշաբաթյա կինոանցուդարձը: Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը, GAIFF Pro հարթակը և ՀԲԸՄ Հայաստանը մեր կինոսիրող հասարակությանն առաջարկեցին տարատեսակ միջոցառումների մի ամբողջ շարք՝ հանդիպումներ, քննարկումներ, վարպետության դասեր ու աշխատարաններ համաշխարհային կինոյի վարպետների մասնակցությամբ:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
«ԾՈՒՂԱԿ»-Ը ՇԱՀԵՑ ՍԻՆԵՄԻՏՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հայկական կինոնախագծերի ժյուրիի կազմում էր Մարտին Հագեմանի (Գերմանիա), Ջուլիետ Դյուրեի (Բելգիա) և Ջեկ Պողոսյանի (Բուենոս Այրես) հետ միասին: Մեր ջերմ շնորհավորանքները ԾՈՒՂԱԿ ֆիլմի ստեղծագործական թիմին՝ Տաթև Հակոբյանին, Վարդան Հակոբյանին և Արևիկ Ավանեսյանին մրցույթը հաղթելու և ՀՀ Վարչապետի մրցանակին արժանանալու համար:
Մեր ֆեյսբության գրառումն՝ այստեղ:
ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 2019
Երևանյան վեցշաբաթյա փորձառությունից մեր մասնակիցները վերադառնում են ավելի հարստացած գիտելիքներով, ավելի հմուտ փորձառությամբ ու անմոռանալի հիշողություններով: YSIP2019-ի հրաժեշտի երեկոն մեկ հարկի տակ էր հավաքել բոլոր մասնակիցրներին, նրանց անմիջական ղեկավարներին ու բազմաթիվ հյուրերի՝ նշելու մասնագիտական փորձառության, հայրենիքի բացահայտման ու նորանոր կապերի ստեղծման ևս մեկ հաջողված շրջանի ավարտը: Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
Մանրամասների համար այցելեք AGBU Summer Internship Program ֆեյսբուքյան էջ:
ՀԲԸՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳԻՐ 2019

Ոգեշնչվի՛ր, ստեղծի՛ր քոնը.

Եվս մեկ «Երաժշտական Հայաստան» ծրագիր եզրափակվեց մասնակիցների ավանդական համերգով: Թվով տաս երաժիշտներ վեց երկրներից ծանոթացան Հայաստանի երաժշտական հարուստ ժառանգությանը, բնությանը, քաղաքի կյանքին, խոհանոցին և մարդկանց 3-շաբաթյա երաժշտական ճամփորդության ընթացքում:
Դիտեք Շողակաթ հ/ը-ն տեսանյութը եզրափակիչ համերգից:

Մանրամասների համար այցելեք AGBU Musical Armenia Program ֆեյսբուքյան էջ:
ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՎԱՔԸ ԼՈՌՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Սկաուտական յուրաքանչյուր բանակումի գլխավոր միջոցառումը ավանդական խարույկահանդեսն է՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախմբի ելույթով, դրոշակի արարողությամբ ու խարույկի շուրջ հանդիսությամբ:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ՎԵՐԱԴԱՐՁ ՍԱՐԻԳՅՈՒՂ
«Հայաստան, կյանքի երկիր» (Arménie, Terre de Vie) նախաձեռնությունը վերադառնում է Սարիգյուղ (Տավուշ)՝ ավարտին հասցնելու երկու տարի առաջ նախաձեռնած աշխատանքը: Շնորհիվ Ֆրանսիայից և Կանադայից ժամանած 32 երիտասարդների նվիրվածության և աշխատասիրության՝ Սարիգյուղի դպրոցն այժմ կունենա ամբողջովին վերանորոգված վեց հավելյալ դասարան:
Բրավո, երիտասարդներ:

Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ՀԲԸՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԳՈՅՆԵՐԸ
ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում հուլիսի 16-31-ը կայացավ «Ազատութեան գոյները» ցուցահանդեսը, որ կամրջում էր Հայաստանի և սփյուռքի արվեստագետներին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
Ավելին՝
այստեղ:
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ՀԲԸՄ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամեն տարի, Բուենես Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան դպրոցի ավարտական դասարանների սաներն այցելում են Հայաստան՝ բացահայտելու իրենց հայրենիքը, ծանոթանալու իրենց հասակակիցների հետ ու նորանոր ընկերներ ձեռք բերելու:

View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

2/2 Melik-Adamyan Street, Yerevan 0010, Armenia Tel: (+374 60) 722222 Fax: (+374 60) 722223


Unsubscribe