Print

Հունիս, 2019

ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՄԱՌՈՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ի աջակցություն «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամի` իր պաշտոնական այցի շրջանակներում 2019թ. հունիսի 5-ին, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը կառավարության շենքում հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ավելին՝ այստեղ: Տեսանյութն՝ այստեղ:

ՀԲԸՄ-Ն ՔԱՌԱՊԱՏԿՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԸ՝ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը էական խթան հաղորդեց իր «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամին, որը իրենից ներկայացնում է Արցախում սոցիալ-տնտեսական կայուն աճի քառուղի ռազմավարություն՝ կառուցված կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի ծրագրերի շուրջ:
Ավելին՝
այստեղ:
Կարդացեք նաև Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ Պերճ Սեդրակյանի հանդիպումների մասին:

ՄՏՔԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ
Դիլիջանի գեղեցիկ բնաշխարհում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը մեկ հարկի տակ էր հավաքել 200-ից ավելի պետական ու քաղաքական գործիչների, ՏՏ ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, վերլուծաբանների, գիտնականների ու բիզնեսմենների ողջ աշխարհից: ՀԲԸՄ-ն նույնպես մասնակիցների թվում էր:
Ավելին՝ այստեղ:
Կարդացե՛ք նաև գագաթնաժողովից առաջ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման մասին:

ՀԱՀ ԵՎ ՀԲԸՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲԸՄ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախաձեռնությամբ ստեղծված Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին:
Ավելին՝
այստեղ:

«ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
Քաղաքացիական հասարակության շուրջ 40 առաջնորդ այսուհետ կկարողանան ավելի լավ արձագանքել քաղաքացիների կարիքներին՝ շնորհիվ այն անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների, որոնք ձեռք բերեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ Հայաստանի «ՔՀ Կամուրջ» ծրագրի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ նախաձեռնության՝ «Ոչ առևտրային կազմակերպությունների կառավարում» դասընթացի ավարտին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՀԲԸՄ-ի Երևանի ամառային փորձառության ծրագրի շրջանակներում, 25 երիտասարդներ չորս երկրներից սկսել են իրենց գիտելիքների ու մասնագիտական փորձառության ընդլայնման վեցշաբաթյա ընթացքը հայաստանյան լավագույն ընկերություններում ու կազմակերպություններում:
Այցելե՛ք ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ ծանոթանալու աշխարհի վեց երկրներում ընթացող ծրագրի մարնամասներին ու ընթացքին:
ՀԲԸՄ ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան կատարած այցի շրջանակներում, ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան դպրոցի սաներն այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի, ծանոթացան անձնակազմի, ընթացիկ ծրագրերի և առաջիկա անելիքների հետ Հայաստանում և Արցախում:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ՀԲԸՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ԴՊՐՈՑՒ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաների հայաստանյան ծրագիրը չափազանց հագեցած է՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելությունից մինչև ծառատունկ և հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Դիտեք վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման տեսահոլովակը:
«ԳԱԼՈՒՍՏ. ՄԻ ԿՅԱՆՔ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ»
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ԹԱՆԱԳԱՐԱՆԻՑ

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը ներկայացրեցին մեծահռչակ բարերար, բարեգործական խոշորագույն հիմնադրամներից մեկի հիմնադիր և ՀԲԸՄ երկրորդ նախագահ Գալուստ Գյուլբենկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված բացառիկ ցուցահանդեսի վիրտուալ շրջայցը: «Գալուստ. մի կյանք, այլ ոչ թե ցուցահանդես» խորագիրը կրող ցուցադրությունը բացվել է Լիսաբոնում գտնվող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում ս.թ. մարտ ամսին Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակներում:

Վիրտուալ շրջայցն՝ այստեղ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԲԸՄ-ՈՒՄ. Կառլոս Ռեյգադաս և Արթուր Արիստակիսյան
Հուլիսի 10, 15:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԲԸՄ-ՈՒՄ. Ռեզա Միրկարիմի
Հուլիսի 11, 15:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԲԸՄ-ՈՒՄ. Նիկոլաս Վադիմոֆ
Հուլիսի 12, 15:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԲԸՄ-ՈՒՄ. Ալեքսանդր Մինդաձե
Հուլիսի 13, 15:00

View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

2/2 Melik-Adamyan Street, Yerevan 0010, Armenia Tel: (+374 60) 722222 Fax: (+374 60) 722223


Unsubscribe