Print

Մարտ, 2019

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՆԴԻՊԵՑ ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
Վերջերս Հայաստան կատարած իր այցի ընթացքում ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը հանդիպեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Ողջունելով կազմակերպության ընդլայնվող ներկայությունն ու գործունեությունը Հայաստանում՝ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում:

Ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, Սեդրակյանն այցելեց նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածին և հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ին:
Այցի շրջանակներում, ՀԲԸՄ նախագահը հանդիպումներ ունեցավ նաև ՀՀ ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ:
Կարդացե՛ք ՀՀ Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Աննա Հակոբյանի

հանդիպումների մասին ավելի մանրամասն:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ Ի ՀԻՇԱՏԱԿ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԻ

Լուսահոգի Լուիզ Մանուկյան-Սիմոնի պայծառ ու անմոռաց հիշատակը միշտ ապրելու է մեր ժողովրդի մեջ, որը գիտի գնահատել ու մեծարել իր հերոս զավակներին, հյուսել նրանց փառքը և այդպիսի վառ օրինակներով ոգեշնչել նոր սերունդներին:
Ավելին՝ այստեղ:

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԸ՝ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ

«Գրադարակ» հ/կ-ի նոր համայնքային կենտրոնը բացվեց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում՝ ՀԲԸՄ-ի «ՔՀ Կամուրջ» ծրագրի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում ճանաչված գրող Նարինե Աբգարյանին շնորհվեց «Գրադարակ» կազմակերպության Բարի կամքի դեսպանի կոչում:
«ՔՀ Կամուրջ» ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ Հայաստանի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԱՄԱՐ
Միջոցառման ընթացքում Մարտիկ Չոլաքյանը ներկայացրեց Թեքնոլինգվիստիքս ՀԿ-ն, որը ստեղծվել է 2015թ.` նպատակ ունենալով հրատարակել հայերեն էլեկտրոնային գրքեր և ձայնագրքեր: Ներկայացմանը հետևեց քննարկում-բանավեճ Հայաստանում մշակութային ոլորտի թվայնացման արդի խնդիրների վերաբերյալ հրատարակչական և կրթության ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Դիտե'ք երեկոյի տեսագրությունն այստեղ:
ՎԻՐՏՈՒԱԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՍԱՐՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, ՖԲ ուղիղ եթերում կազմակերպեց վիրտուալ այցելությունների շարք Սարյանի տուն-թանգարան՝ բացահայտելու մեծն նկարչի արվեստի գաղտնիքները թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանի և գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի ուղեկցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր «Իմ Սարյանը» խորագիրը կրող Համահայկական IX-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակներում:
Դիտե'ք շարքի առաջին, երկրորդ և երրորդ մասերը:

Final Bardez of 2016
ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ. 17 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՀԲԸՄ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Տարաբնույթ տեխնիկայով, ոճերով և բովանդակությամբ աշխատող տասնյոթ երիտասարդ նկարիչների գործեր ցուցադրվեցին ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում: «Կոնվերգենցիա» ցուցադրությունն արտացոլում էր երկխոսություն, որում խաչաձևվում և միաձուլվում են երբեմն միմյանց հակադիր, երբեմն էլ՝ ներդաշնակ տարբեր մոտեցումներ:

Դիտե՛ք մեր տեսանյութն այդ ցուցահանդեսից:
Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:

ՀԱՅ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ

ՀԲԸՄ Հայաստանում կայացավ TM Production ընկերության և անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանի «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագծի 4-րդ ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգը, որը ներառում է Ալեքսանդր Սպենդիարյանի և Սարգիս Բարխուդարյանի ստեղծագործությունները:
Անթոլոգիայի 3-րդ և 4-րդ հատորների ֆինանսավորումն իրականացվում է ՀԲԸՄ-ի ՔՀԿամուրջ ծրագրի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Վայելե՛ք հատված այդ համերգից:

Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:

Final Bardez of 2016
ԵՐՎԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԱԶ ՔԱՌՅԱԿ

Մարտի 6-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում տեղի ունեցավ Երվանդ Մարգարյան ջազ քառյակի համերգը նվիրված Կանանց միջազգային օրվան: Համերգի ավարտին քառյակին միացավ նաև սիրիահայ երաժիշտ, կիթառահար Ժան Վարդանը:
Վայելե՛ք Կոմիտասի «Էսօր ուրբաթ է» ստեղծագործության այս գեղեցիկ ջազային տարբերակը, որը բացեց այդ համերգը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ ՖՈՐՈՒՄ 2019

Փետրվարի 27-ից մարտի 3-ը Երևանում անցկացվեց առաջին հայկական ֆիլմ ֆորումը՝ GAIFF Pro հարթակի կողմից: 2018թ.-ի հայկական բոլոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի ճանաչողական ու անվճար ցուցադրություններին հետևեցին մասնագիտական քննարկումները ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: 2 օր տևած քննարկումներն անդրադարձան ոլորտի այնպիսի խնդիրների ինչպիսիք են կինոքննադատությունը Հայաստանում, կինովարձույթի կազմակերպումը, կինոկրթության խնդիրներն ու հեռանկարները, Կինոկենտրոնի նոր կանոնադրությունը և կանոնակարգը, համատեղ արտադրության կազմակերպումը, կինոյի զարգացման հնարավոր ուղղությունները և այլն:
Դիտե՛ք Սիվիլնեթի տեսանյութը ֆորումի մասին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:

ՀԱԼԵՊԻ ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Թատրոնի միջազգային օրվա առիթով, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում ելույթ ունեցան ՀԲԸՄ-Հայ երիտասարդաց ընկերակցության Հալեպի Պետրոս Ադամյան թատերախմբի հայաստանաբնակ անդամները՝ «Թատերական պատկերներ» ներկայացմամբ: Պետրոս Ադամյան թատերախոււմբը հիմնադրվել է 1961-ին ու համարվում է սփյուռքահայ ամենաերկարակյաց ու հեղինակավոր թատերախմբերից մեկը, որն իր գործունեությունը չդադարեցրեց նույնիսկ պատերազմի տարիներին:
Դիտե՛ք Շողակաթ հ/ը տեսանյութը ներկայացման մասին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. Գարոլին Սեմերճեան - Նույնը նույնը չէ.
Ապրիլ 3-16, 2019
ՀԲԸՄ ՕՐ. ՀԲԸՄ 113-ամյակի տոնակատարություն և էքսպո
Ապրիլ 14, 2019
ՀԱՄԵՐԳ. ՀԲԸՄ տարեդարձը Սրբուկի հետ
Ապրիլ 16, 2019
ՀԱՄԵՐԳ. Շիրինյան / Ռոլանդ / Բոգդանովիչ եռյակ
Ապրիլ 19, 2019
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

2/2 Melik-Adamyan Street, Yerevan 0010, Armenia Tel: (+374 60) 722222 Fax: (+374 60) 722223


Unsubscribe