Print

Սեպտեմբեր, 2019

ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և նույն գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին: ՀԲԸՄ-ն ներկայացրեց իր տարաբնույթ ծրագրերը՝ կենտրոնանալով Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերի վրա: Հյուրերն իրենց հերթին ՀԲԸՄ ղեկավարությանը ծանոթացրին իրենց գրասենյակի առաքելությանը, նպատակներին և առաջիկա անելիքներին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն` այստեղ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿԻՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալել էր ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման մասնակիցները տիկին Նունե Սարգսյանին ներկայացրեցին ՀԲԸՄ ծրագրերն ու նախագծերը՝ մասնավորապես անդրադարձ կատարելով կանանց դերի մեծացմանն ու հատկապես կանանց շրջանում ձեռներեցության խթանմանն ուղղված ՀԲԸՄ ծրագրերին: Կողմերը քննարկել են նաև առաջիկայում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները:
Ավելին՝ այստեղ:

24 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ
Չնայած վերջին տարիներին ունեցած դժվարություններին, Հայաստանում սովորող 294 սիրիահայ ուսանողներից 24-ը բարձր առաջադիմություն են ցուցաբերում ուսման մեջ: ՀԲԸՄ-ն կազմակերպել էր փակ միջոցառում՝ շնորհավորելու նրանց:
Միջոցառման հատուկ հյուր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս շնորհավորեց ուսանողներին գերազանց առաջադիմության համար և խոստացավ միշտ բաց պահել նախարարության դռներն ուսանողության առջև։
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:

ՀԲԸՄ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Սեպտեմբերի 5-6-ը, ՀԲԸՄ պատվիրակությունն Արցախում իրականցրեց մի շարք միջոցառումներ, այդ թվում հանդիպում արցախցի ֆերմերների հետ գյուղատնտեսական աջակցության ծրագրի շրջանակներում, ընդունելություն «Սովորիր և վաստակիր» ծրագրի անգլերեն լեզվի դասընթացների շահառուների և ուսուցիչների հետ, «Կին ձեռներեցներ» ծրագրի նախագծերի ներկայացման մրցույթն ու մի շարք պաշտոնական հանդիպումներ:

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱԶԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆԸ
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը Արցախի հանրային հեռուստատեսության տաղավարում խոսում է Միության ներկայիս գործունեության, նոր առաքելության և ապագա ծրագրերի մասին:

ՀԲԸՄ-Ն ՍԵՎԱՆ ՍԹԱՐԹԱՔ 2019-ԻՆ

Ինչպե՞ս կարող է կինը գաղափարը ստարտափի վերածել: Ո՞րն է կին ձեռներեց լինելու առավելությունը: Ի՞նչ դժվարությունների են նրանք հանդիպում առօրյայում: Ինչպե՞ս են կին ձեռներեցները կարողանում գտնել բալանս աշխատանքի և անձնական կյանքի միջև:

Այս և այլ հարցերի շուրջ իր մտքերով է կիսվել ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի շրջանակներում կազմակերպված «Կինը՝ որպես Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ» պանելային քննարկմանը:

Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐ 2019
2019-ին ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը հայրենիք էր բերել 47 երիտասարդների աշխարհի 11 երկրներից, որոնք երեք շաբաթ շարունակ ապրեցին Հայաստանում մեկ հարկի տակ, բացահայտեցին իրենց հայրենիքն ու նրա տեսարժան վայրերը, մասնակցեցին կամավորական աշխատանքների ու վայելեցին իրենց անմոռանալի ամառը:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱԼ ԳԱՐՆԱՆԸ
Ճանաչված շեփորահար Երվանդ Մարգարյանն իր խմբով հրաշալի ջազային երեկո պարգևեց հանդիսատեսին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: «Պետք է հավատալ գարնանը» խորագրով երեկոյի հատուկ հյուրերն էին դիրիժոր Լևոն Մանուկյանը և Դանիել Ժելևը (հարվածային գործիքներ), երկուսն էլ Բուլղարիայից: Համերգին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոքր կամերային կազմը:

ՎԱՐԴԱՆ ՕՎՍԷՓՅԱՆ ԵՌՅԱԿԻ ՀԱՄԵՐԳԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Տաղանդավոր ամերիկաբնակ ջազ դաշնակահար Վարդան Օվսէփյանն իր հայաստանյան համերգային շրջագայությունն ավարտեց ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում կայացած անկրկնելի համերգով: Եռյակի կազմում էին նաև Կարեն Քոչարյանը (հարվածային) և Արա Յարալյանը (կոնտրաբաս): Համերգի ընթացքում խմբին միացավ նաև ճանաչված թավջութակահար Արտյոմ Մանուկյանը:
Դիտեք
մի հատված այդ համերգից:

Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ՀԲԸՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ԱՆԻ ՀՈՎԱԿ
ՀԲԸՄ Հայաստանն ևս անմասն չմնաց հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումից:
Անի Հովակի «Կոմիտաս» խորագրով ցուցահանդեսը բացվեց ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում երեկոյի հատուկ հյուր՝ «Հովեր» երգչախմբի հիանալի կատարումների ուղեկցությամբ:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ԴԻԼԻՄ. ՀԲԸՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՌՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔ
Երբևէ մտածե՞լ եք, թե որն է փոքրիկներին արվեստի հետ ծանոթացնելու լավագույն միջոցը:
ՀԲԸՄ Հայաստանում կայացավ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակից և դրամաշնորհառու Արևիկ Գալյանի հեղինակած «Արվեստում» մանկական մատենաշարի շնորհանդեսը, որը փոքրիկներին շրջապատող աշխարհը և երևույթները սովորեցնելու նոր մոտեցում է:
Դիտեք միջոցառման տեսանյութն այստեղ:
Մեր ֆեսբուքյան գրառումն՝ այստեղ:

ԱՆԳԼԻԱԿԱՆ «ՀԵՐԱ»-Ի ԱՇԽԱՏԱՐԱՆԸ ՀԲԸՄ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը Միացյալ Թագավորությունում հիմնադրված «ՀԵՐԱ» կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր Հայաստանի կին ձեռներեցների աշխատաժողով: Միջոցառման ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ սոցիալական մեդիա մարքեթինգի, հաջողակ բիզնես վարելու, դրամական հոսքերը և բյուջեն տնօրինելու, ինչպես նաև իրենց բիզնեսը ճիշտ ներկայացնելու և պոտենցիալ գործընկերների հետ բանակցելու վերաբերյալ։

Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ՎԵՑՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԲԸՄ «ՔՀ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեկնարկեց «Բիզնես մոդելի վավերացում» վեցշաբաթյա դասընթացը ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագի դրամաշնորհառուների համար: Դասընթացը կօգնի նրանց հասկանալ տեղական շուկան, գտնել ինովացիոն ապրանքներ, հաղթահարել մարտահրավերներ, ստեղծել արդյունավետ վաճառքի ռազմավարություն և հաստատել սերտ համագործակցություն: Դասընթացը վարում էր ավագ ձեռներեց, գործարար ներդրող և բիզնեսի զարգացման փորձագետ Խեսուս Լոզանոն:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

2/2 Melik-Adamyan Street, Yerevan 0010, Armenia Tel: (+374 60) 722222 Fax: (+374 60) 722223


Unsubscribe