Print

Ապրիլ, 2019

ՀԲԸՄ-Ն ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԿԱՆԱՆՑ

2019թ. ապրիլի 13-ին հայաստանյան երկու նոր բարեգործական հիմնադրամների հիմնադիր և ղեկավար, Հայաստանի Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված և Նյու Յորքի ամերիկահայ կանանց մասնակցությամբ նախաճաշի պատվավոր հյուրն էր: Նյու Յորք այցը վերջին կանգառն էր նրա 17-օրյա ամերիկյան շրջագայության, որի հիմնական նպատակն էր՝ բարձրացնել իրազեկությունը «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին:
Ավելին՝ այստեղ:

ՀԲԸՄ 113-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՔՍՊՈ

Տոնական ու ջերմ մթնոլորտում անցավ ՀԲԸՄ 113-ամյակի տոնախմբության կիրակին, որն ուղեկցվեց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքով, հայկական գաստրո-շուկայի և նորաձևության ցուցադրությամբ, մշակութային միջոցառումներով և #AGBUinspired լուսանկարչական մրցույթի հաղթողի պարգևատրմամբ: Դե իսկ տոնական երեկոն եզրափակեցին Rena De-ի և Shiver Band-ի հիանալի կատարումները:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝
այստեղ:

ՍԻՎԻԿՈՒՍ 2019

ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը և հայաստանյան քաղհասարակության մի քանի ներկայացուցիչներ մասնակցեցին Սիվիկուս Միջազգային Քաղաքացիական Հասարակության Շաբաթ 2019-ին՝ ներկայացնելով Հայաստանում երիտասարդության, կանանց և սփյուռքի դերը 2018-ի Թավշյա հեղափոխության օրերին, որը բերեց երկրում խաղաղ իշխանափոխության:

Դիտեք Դալարի տեսաուղերձը Սերբիայում կայացած միջազգային կոնֆերանսից:

ՀԶՈՐԱՑՆԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2017-ից ի վեր ՀԲԸՄ Կին Ձեռներեցներ ծրագրի շրջանակներում 70 կանայք, Հայաստանի բոլոր մարզերից, ստացել են կրթական, խորհրդատվական և ֆինանսական աջակցություն՝ սկսելու կամ զարգացնելու իրենց սեփական բիզնեսը սննդի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, տուրիզմի, արհեստների և այլ ոլորտներում:
Ծրագրի ընդլայնման նպատակով ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների համաշխարհային ցանցը մեկնարկել է Cycle4Women արշավը, որին կարող եք մասնակցել նաև դուք:
ՀԲԸՄ ԵԱ Երևանի խմբի տեսանյութը մայիսի 25-ին Gold's Gym-ում կայանալիք սպինինգ միջոցառման մասին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն այստեղ:

18 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԹԻՄԵՐ ԿՄՐՑԵՆ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Ավարտվեց ՀԲԸՄ աջակցությամբ անցկացվող Շախմատի համադպրոցական օլիմպիադայի 3-րդ փուլը: Հայտնի են բոլոր մարզերի հաղթող թիմերը, որոնք էլ կշարունակեն պայքարը օլիմպիադայի եզրափակչում, որը տեղի կունենա Ծաղկաձորում առաջիկա մայիսին: Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում հաջողություններ բոլոր մասնակիցներին:
Այստեղ կարող եք գտնել կիսաեզրափակիչ փուլի բոլոր լուսանկարները:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ
«Ես ինձ մանկական գրող չեմ համարում, ես սխալ մանկական գրող եմ: Ինձ համար փոքրիկները նույն մեծերն են, բայց փոքր, իսկ մեծերն էլ նույն փոքրերն են, բայց մեծ»:
Չափազանց դրական ու բնական և անասելի համեստ ու անմիջական Նարինե Աբգարյանը ևս մեկ անգամ գերեց բոլորիս սրտերը՝ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում հյուրընկալվելով իր «Պատմություն խզբզիկներով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
Դիտեք ամբողջական միջոցառումն՝ այստեղ:
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ «ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ
«...Ամենադժվարն այս գործում օսմանյան կոդավորման համակարգից և գաղտնագրված հեռագրերից գլուխ հանելն էր: Դրա համար շատ երկար ժամանակ ու տևական աշխատանք պետք եղավ», Թաներ Աքչամ:
ՀԲԸՄ Հայաստանում կայացավ Նյումեգի նոր նախաձեռնության՝ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ Փաշայի հեռագրերն ու Հայոց Ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Դիտեք Արմենիա հ/ը տեսանյութը միջոցառումից:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:
ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝ 15 ՏԱՐԵԿԱՆ

Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի պետական նվագախմբի հիմնադրման 15-ամյակին նվիված համերգ:
Մաեստրո Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ նվագախումբը մեծապես նպաստել է Արցախում դասական երաժշտության տարածմանն ու զարգացմանը: ՀԲԸՄ-ն, Արցախի կառավարության հետ միասին, կանգնած է եղել նվագախմբի հիմնադրության ակունքներում ու շարունակում է հովանավորել նրա գործունեությունն առ այսօր:
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

Final Bardez of 2016

ԳԱՐՈԼԻՆ ՍԵՄԵՐՋՅԱՆ. «ՆՈՒՅՆԸ ՆՈՒՅՆԸ ՉԻ» Բնությունից ոգեշնչված Գարոլին Սեմերջյանի «Նույնը նույնը չի» ցուցահանդեսն առաջինն էր Հայաստանում: Այն անցկացվեց ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում ապրիլի 3-16-ը: CarSem-ը, ինչպես ինքն է ստորագրում իր գործերը, նախ և առաջ գունազարդիչ է։ Լինի ջրաներկով, պաստելով, ակրիլով թե յուղաներկով, նա ստեղծում է խիտ գունային համադրություններ՝ հակադրելով բաց ու մուգ երանգները։
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ՇԻՐԻՆՅԱՆ / ՌՈԼԱՆԴ / ԲՈԳԴԱՆՈՎԻՉ ԵՌՅԱԿ
Բեթհովեն, Ռախմանինով, Պիացոլա.
ՀԲԸՄ-ի 113-ամյակի միջոցառումների շարքը եզրափակվեց դասական երաժշտության այս բացառիկ համերգով, որը մեզ պարգևեցին Ամստերդամից հատուկ ժամանած Մարիաննա Շիրինյանը, Դանիել Ռոլանդը և Մայա Բոգդանովիչը:

Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այսօր:


ՀԲԸՄ 113-ԱՄՅԱԿԸ՝ ՍՐԲՈՒԿԻ ՀԵՏ

ՀԲԸՄ Հայաստանն իր 113-ամյակի առթիվ հյուրընկալեց Եվրատեսիլ 2019-ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկին:
Սիրով ներկայացնում ենք կարճ տեսահոլովակ այդ համերգից:

ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ ԿԱՐՃ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

ՀԲԸՄ Հայաստանում ամփոփվեցին «Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» կարճ պատմվածքների մրցույթի արդյունքները, որը ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը և Հայաստանում ֆրանսիայի դեսպանատունը համատեղ հայտարարել էին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի առթիվ: Ժյուրիի որոշմամբ հանձնվեցին մեկ 2-րդ և երկու 3-րդ մրցանակներ:
Մեր ջերմ շնորհավորանքները հաղթողներին՝
Կարմեն Ափունց, 36տ., Գորիս, 2-րդ մրցանակ (500 €)
Միլենա Ավետիսյան, 19տ., Երևան 3-րդ մրցանակ (300 €)
Հայկ Նահապետյան, 20տ., Երևան 3-րդ մրցանակ (300 €)
Մեր ֆեյսբուքյան գրառումն՝ այստեղ:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. Պանդխտության երգ
Մայիս 15, 2019
ԿՈՆՖԵՐԱՆՍ. «Հայերը 1918-2019թթ.» Ժերար Շալիան
Մայիս 16, 2019
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. «Իմ լուսամուտից» Լեո Լեո Վարդանյան
Մայիս 17, 2019
ՀԱՄԵՐԳ. Ֆրանսիացի կոմպոզիտորների գլուխգործոցներ
Մայիս 23, 2019
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with AGBU. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

2/2 Melik-Adamyan Street, Yerevan 0010, Armenia Tel: (+374 60) 722222 Fax: (+374 60) 722223


Unsubscribe