|
|
 |
|
|
ՀԲԸՄ պատմությունը
ՀԲԸՄ-ն Հայաստանում
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատմությունը
|
|
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)`
հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի
հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար:
Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը`
իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր:
1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն:
Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և
որբանոցներ: 1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում,
Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով` 8533 անդամ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի,
այնպես էլ ՀԲԸՄ-ի համար: 1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ: Չնայած
ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն
ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին: 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ
հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա`
որբանոցը և այրիանոցը: Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ:
Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում,
Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
1921թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի
գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով □պահպանել և տարածել
հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը□: 1926թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոզիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը,
Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում
ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում:
1930թ-ին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մագնատ
Գալուստ Գյուլբենկյանը: Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է իր որդին` Զարեհ Բեյ Նուբարը, որը
նախագահել է մինչև 1940 թվականը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք: 1942 թ-ին Արշակ
Կարագյոզյանը դառնում է ՀԲԸՄ չորրորդ հախագահը:
ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք
Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989թթ ): Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում է և
դառնում ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը: 1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան»,
իսկ 1968-ին «Ալեք Մանուկյա» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել
կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ:
ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ
անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով` ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք,
Հարավային Ամերիկա, Ավստրալիա: ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) և ֆինանսավորում ավելի քան 16
կրթական հաստատություն: Փարիզում և Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան:
1989թ-ից ՀԲԸՄ-ի նախագահությունը ստանձնել է Լուիզ Մանուկյան Սիմոնը, Ալեք Մանուկյանի դուստրը, որն իր հերթին մի նոր
շունչ է հաղորդել Հայաստանի և Սփյուռքի հայության միջև կապի սերտացմանը: 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես
հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ: 1990-ին բացվել է ՀԲԸՄ
գրասենյակը Երևանում: Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում` ՀԲԸՄ-ն նախապատվությունը
տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին:
1995 թ-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրում է «Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ)» կազմակերպությունը, որի ավելի քան
500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի, և Եվրոպայի համալսարանի շրջանավարտները: Այսօր աշխարհի 11երկրում գործում են
17 «Երիտասարդ արհեստավարժնրի» խմբեր, որոնց թվում է նաև նորաստեղծ (2007թ) ԵԱ Երևան խումբը:
2002թ-ից ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեթրակյանը, որը դեռ երիտասրդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասրդական կառույցների
անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը:
|
|
|
 |
|
|