ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Berge Setrakian 18

ՀԲԸՄ աշխարհասփյուռ համայնքին,

Ողջ աշխարհում ընտանիքներին, բիզնես-հանրությանն ու ազգերին պատուհասած կորոնավիրուսի  (Կովիդ-19) համավարակը հիշեցրեց, թե որքան զորեղ ենք մենք՝ որպես հայություն և որպես կազմակերպություն: Մենք խորհրդանշում ենք տոկունությունը, իրողություններով պայմանավորված կայծակնային փոփոխություններին և հասարակությունում տեղի ունեցող բեկումներին հարմարվելու կարողությունը, եթե անգամ այդ իրադարձությունները մեզ մեծագույն անորոշություն են պատճառում:

Ինչպես և մեր հարյուրամյա պատմության ընթացքում մեր գլխով անցած թվացյալ անհաղթահարելի մարտահրավերների պարագայում, ՀԲԸՄ-ն իր ոգու և առաքելության շնորհիվ կհաղթահարի ապրելու, աշխատելու և այլոց հետ հարաբերվելու այս նոր իրողությունը ևս:

Դրա համար մեր աշխատակազմը կշարունակի գործունեությունը հեռավար եղանակով՝ խստիվ հետևելով տեղի առողջապահական ոլորտի պաշտոնյաների ցուցումներին, իսկ մեր կամավորները կշարունակեն անձնվիրաբար ծառայել այնտեղ, ուր դրա կարիքը կա՝ ներգրավվելով իրենց հետաքրքրության ասպարեզի ծրագրերում ու նախաձեռնություններում և յուրաքանչյուր քայլ անելիս զորավիգ լինելով միմյանց:

Մենք նաև ձգտելու ենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով պահպանել կապը ձեզ հետ և տրամադրել տեղեկատվություն ու նյութեր, պատմել մեր գործունեության մասին:

Այս համատարած անորոշության մեջ պարզ է մի բան. միությունը զորություն է: Դեմ առ դեմ, թե հեռավորության վրա՝ մենք շարունակում ենք հանձնառու մնալ մեր աշխարհասփյուռ հանրույթին ծառայելու հարցում՝ խորապես համոզված, որ կկարողանանք վերականգնվել ու վերստեղծել միասնաբար:

Իսկ մինչ այդ՝ մնացե՛ք ապահով և եղե՛ք առողջ:

 

Անկեղծորեն ձեր՝

Պերճ Սեդրակյան
ՀԲԸՄ նախագահ

 
Դուք այստեղ եք՝ Home Archive 2020 News ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: