ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ՍՈՎՈՐԻ՛Ր ԵՎ ՎԱՍՏԱԿԻ՛Ր» ԾՐԱԳՐԻ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

LEAP Entrepreneurship banner

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական   զարգացմանը և կայուն տնտեսական աճին: Ծրագիրն օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին՝ ստեղծել եկամտի առավել կայուն  և  շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Այն նաև նպատակ ունի զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև օգնել ձևավորել առավել նպաստավոր միջավայր Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների համար:

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի «Ձեռնարկատիրություն» ենթաբաժինը բաղկացած է հետևյալ փուլերից.

-   Նախակրթական փուլ

Բոլոր դիմորդների համար (անկախ ընտրվելու հանգամանքից) կառաջարկվի նախապատրաստական առցանց դասընթաց, որի ընթացքում դիմորդները ստանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում (ընտրվելու դեպքում) օգնում են ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։

-  Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում

Տասներկուշաբաթյա առցանց դասընթացը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը, ծանոթացնում է ֆինանսների և ձեռնարկատիրության այն հիմնադրույթներին, որոնք անհրաժեշտ են բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար, օգնում է ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն բիզնեսը հաջողությամբ զարգացնելու համար: Դասընթացը մշակված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ։

-  Դրամաշնորհներ

Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցները դիմում են մինչև 1 600 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է առաջադիմության, բիզնեսի հետագա զարգացման հնարավորությունների, կայունության, ներկայացման հմտություների և այլ չափանիշների հիման վրա։

-  Ուղղորդման փուլ

Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները օգտվում են մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններ։

Ծրագրին կարող են դիմել անհատներ Արցախի բոլոր շրջաններից, ովքեր՝

-     ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ,

-     18 և բարձր տարիքի են,

-     առաջին քայլերն են անում սեփական բիզնեսում (մինչև 1․5 տարի) կամ ունեն իրագործելի բիզնես գաղափար

-     ցանկանում են իրենց բիզնեսի միջոցով ներդրում ունենալ սեփական համայնքներում,

-     պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել 12-շաբաթյա առցանց վերապատրաստման ամբողջական դասընթացին,

-     պատրաստ են մասնակցել մեկ տարի տևուղությամբ Ուղղորդման փուլին,

-     պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,

-     պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։

Չեն կարող դիմել.

-     հասարակական կազմակերպությունները,

-     բիզնես դասընթացավարները,

-     անհատներ, ում բիզնեսները գործում են 1.5 տարուց ավել

-     նույն անձինք տարբեր բիզնես ծրագրերով

-     տարբեր անձինք նույն բիզնես ծրագրով

Դիմելու ընթացակարգը.

-   Դասընթացները տեղի են ունենում առցանց՝ յուրաքանչյուր կիրակի՝ 10:00-16:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)

-   Դասընթացի լեզուն հայերենն է

-   Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ

-   Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվում

-   Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարվում)

-   Լրացրել դիմում-հայտն այստեղ:

Ժամանակացույց.

-   Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 12, ժամը՝ 17։00

-   Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ հուլիսի 21-24, 2020թ.

-   Հարցազրույցի փուլ՝ հուլիսի 27-օգոստոսի 12, 2020թ.

-   Գործնական փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ օգոստոսի 14-18, 2020թ.

-   Գործնական փուլ՝ օգոստոսի 19-31, 2020թ.

-   Դասընթացի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ սեպտեմբերի 01-04, 2020թ.

-   Դասընթացի փուլի սկիզբ՝ սեպտեմբերի 06, 2020թ.

-   Դասընթացի փուլի ավարտ՝ նոյեմբերի 22, 2020թ.

Հետադարձ կապ՝  Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript | +374 60 722 234,  +374 60 722 237:

 
Դուք այստեղ եք՝ Home Archive 2020 News ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ՍՈՎՈՐԻ՛Ր ԵՎ ՎԱՍՏԱԿԻ՛Ր» ԾՐԱԳՐԻ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: