«ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԲԸՄ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ
- Հուլիսի 01 2019
|
ՀԲԸՄ Հայաստանը, շարունակելով խթանել կանանց կարողությունների ընդլայնումն ու լիարժեք կիրառումը, սիրով հրավիրում է մասնակցելու «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագրի «Կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» դասընթացին։ Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված այս... |
ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՄԱՌՈՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Հունիսի 13 2019

Ավելին՝ ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՄԱՌՈՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ. «ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
- Հունիսի 07 2019

NAM. Ինչպե՞ս է ՀԲԸՄ-ն ընդունել և ընկալել թավշյա հեղափոխությունը:
Պերճ Սեդրակյան. Մենք իրադարձություններին հետևում էինք մեծագույն հետաքրքրությամբ: Այն, անշուշտ, աննախադեպ ժողովրդական շարժում էր արդի ժողովրդավարական հասարակությունների պատմության մեջ: Ժողովրդական ճնշման եղանակի այս փոփոխությունը բնորոշ է բազմաթիվ այն երկրներին, որոնք ընդունված է կոչել ազատ աշխարհ: Խորհրդային Միության անկումից 20-25 տարի անց ժողովուրդները հարցեր են ուղղում իրենց առաջնորդներին և հաշվետվություն պահանջում: Հին աշխարհը առերեսվում է ժողովրդական դժգոհության ալիքների, սկսած Բրեքզիթի հանրաքվեից մինչև Թրամփի և Մակրոնի ընտրություններ: Դա ավանդական քաղաքական իսթեբլիշմենթին հարցեր ուղղելու միջոց է: Այս երևույթը այս կամ այն չափով հետք է թողել Իտալիայի, Ավստրիայի, Հունգարիայի և այլ երկրների վրա: Այս իրադարձությունները բխում են դեպի Արևմտյան երկրներ միգրացիայի մերժումից, սակայն, է՛լ ավելի, ընդհանուր սոցիալական ճգնաժամից՝ կապված ամենահարուստների և ամենաչքավորների միջև առկա անդունդի խորացումից: Ունեցվածքի հետ կապված այդ անդունդը հիասթափություն և ցասում է ծնում...
Ավելին՝ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ. «ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
ՀԲԸՄ-Ն ՔԱՌԱՊԱՏԿՈՒՄ Է ՋԱՆՔԵՐԸ՝ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- Հունիսի 04 2019
ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
- Ապրիլի 30 2019
|
ՀԲԸՄ Հայաստանը, շարունակելով խթանել կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը, Ֆրութֆուլ Արմենիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ընդլայնում է ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագիծը՝ հունիսից այն հասանելի դարձնելով նաև Արցախի կանանց համար: Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» դասընթացի նպատակն է նպաստել կանանց... |
Ավելին՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ