Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    ACT participants playing soccer with children and posing with their hands up

    Հայեր, համախմբվե՛ք

    Կամավորություն և ծառայություն

    Ի՞նչ է պատահում երիտասարդների հետ, երբ նրանք մեկ շաբաթ ծառայում են Հայաստանի համայնքներում: Ծառայության եզակի ծրագիր, որը կոչվում է «ՀԱՅԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ք»:

    Արցախում 44-օրյա աղետալի պատերազմից հետո ՀԲԸՄ Ֆրանսիան մեկնարկեց մի շարք կամավորական ծրագրեր: Հայաստանում ՀԲԸՄ-ի կարևոր մարդասիրական աշխատանքներից հանդիսացող այս ծրագիրն իրականացվում է մեր ամենաուժեղ կարողությունների՝ կամավորների միջոցով:

    Առանց գրանցման կամ մասնակցության վճարների անհրաժեշտության  հարկավոր է ընդամենն անդամագրվել և ամրագրել ձեր թռիչքը:

    video thumbnail

    Կամավորական ծրագրերի տեսակները

    ՀԲԸՄ «ՀԱՅԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ք» ծրագրի մասնակիցներն աշխատում են Երևանից դուրս և կամավորական ծրագրերի համար ճանապարհորդում են տարբեր մարզեր, որտեղ իրականացնում են այնպիսի աշխատանքներ, որոնք համահունչ են ՀԲԸՄ մարդասիրական օգնության ծրագրերին ու ներկայիս կարիքներին: Ծրագրի տևողությունը 7-10 օր է և գործում է պարբերական փուլերով։ Անհրաժեշտ է, որպեսզի ծրագրի օրերին մասնակիցները լինեն Հայաստանում: Ծրագրի 2023թ. օրերը կհայտարարվեն շուտով: Կամավորական գործունեության օրինակները ներառում են.

    • Սննդեղենի և հիգիենայի փաթեթների բաշխում
    • Դպրոցների և համայնքային կենտրոնների վերանորոգում
    • Երեխաների մարզական, մշակութային և ժամանցային միջոցառումների կազմակերպում 

    * Ծրագրի ընթացքում ըստ կարիքի կամավորներին կարող է առաջարկվել նաև այլ աշխատանքներ:

    Միացե՛ք մեր ճամփորդությանը: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դուք կարող եք լուսավորել շատերի օրերն ու ամիսները:

    Մասնակցե՛ք

    Ծրագրի առաջիկա փուլերը

    Ձմեռային շրջան
    13
    Մարտ 2022
    Գարնանային շրջան
    01
    Մայիս 2022
    Աշնանային շրջան
    13
    Հոկտեմբեր 2022

    Յուրաքանչյուր փուլի տևողությունը մինչև 10 օր է։ Ակնկալվում է, որ այդ ընթացքում բոլոր մասնակիցները կլինեն Հայաստանում։

    Նկար
    ACT volunteer working with a child
    Նկար
    Children posing with toys
    Նկար
    ACT volunteers delivering food
    Նկար
    ACT volunteer
    Նկար
    An ACT volunteer is seated on the floor outside of a building, playing with village children
    Նկար
    ACT volunteer delivering food
    Նկար
    Man holding an ACT food box
    Նկար
    ACT volunteers
    Նկար
    ACT dog therapy
    Նկար
    ACT food distribution
    Նկար
    ACT volunteer with kids
    Նկար
    Food distribution
    Նկար
    Volunteers distributing food
    Նկար
    ACT volunteer with child

    Լրացուցիչ մանրամասներ


    Լեզվի պահանջներ

    Կամավոր դառնալու համար դուք պետք է տիրապետեք անգլերեն, ֆրանսերեն կամ հայերեն լեզուներին (բավարար իմացություն) և լինեք առնվազն 18 տարեկան։

    Ուղևորություն

    Կամավորները հոգում են իրենց ավիատոմսի և անձնական ծախսերը:

    Մասնակիցներին խորհուրդ է տրվում գնել վերադարձվող կամ փոխանակվող ավիատոմս, ինչպես նաև  COVID-19-ի և համաշխարհային այլ իրադարձությունների հետ կապված ապահովագրություն: Մասնակիցները հոգում են նաև կեցության ողջ տևողության ապահովագրության ծախսերը:

    Տեղավորում և փոխադրում

    ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում կտրամադրվեն հանրակացարանային սենյակներ՝ գիշերակացի դիմաց 15 եվրո արժողությամբ (նախաճաշը ներառված չէ արժեքի մեջ): Մենք խրախուսում ենք մասնակիցներին մնալ «ՀԱՅԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵՔ» խմբի հետ՝ խրախուսելու թիմերի ձևավորումն ու մշակութային փոխանակումը: Այնուամենայնիվ, ըստ ցանկության, մասնակիցները կարող են մնալ իրենց նախընտրած կացարաններում:

    ՀԲԸՄ-ն նաև ողջ շաբաթվա ընթացքում կապահովի փոխադրումներ «Զվարթնոց» օդանավակայանից, կամավորական աշխատանքի վայրերից և ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնից:

    ՀԲԸՄ-ի կողմից մասնակիցների համար կկազմակերպվի ողջույնի ընթրիք և հրաժեշտի ընդունելություն:

    Խմբերի քանակ ու հարակից վճարներ

    «ՀԱՅԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵՔ» խումբը 15 կամավորներից բաղկացած խումբ է: Խմբի անդամների թիվը փոքր է պահվում՝ ելնելով արդյունավետության և ընդհանուր անվտանգության նկատառումներից:

    Չկան գրանցման կամ մասնակցության վճարներ։ Կամավորները պետք է հոգան իրենց ծախսերը։ ՀԲԸՄ-ն առաջարկում է կացարաններ փոքր վճարով (տե՛ս վերևում):

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն