ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աճին: Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացների և շարունակական խորհրդատվության, ինչպես նաև տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև նպաստել սեփական համայնքի զարգացման և կայացման գործընթացին:

Առաքելություն և տեսլական. ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել սեփական կյանքին վերաբերող հարցերում ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով:

 


 

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

WE Call Facebook

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ նախատեսված գործող բիզնեսների համար։ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։ 

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում բնակվող կանայք, ովքեր

-  ունեն ՀՀ քաղաքացիություն,

-  18 և բարձր տարիքի են,

-  ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես,

-  փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր (գրանցված բիզնեսի դեպքում)

-  պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,

-  պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։ 

Ծրագրին չեն կարող դիմել

-  հասարակական կազմակերպություններ,

-  բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,

-  կանայք, ում բիզնեսները գործում են 1 տարուց պակաս,

-  նույն անձինք մեկից ավելի բիզնես ծրագրերով,

-  նույն բիզնես ծրագրի տարբեր ներկայացուցիչներ, 

-  վերավաճառողներ,

-  նրանք, ովքեր չեն հանդիսանում բիզնեսի սեփականատեր և/կամ չունեն հիմնադրված բիզնեսում օրինական բաժնեմաս (գրանցված բիզնեսի դեպքում),

-  նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,

-  նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։

Մասնակիցների ընտրությունը կատարվում է 2 փուլով՝ դիմում-հայտ և հարցազրույց։ 

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից՝

-  «Աշխատանքային հիմունքներ» տեսադասընթացների շարք, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում հմտություններ՝ բիզնես էթիկա, քննադատական մտածողություն, ֆինանսական գրագիտություն, արդյունավետ կառավարման հմտություններ և այլն։

-  Եռամսյա դասընթաց և ուղղորդում, որի ընթացքում  մասնակիցները ձևավորում են ձեռնարկատիրական մտածելակերպ, զարգացնում են շուկայի հետազոտության հմտությունները և մարքեթինգային ռազմավարությունը, բիզնեսի կազմակերպման ու կառավարման, արտադրության/ ծառայությունների մատուցման գործընթացը, տեխնոլոգիաների և ծախսերի պլանավորման և ֆինանսական գրագիտությունը, օգտվում մենթորության ծրագրից, շարունակական բիզնես խորհրդատվությունից, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններից։

-  Դրամաշնորհային մրցույթ, որի ընթացքում մասնակիցները դիմում են մինչև 2 400 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է մասնակցի առաջադիմության հիման վրա։ Դրամաշնորհ են ստանում առավելագույն միավորներ ունեցող 3 մասնակիցները։

Ուշադրություն․ անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, բոլոր մասնակիցները դառնում են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ցանցի անդամ։

Դիմելու ընթացակարգը

-  Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։

-  Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու։

-  Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարվում)։

-  Լրացնել դիմում-հայտն այստեղ։

-  Դասընթացի լեզուն հայերենն է։

-  Դասընթացը տեղի կունենա Երևանում՝ շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)։ Բոլոր մարզերից դեպի Երևան ճանապարհածախսը հոգում է ՀԲԸՄ-ն։

-  Դիմումերի ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 30, ժամը՝ 17։00։

-  Դասընթացի փուլի սկիզբ՝ փետրվար 1։

Հետադարձ կապ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript |+374 60 722 234, +374 60 722 237:

Աշխատանքային ժամեր' 09:00-18:00 (երկուշաբթի-ուրբաթ):

 
Դուք այստեղ եք՝ Home ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: