ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աճին: Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացների և շարունակական խորհրդատվության, ինչպես նաև տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև նպաստել սեփական համայնքի զարգացման և կայացման գործընթացին:

Առաքելություն և տեսլական. ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել սեփական կյանքին վերաբերող հարցերում ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով:

 


 

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՍԿՍՆԱԿ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

WE Artsakh Call resized

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ նախատեսված Արցախում սկսնակ և գործող բիզնեսների համար։ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարում, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.
- «Նախակրթական փուլ»՝ տեսադասընթացների շարք, որի ընթացքում մասնակիցները ստանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում օգնում եմ ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։
- «Կրթական և ուղղորդման փուլ»՝ եռամսյա դասընթաց և ուղղորդում, որի ընթացքում մասնակիցները ձևավորում են ձեռնարկատիրական մտածելակերպ, զարգացնում են շուկայի հետազոտության հմտությունները և մարքեթինգային ռազմավարությունը, ֆինանսական գրագիտությունը, օգտվում մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություններից։ Դասընթացներին զուգահեռ մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։
- «Դրամաշնորհի փուլ»՝ դասընթացի փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը և հավակնում մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի։ Յուրաքանչյուր խմբում դրամաշնորհ են ստանում առավելագույն միավոր ունեցող 3 մասնակիցներ։
- Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, բոլոր մասնակիցները դառնում են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ցանցի անդամ։

Դիմելու ընթացակարգը.
- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։
- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու։
- Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարվում)։
- Դիմումերի ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբեր 20, ժամը՝ 17։00։
- Մասնակիցների ընտրությունը կատարվում է 2 փուլով՝ դիմում-հայտ և հարցազրույց։
- Դասընթացի փուլի սկիզբ՝ ապրիլ 4։
- Դասընթացի լեզուն հայերենն է։
- Դասընթացը տեղի կունենա Ստեփանակերտում՝ շաբաթական 2 անգամ, ժամը՝ 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)։ Բոլոր շրջաններից դեպի Ստեփանակերտ ճանապարհածախսը հոգում է ՀԲԸՄ-ն։

Ծրագրին չեն կարող դիմել.
- հասարակական կազմակերպություններ,
- բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
- նույն անձինք մեկից ավելի բիզնես ծրագրերով,
- նույն բիզնես ծրագրի տարբեր ներկայացուցիչներ,
- վերավաճառողներ,
- նրանք, ովքեր չեն հանդիսանում բիզնեսի սեփականատեր և/կամ չունեն հիմնադրված բիզնեսում օրինական բաժնեմաս (եթե բիզնեսը գրանցված է),
- նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
- նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։

Լրացնել սկսնակ (մինչև 1 տարի) բիզնեսների համար նախատեսված դիմում-հայտն այստեղ։
Ծրագրին կարող են դիմել Արցախում բնակվող կանայք, ովքեր
- ունեն ՀՀ քաղաքացիություն,
- 18 և բարձր տարիքի են,
- ունեն սկսնակ սեփական բիզնես (մինչև 1 տարի),
- գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր
- պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։

Լրացնել գործող (առնվազն 1 տարի) բիզնեսների համար նախատեսված դիմում-հայտն այստեղ։
Ծրագրին կարող են դիմել Արցախում բնակվող կանայք, ովքեր
- ունեն ՀՀ քաղաքացիություն,
- 18 և բարձր տարիքի են,
- ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես,
- գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր
- պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։
Հետադարձ կապ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript |+374 60 722 235, +374 60 722 237:
Աշխատանքային ժամեր' 09:00-18:00 (երկուշաբթի-ուրբաթ):

 
Դուք այստեղ եք՝ Home ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՍԿՍՆԱԿ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: