ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աճին: Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացների և շարունակական խորհրդատվության, ինչպես նաև տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև նպաստել սեփական համայնքի զարգացման և կայացման գործընթացին:

Առաքելություն և տեսլական. ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել սեփական կյանքին վերաբերող հարցերում ճշգրիտ որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով:

 


 

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Website

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբի մեկնարկի մասին՝ նախատեսված ՀՀ-ում և Արցախում գործող (առնվազն 1 տարի) բիզնեսների համար։ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարում, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.
Նախակրթական փուլ. տեսադասընթացների շարք, որի ընթացքում մասնակիցները ստանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում օգնում եմ ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։
Կրթական և ուղղորդման փուլ. եռամսյա դասընթաց և ուղղորդում, որի ընթացքում մասնակիցները ձևավորում են ձեռնարկատիրական մտածելակերպ, զարգացնում են շուկայի հետազոտության հմտությունները և մարքեթինգային ռազմավարությունը, ֆինանսական գրագիտությունը, օգտվում մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություններից։ Դասընթացներին զուգահեռ մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։
Դրամաշնորհի փուլ. դասընթացի փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը և հավակնում մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի։ Յուրաքանչյուր խմբում դրամաշնորհ են ստանում առավելագույն միավոր ունեցող 3 մասնակիցներ։
Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, բոլոր մասնակիցները դառնում են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ցանցի անդամ։

Դիմելու ընթացակարգը.
-  Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։
-  Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու։
-  Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարվում)։
-  Դիմումերի ընդունման վերջնաժամկետ՝ հունիս 3, ժամը՝ 17։00։
-  Մասնակիցների ընտրությունը կատարվում է 2 փուլով՝ դիմում-հայտ և հարցազրույց։
-  Դասընթացի փուլի սկիզբ՝ 2022թ. սեպտեմբեր։
-  Դասընթացի լեզուն հայերենն է։
-  Դասընթացները տեղի կունենան 5 տարբեր քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Գավառում, Գորիսում և Երևանում, շաբաթական 2 անգամ, ժամը՝ 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)։ Մասնակիցները կարող են հաճախել դասընթացներին իրենց համար առավել հարմար քաղաքում: Արցախից ծրագրին մասնակցող կանայք կարող են հաճախել Գորիս քաղաքում կազմակերպվող դասընթացներին: Մասնակիցների ուղևորափոխադրումը դեպի ուսուցման կենտրոններ կապահովի ՀԲԸՄ-ն:

Լրացրե՛ք գործող բիզնեսների համար նախատեսված դիմում-հայտն այստեղ։

Ծրագրին չեն կարող դիմել.
-  հասարակական կազմակերպություններ,
-  բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
-  նույն անձինք մեկից ավելի բիզնես ծրագրերով,
-  նույն բիզնես ծրագրի տարբեր ներկայացուցիչներ,
-  վերավաճառողներ,
-  նրանք, ովքեր չեն հանդիսանում բիզնեսի սեփականատեր և/կամ չունեն հիմնադրված բիզնեսում օրինական բաժնեմաս (եթե բիզնեսը գրանցված է),
-  նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
-  նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։

Ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում և Արցախում բնակվող կանայք, ովքեր
-  ունեն ՀՀ քաղաքացիություն,
-  18 և բարձր տարիքի են,
-  ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես,
-  գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
-  պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,
-  պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։

Հետադարձ կապ՝  Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript  |+374 60 722 235, +374 60 722 237:
Աշխատանքային ժամեր' 09:00-18:00 (երկուշաբթի-ուրբաթ):

 
Դուք այստեղ եք՝ Home ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: