ՀԲԸՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԿԱՆԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
- Ստեղծվել է Հունիսի 20 2022-ին
- Հունիսի 20 2022
Սիրով տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում մեկնարկում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համագործակցությամբ՝ Վորլդ Վիժնի Ամասիայի և Ճամբարակի Տարածքային Կենտրոների, «Մարտունու Կանանց Համայնքային Խորհրդի», «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։
Ծրագիրը նպատակ ունի սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ․
- Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար
- Մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների մասին
- Հիմնել և զարգացնել գյուղատնտեսական կամ միկրոձեռնարկատիրական տնտեսություններ:
Ծրագրի տնտեսական բաղադրիչն հաջողությամբ ավարտած կանայք կկարողանան մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթի։
Ծրագրին կարող են դիմել ներքոնշյալ մարզերն ու բնակավայրերը․
- Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի, Շողակաթ, Վարդենիս, Ճամբարակ խոշորացված համայնքներ
- Շիրակի մարզ՝ Անի, Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյան խոշորացված համայնքներ։
- Քաղաք Երևան
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:
Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ: