
Թեև Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը սահմաններ չունի, միջազգային բիզնեսում և արդյունաբերությունում հաջողությունը պահանջում է բազմաթիվ լեզուների վարժ տիրապետում: Տեղի հայերին մրցակցային առավելություններ ձեռք բերելու նպատակով ՀԲԸՄ «ԱՆԻ» լեզվի ուսուցման ծրագիրը գործնականում չափահաս սովորողներին կապում է երկրից դուրս գտնվող կամավորների հետ, որոնք օգնում են նրանց սովորել խոսակցական անգլերեն:
Ծրագրի մենթորներն ու մենթիները հանդիպում են շաբաթը մեկ անգամ՝ առցանց ձևաչափով ու առաջարկվող ուսումնական պլանի համաձայն: Ծրագրի ավարտին մասնակիցները անգլերենով զրուցելու վստահություն են ձեռք բերում, ավելին՝ երկու կողմերն էլ ընկերանում են և ընդլայնում ցանցային շփումները:
ՀԲԸՄ Հայաստանը ղեկավարում է բազմաթիվ ծրագրեր, ներառյալ Կանանց հզորացման նախաձեռնության մաս կազմող ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ»-ը և ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ»-ը: Այս երկու ծրագրերի մասնակիցները, ի լրումն Արցախում ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրում ընդգրկված կանանց, օգտվում են «ԱՆԻ» լեզվի դասընթացներից, իսկ շահառուների թիվն ամեն ամիս աճում է:
Փորձը մեծացնում է անհատների՝ միջազգային ոլորտներում աշխատելու և իրենց բիզնեսն անգլիախոս շուկաներ ընդլայնելու հնարավորությունները:
Երկրորդ լեզվի սահուն իմացությունը բարելավում է աշխատանքի հեռանկարներն ու վաստակելու հնարավորությունները:
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: