ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ 110-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
- Ստեղծվել է Դեկտեմբերի 13 2016-ին
- Դեկտեմբերի 13 2016
|
Դեկտեմբերի 3-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Նախքան հանդիպման մեկնարկը վարչապետն այցելեց ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի և շրջայց կատարեց այնտեղ տեղակայված ՀԲԸՄ Հայաստանի, «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացավ նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունեց ստեղծագործ նախաձեռնությունները և մաղթեց հաջողություններ: ՀՀ վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով ՀԲԸՄ զրույցը նպատակ ուներ ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի մենք՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերս, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները: Ամբողջական նյութն ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ: |
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Ստեղծվել է Դեկտեմբերի 08 2016-ին
- Դեկտեմբերի 08 2016
|
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը դեկտեմբերի 5-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով: Այցի նպատակը «Օգնենք Արցախին» արշավի արդյունքների ամփոփումն ու տրամադրված բժշկական սարքավորումների փորձարկումն էր: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ: Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ: |
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑԵՑ ՄԻ ՆՈՐ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
- Ստեղծվել է Դեկտեմբերի 07 2016-ին
- Դեկտեմբերի 07 2016
|
2016թ. -ի դեկտեմբերի 5-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում բացեց «Քլոտիա Նազարեան» բժշկական սպասարկման կենտրոնը: Այս նոր բուժսպասարկման կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի մասն է, որի շրջանակներում սիրիահայերը կստանան անվճար բժշական խորհրդատվություն: Կենտրոնում կմատուցվեն գինեկոլոգիական, սրտաբանական, ակնաբուժական և մանկաբուժական ծառայույուններ՝ համալրելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը: Բժշկական կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձիք և հյուրեր: Արարողության ընթացքում թվով յոթ սիրիահայ բժիշկներ արժանացան ՀՀ սփյուռքի նախարարության ու ՀԲԸՄ-ի կողմից շնորհակալագրերի և հուշանվերների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի բժշկական ծառայությունների կենտրոնում կատարած կամավոր ու արդյունավետ աշխատանքի համար: Ամբողջական նյութն ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ: |
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԵՐՔԵՐԻՑ՝ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼՈՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԿԵՐՊԱՐՆԵՐ, ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
- Ստեղծվել է Սեպտեմբերի 20 2016-ին
- Սեպտեմբերի 20 2016
|
ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» եռօրյա միջազգային համաժողովը, սեպտեմբերի 17-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Միջազգային համաժողովի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի բանախոսներն էին Women in War կազմակերպության տնօրեն Կարոլ Մանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, և ալյոք: Ամբողջական նյութն ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ: |
ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՇՈՒՇԻԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ
- Ստեղծվել է Սեպտեմբերի 07 2016-ին
- Սեպտեմբերի 07 2016
|
ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում, սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցավ Շուշիի ուսանողական հանրակացարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Շուրջ 230 հոգու համար նախատեսված հանրակացարանի շենքը համալրված է բոլոր անհրաժեշտ ու նորագույն սարքավորումներով և ծառայելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի և «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի ուսանողների և դասախոսական կազմի համար: Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ: |