ՀԲԸՄ-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐ

AGBU DISCOVERS TALENTS 20202

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ!

Արդեն երրորդ տարին է, ՀԲԸՄ Ֆրանսիան և ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպում են երաժշտական մրցույթ Հայաստանի երաժշտական հաստատություններում սովորող և ջութակ, ալտ, թավջութակ և կոնտրաբաս երաժշտական գործիքներին տիրապետող երեխաների և երիտասարդների համար:

Մրցույթը կկայանա չորս տարիքային խմբերում.
✅ Խումբ I: մինչև 10 տարիքային խումբ
✅ Խումբ II: 11-15 տարիքային խումբ
✅ Խումբ III: 16-20 տարիքային խումբ
✅ Խումբ IV: 21-25 տարիքային խումբ

Թեկնածուն պետք է նախապես պատրաստած լինի երկու տարբեր երաժշտական ոճերի նյութեր: Համարների տևողությունը կախված է դիմորդի տարիքային խմբից.
✅ Կատեգորիա 1. Առավելագույնը 5 րոպե
✅ Կատեգորիա 2. Առավելագույնը 7 րոպե
✅ Կատեգորիա 3. Առավելագույնը 10 րոպե
✅ Կատեգորիա 4. Առավելագույնը 15 րոպե

Դիմե՛ք մինչև ս.թ. մայիսի 31-ը հետևյալ հղումով. http://bit.ly/32I3ZYb
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք 060 72 22 22: