ՀԲԸՄ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՇԱՎԸ՝ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ

agbu lebanon relief aug2020 01

2020թ. ապրիլի կեսերին, ՀԲԸՄ գլոբալ մարդասիրական ճգնաժամային օգնության հիմնադրամի արշավի մեկնարկին պես, աշխարհի տարբեր ծագերը ներկայացնող դոնորները գործով կենսագործեցին ՀԲԸՄ-ի կարգախոսը, այն է՝ Միությունը զորություն է:

Ի աջակցություն համավարակի հետ կապված օգնության ջանքերի, ինչպես նաև ի արձագանք թվային և զանգվածային նամակ-կոչերի, ՀԲԸՄ վաղեմի աջակիցները անմիջական դրամական հատկացումներ և խոշոր նվիրատվություններ կատարեցին տարածքային գրասենյակներին:

Հուլիսի 31-ի դրությամբ, արշավը հատեց մեկ միլիոն դոլարի իր առաջին թիրախային շեմը: Եվ ընդամենը չորս օր անց, երբ օգոստոսի 4-ին պայթյունը ցնցեց Լիբանանը, ընդամենը երեք օրվա ընթացքում գումարը գերազանցեց 100,000 դոլարը՝ ի աջակցություն անհետաձգելի փրկարարական և օգնության միջոցառումների: Մարդասիրական օգնության պահանջը ահագնացավ՝ տների և ձեռնարկությունների ավերման հետևանքով, չհաշված ֆինանսական և առողջապահական ճգնաժամը, որը արդեն իսկ անդրադարձել էր երկրի կյանքի և կենցաղի վրա:

agbu lebanon relief aug2020 02

«Ի տարբերություն այլ ճգնաժամերի, որոնց արձագանքելու համար ՀԲԸՄ-ն դրամական միջոցներ է հայթայթել, լինի դա 1988-ի երկրաշարժը, Արցախյան պատերազմը, սիրիահայ փախստականների հետ կապված կամ տեղական մակարդակի այլ ճգնաժամային իրավիճակները, ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամը և Լիբանանի վերջին աղետը աշխարհի տարբեր թեժ կետերում վտանգի առաջ կանգնեցրեցին հայերին», - նշեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Շարունակելով՝ նա նշեց, որ, ի հեճուկս անորոշ ֆինանսական ժամանակների, հայկական աշխարհի տարբեր անկյուններից հորդող աջակցությունը ի ցույց է դնում «պատասխանատվության բնատուր զգացումը, որ հայերը տածում են միմյանց հանդեպ, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին»:

Ըստ ՀԲԸՄ գլխամասային գրասենյակի տնօրեն Անիտա Անսերյանի, ով մշտական կապի մեջ է ՀԲԸՄ համաշխարհային ցանցի տարածաշրջանային գրասենյակների և տեղական մասնաճյուղերի հետ, արձագանքի շուրջ միանգամից բռնկվեց խանդավառության ալիքը, և այդ մղումը հուժկու էր:

«Մեր ցանցի տարբեր ստորաբաժանումների ղեկավարությունը աշխատում է օրուգիշեր, որ ոչ միայն օգնի դրամահավաքին, այլև հայթայթված միջոցները տեղերում իրականացվող միջոցառումներին անհապաղ հատկացնելու գործին: Մենք ավելի քան գոհունակությամբ տեսնում էինք, թե ինչպես է յուրաքանչյուր ոք շտապում օգնելու ամենակարիքավորներին: Մեր շարքերում այնքա՜ն շատ են հերոսները»:

agbu lebanon relief aug2020 03

«Առանց մեր ջանքերի հիմքում ընկած այդ լուրջ գումարների մենք չէինք կարող իրագործել սննդի փաթեթների մեր ծրագրերը Լիբանանի, Հայաստանի և Սիրիայի նման մեծապես տուժած երկրներում, չհաշված այնպիսի քաղաքներ, որոնք ձեր մտքով էլ չեն անցնի. Լոս Անջելես, Տորոնտո, Մոնրեալ, Սիդնեյ և այլ», - նշեց Անսերյանը: «Այժմ մենք պետք է է՛լ ավելի ծավալենք մեր դրամահավաք-արշավը, որպեսզի կանգնենք Լիբանանի մեր ամայացած համայնքների կողքին»:

Սեդրակյանը իր համաձայնությունը հայտնեց՝ ասելով. «Մինչ այս պահը հայթայթված դրամական միջոցները կայծակնային արագությամբ սպառվում են, քանի որ կարիքները օրեցօր ահագնանում են: Դա նշանակում է, որ տեսանելի ապագայում օգնության ու օժանդակության հրատապությունը թույլ չի տալու թուլացնել զգոնությունը: Ուստի, մենք շարունակում ենք կոչ անել բոլոր հայերին՝ հնարավորինս կանգնել մեր կողքին, որպեսզի վնաս կրած որևէ հայ, ուր էլ որ լինի, չմնա անտեսված: Անգամ երբ համավարակը հետևում թողնենք, իսկ Լիբանանը հաջողի ուշքի գալ ահռելի ավերածություններից, ՀԲԸՄ-ն պատրաստ կլինի, առավել, քան երբևէ, ծառանալ գլոբալ մարտահրավերների առջև: Դա մեզ համար կդառնա «նոր նորմալ իրողություն»՝ որպես աշխարհում հույս և ամոքում սփռող ուժ»:

ՀԲԸՄ գլոբալ մարդասիրական ճգնաժամային օգնության հիմնադրամի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք հետևյալ հղումով agbugiving.org/reliefefforts: Լիբանանին հրատապ աջակցություն հասցնելու համար խնդրում ենք նվիրատվությունները կատարել առցանց` donate.agbu.org/lebanonrelief, հեռախոսով (212-319-6383) կամ էլեկտրոնային վճարային համակարգերով (մանրամասների համար դիմեք հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով`  Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2020 Նորություններ ՀԲԸՄ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՇԱՎԸ՝ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: